Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը կվերածվի հիմնադրամի

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը կվերածվի հիմնադրամի

PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» ՊՈԱԿ-ը վերակազմավորել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի, հաստատել դրա կանոնադրությունը։

Հիմնադրամի գործունեության հիմնական առարկան է միջուկային ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, տիեզերական մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, արագացուցչային ֆիզիկայի և տեխնիկայի, տեսական ֆիզիկայի, տիեզերական եղանակի և մթնոլորտային երևույթների և այլ բնագավառներում հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումն ու հետագա զարգացումը, ինչպես նաև այս բնագավառների համար գիտական կադրերի պատրաստումը։

Դրա հետ կապված վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, որ հիմնադրամի լիազոր մարմին է նշանակվում Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել լաբորատորիայի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը:

Պետք է նշել, որ այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայով հանդես են եկել «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի» աշխատակիցները, որոնց անհանգստացնում է վերակազմավորման մասին կառավարության որոշումը:

7  01.09.11 - ՀՀ Կառավարության նիստ
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---