ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է 15 երիտասարդ հայերի ձեռագործ արվեստի աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվել է երիտասարդության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի ժամանակ 15 տաղանդավոր և երիտասարդ հայեր հանրությանն են ներկայացրել իրենց ձեռագործ արվեստը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից տեղեկացնում են, որ միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և Խարբերդի մասնագիտացված մանկատան կողմից:

«ՄԱԿ-ի գրասենյակն աջակցում է կառավարության և հասարակության ջանքերին` նպատակ ունենանալով համոզել, որ երեխաների իրավունքները, ներառյալ հատուկ կարիքավոր երեխաներինը, երաշխավորված են: Բոլոր երեխաներն ունեն ընտանիքում ապրելու, այլ երեխաների կողքին հանրակրթական դպրոցում կրթություն ստանալու և իրենց համայնքային կյանքին մասնակցություն ունենալու իրավունք»,- ասել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն:

«Մենք գնահատում ենք ՄԱԿ-ի աջակցությունն ու լայն հասարակության առջև իրենց արվեստը ցուցադրելու` երեխաներին ընձեռած հնարավորությունը: Այն մեզ բոլորիս կոգևորի և կքաջալերի շարունակել երիտասարդությանը միացյալ ջանքերով հասարակության հիմնական խմբերում ներգրավելու գործը»,- նշել է Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը:

Երիտասարդության միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվում է 1999թ. օգոստոսի 12-ից` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ` խթանելու երիտասարդության հզորացումը: Երիտասարդության միջազգային տարին (12 օգոստոսի 2010թ. - 12 օգոստոսի 2011թ.) աշխարհի երիտասարդության համար տարվող համաշխարհային քարոզչության հիմնաքարն է եղել, որ զինում է երիտասարդներին տաղանդով և էներգիայով:

5  17.08.11 - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվել է երիտասարդության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---