2010 թ. Հարավային Կովկասում աղետների ռիսկի նվազեցման համար ծախսվել է 2 մլն եվրո

2010 թ. Հարավային Կովկասում աղետների ռիսկի նվազեցման համար ծախսվել է 2 մլն եվրո

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին ՅՈՒՆԻԵՖ-ը, Հայկական Կարմիր խաչ ընկերությունը և ՕՔՍՖԱՄ ՄԲ հայաստանյան մասնաճյուղը ներկայացրին 2010 թվականի ապրիլին Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում մեկնարկած «Աղետների ռիսկի կառավարման» տարածաշրջանային ծրագրի արդյունքները:

Հարավային Կովկասում աղետների նկատմամբ դիմադրություն ձևավորելու նպատակով Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժինը իրականացրել է աղետների նախապատրաստական ծրագիր (DIPECHO): 2010 թվականին այդ ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 2 մլն եվրո: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ժամանակավոր պաշտոնակատար Օննո Սիմոնսը:

Իսկ ՅՈՒՆԻԵՖ-ը և Կարմիր խաչը Հայաստանի 4 մարզերում` Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Շիրակում և Արագածոտնում, իրականացրել են մի ծրագիր, որի նպատակը կրթության բոլոր մակարդակներում անվտանգության և աղետների նկատմամբ դիմադրության միջավայրի ստեղծումն է: Հատուկ դասընթացներին մասնակցել են 24 նախակրթարանների շուրջ 96 ուսուցիչներ և 4000 երեխաներ:

Ծրագրի հիմնական ձեռքբերումներից է 2011-2015 թթ. կրթության զարգացման պետական ծրագրում և հանրակրթության պետական չափանիշների մեջ աղետների ռիսկի նվազեցման ինտեգրումը:

4  26.07.11 - Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), Օքսֆամ ՄԲ հայաստանյան մասնաճյուղը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ներկայացրեցին “Աղետների ռիսկի կառավարումը” ծրագրի արդյունքները և ձեռքբերումները
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---