Երևանի գլխավոր սրտաբանը կոչ է անում քաղաքացիներին սրտի նոպայի դեպքում անհապաղ դիմել բժշկի

PanARMENIAN.Net - Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, առողջ սնունդը, աղի սահմանափակումը սննդի մեջ, ինչպես նաև ծխելուց և ալկոհոլի մեծ քանակից հրաժարվելը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

Նրա կարծիքով, գարնանային և աշնանային սրացումները հատուկ են սրտանոթային հիվանդություններին: «Բնության նման մեր օրգանիզմը գարնանն արթնանում է խորը քնից: Գարնանը եղանակի անկայունությունը, հաճախակի փոփոխությունները բացասական են ազդում օրգանիզմի վրա, մասնավորապես, սրտանոթային համակարգի: Եղանակային պայմանները սուր կերպով ազդում են նույնիսկ առողջ օրգանիզմի վրա»,- ասել է մասնագետը:

Զելվեյանը կոչ է արել բնակչությանը սրտի նոպաների դեպքւմ անհապաղ դիմել բժշկի, այլ ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---