Տարվա սկզբից սկսած ռուս ազգայնականները սպանել են 11, վիրավորել` 55 մարդ

PanARMENIAN.Net - Տարվա սկզբից սկսած Ռուսաստանում, իրավապաշտպանների տվյալներով, այլատյացության հողի վրա կատարված հարձակումների արդյունքում զոհվել է 11 մարդ, առնվազն 55-ը վիրավորվել են: «Սովա» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով, միայն այս տարվա մայիսին նեոազգայնականների գործողություններից առնվազն տաս մարդ է տուժել, նրանցից մեկը` Հայաստանի քաղաքացին զոհվել է:

Հարձակումների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում և Պոդմոսկովյեում: Իրավապաշտպանները գտնում են, որ Ռուսաստանում արմատական-ազգայնական խմբավորումների մի քանի տասնյակ հազարավոր ակտիվիստներ են գործում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---