Հայաստանում արժևորում են հայ կնոջ ազգապահպան դերը Սփյուռքում

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության` «Հայ կնոջ դերը Սփյուռքում» կլոր սեղան, որի նպատակն է` բնութագրել ու արժևորել հայ կնոջ յուրահատուկ տեղն ու դերը հայ կյանքում` որպես ընտանիքի սրբության, պատվի ու արժանապատվության պահպանողի և նոր սերնդի առաջին դաստիարակի, անդրադառնալ Սփյուռքում նրա կատարած ազգապահպան դերին: Կլոր սեղանը կվարի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Կքննարկվեն «Հայրենադարձությունը և հայ կինը», «Կինը ավանդական և արդի հասարակության մեջ Հայաստանում և Սփյուռքում» թեմաները:

Զեկույցներ կներկայացնեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից` պ.գ.թ. Արմենուհի Ստեփանյանը և պ.գ.թ. Սվետլանա Պողոսյանը:

Կլոր սեղանին կմասնակցեն ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յուրա Ավետիսյանը, ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ՀՀ ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը, ԳԱԱ Պատմության ինստիտուտից` պ.գ.դ. Էդուարդ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան պ.գ.դ., Էդիկ Մինասյանը, պատմաբան Գեւորգ Յազըճեանը, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը, Համազգային հայ կրթական, մշակութային միության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Լիլիթ Գալստյանը եւ այլք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---