ՀՀ մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի ցույց կանցկացնեն Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան դիմաց Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի ցույց կանցկացնեն` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու` Բարաք Օբամային հղվող պահանջով:

Ցույցի մասնակիցները հայտարարությամբ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին, որում մասնավորապես ասվում է. «Մենք պայքարում ենք իրողությունը համայն մարդկությանը հասու դարձնելու համար: Դուք, հարգարժան դեսպան քաջատեղյակ եք, որ երկու տասնյակից ավելի երկրներ արդեն ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն աշխարհին «խաղի կանոններ» թելադրող Ձեր գերհզոր դեմոկրատական հռչակված երկիրը մինչև այսօր չկա այդ ցուցակում: Սովորական է դարձել, որ Ձեր քաղաքական առաջնորդների համարձակությունը`մարդկության դեմ գործած ամենածանր և զազրելի հանցանքի դատապարտման հարցում, սահմանափակվում է նրանց նախընտրական գործընթացների ծրագրերում արված երկիմաստ հիշատակումների մատուցմամբ: Ցանկանում ենք հավատալ, որ մեր դիմումը Ձեր կողմից անպատասխան չի մնա»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---