Հայաստանի ոստիկանությունը հանրապետության մայրուղիներում կտեղադրի արագաչափիչներ![]() 27 ապրիլի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2011-ի վերջը Երևանի բազմամարդ վայրերում տեղադրվելու են տեսախցիկներ: Այդ մասին ոստիկանության համակարգում բարեփոխումների հարցի շուրջ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նրա խոսքերով, այս տարի ավարտվելու է էլեկտրոնային կառավարման համակարգի ներմուծման աշխատանքը, ինչը նախատեսում է քաղաքի էլեկտրոնային քարտեզի ստեղծում: Դա, Օսիկյանի խոսքերով, անկասկած, հեշտացնելու է ոստիկանության աշխատանքը: Բացի դրանից, մինչև 2017-ը նախատեսվում է հանրապետության բոլոր մայրուղիներում փուլ առ փուլ տեղադրել ավելի քան 200 արագաչափիչներ: «Այս տարի նախատեսվում է տեղադրել 15 արագաչափիչներ մայրուղիներում, որոնք մայրաքաղաքը կապում են մարզերի հետ»,- ասել է Օսիկյանը: Ինչ վերաբերվում է Երևանում ոստիկանության հենակետեր բացելուն, Հայաստանի ոստիկանության պետի տեղակալը նշել է, որ Արաբկիր համայնքում արդեն անցկացվում է փորձնական ծրագիր: «Առաջիկայում Խանջյան փողոցում բացվելու է ոստիկանության նոր հենակետ: Մեր նպատակն է ներմուծել համայնքային ոստիկանության համակարգ Երևանում ոստիկանության նոր հենակետեր բացելու միջոցով»,- ասել է Օսիկյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |