Ուսանողները հարգել են Բաքվում հայերի ջարդերի զոհերի հիշատակը

Ուսանողները հարգել են Բաքվում հայերի ջարդերի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Այսօր ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր երթ դեպի Ծիծեռնակաբերդ Բաքվի հայության ջարդերի և Հրանտ Դինքի սպանության օրվա հիշատակին նվիրված: ԵՀՄ ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանի խոսքերով Բաքվի հայության ջարդերը, դրանք դեռևս Սումգայիթ քաղաքում սկիզբ առած հայերի ջարդերի շարունակությունն էին, որը այնուհետև շարունակվեց Բաքվում և Մարաղայում:

«Եթե միջազգային հանրությունը ժամանակին քաղաքական գնահատական տար և դատապարտեր Սումգայիթի և Բաքվի հայության ցեղասպանությունը, ապա մենք 2007թվականին ականատեսը չէինք լինի Հրանտ Դինքի սպանությանը: Եվ Բաքվի, և Սումգայիթի կոտորածները, ինչպես նաև «Ակոս» թերթի խմբագրի սպանությունը կատարվեցի միայն այն պատճառով, որ հայ էին: Ցավոք հակահայկական թուրք- ադրբեջանական քարոզչությունը շարունակվում է»,-ասել է Գևորգ Մելքոնյանը:

5  19.01.12 - Բաքվի հայության ջարդերի և Հրանտ Դինքի սպանության օրվա հիշատակին նվիրված տեղի ունեցավ երթ
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---