Հանրային խորհուրդն առաջարկում է քանդել Գանձասարի պարիսպի երեսպատումը 14 նոյեմբերի 2011 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Գանձասարի պարիսպի սալիկապատման աշխատանքները դադարեցված են, սակայն հարցը դեռևս լուծված չէ։ ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պատկանելիության, պահպանության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովն այսօր հերթական նիստն էր հրավիրել՝ հարցին վերջնական լուծում գտնելու համար։ Ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանը լրագրողներին ասաց, որ իրենք կարող են միայն խորհուրդ տալ. «Մեր ենթահանձնաժողովում չկա որևէ մեկը, որը կողմ է երեսպատման աշխատանքներին։ Բոլորն առաջարկում են քանդել ու վերականգնել նախկին պատմական տեսքը»։ ԼՂ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանն էլ նշեց, որ քանդել սալիկապատումը, թե ոչ, իրականում շատ բարդ հարց է և լուրջ ուսումնասիրման կարիք ունի։ «Երեսպատումը ճիշտ չէր, անօրինական էր։ Հիմա մասնագետներն ուսումնասիրում են այդ պատի այդ հատվածի հարցը։ Քանդել ասելը շատ հեշտ է, սակայն լուրջ ուսումնասիրության կարիք կա»,-ասել է նա։ Նա հավելեց, որ պարիսպն, այնուամենայնիվ, երեսպատման կարիք չի ունեցել. «Վիճակն այնպիսին չէր, որ անմիջական միջամտության կարիք լիներ։ Պարիսպի մնացած հատվածը նորմալ վիճակում է և քանդման վտանգ նրան չէր սպառնում»։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները |