Մյունխենը կարող է նոր մտածելակերպի սկիզբ հանդիսանալԽավյեր Սոլանան առաջարկել է Հելսինկյան պայմանագրի նոր մոդել, քանի որ այն այլեւս չի արտացոլում ժամանակակից իրողությունները Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովից գրեթե անմիջապես հետո աշխարհի պետությունների առաջնորդները հավաքվեցին Մյունխենում` Անվտանգության գծով միջազգային համաժողովի: Այս երկու միջոցառումներն առանձնակի կարեւորություն ունեն համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Իսկ եթե հավելենք Ռուսաստանի բարդ հարաբերությունները Եվրոպայի հետ օգոստոսյան պատերազմի ու «գազի հարցի շուրջ դիմակայության» պատճառով, ապա Մյունխենի հանդիպումները գնալով ավելի են կարեւորվում: ![]() PanARMENIAN.Net - Բացելով համաժաղովը` Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է. «Պատմության պատուհանն այս պահին բաց է: ԱՄՆ-ի նոր նախագահը նոր մտածելակերպ է պահանջում: Ռուսաստանը նույնպես նոր նախագահ է գլխավորում, որը պատկանում է այն սերնդին, որի վրա քիչ է ազդել սառը պատերազմը»: Ելնելով արդեն իսկ հնչած ելույթներից` կարելի է արդեն որոշ եզրակացություններ անել, որոնցից առաջինը հետեւյալն է. Ռուսաստանի հետ Եվրոպայում ոչ ոք չի ցանկանում փչացնել հարաբերությունները: Եվ բանը նրանում չէ, որ նրան հարգում են կան վախենում: Հարցը ռուսական սպառազինության մեջ է, որը նույնիսկ հնացած լինելով, լուրջ սպառնալիք է ողջ աշխարհի համար: Եվրոպան, ինչպես եւ մնացած ողջ աշխարհը լիակատար երաշխիք է ուզում, որ ռուսական զորքերը չեն շտապի «պաշտպանելու իր քաղաքացիներին», ինչպես դա եղավ Հարավային Օսեթիայում: Եվ հենց դա ընդգծեց իր ելույթում արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան, ասելով, որ Եվրոպան պետք է լրջորեն վերաբերվի Ռուսաստանի առաջարկություններին եվրոպական անվտանգության նոր համակարգի ստեղծման վերաբերյալ: Սոլանան առաջարկել է նաեւ Հելսինկյան պայմանագրի նոր մոդել, քանի որ այն այլեւս չի արտացոլում ժամանակակից իրողությունները: «Հելսինկի-2»-ի գաղափարը դժվար է իրականացնել , բայց կարելի է խոսել «Հելսինկի գումարածի» մասին»,-նշել է նա: Վերջին տարիներին ԵՄ-Ռուսաստան համագործակցությունը շատ դրական էր: Հուսով եմ, որ հետագայում եւս այն կընդլայնվի, այդ թվում, գլոբալ ջերմացման խնդրի շուրջ աշխատանքի հաշվին»,-ասել է Խ.Սոլանան: Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանին եւս ներգրավել հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցի քննարկման մեջ, հավելելով, որ լուրջ համագործակցության մասին պաշտպանության ոլորտում խոսք լինել չի կարող, եթե Մոսկվան չվերանայի աշխարհի իր պատկերացումը: Նրա խոսքերով, նա նաեւ հավանություն է տալիս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկած գաղափարին` անվտանգության ոլորտում առավել լայն եվրաատլանտյան կառույցներ ստեղծելու համար: Ռուսաստանը ռազմական սպառնալիք չէ ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին: «Այսօր ՌԴ-ն սպառնալիք չէ մեզ համար եւ մենք պետք է վերականգնենք մեր վստահությունը Մոսկվայի հանդեպ»,-ասել է Սարկոզին: Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը կհրաժարվի «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումից Կալինինգրադի մերձակայքում միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն վերանայի իր որոշումը Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության երրորդ դիրքային գոտու ստեղծման մասին: «ՌԴ-ն հետաձգեց «Իսկանդեր» հրթիռների տեղակայումը Կալինինգրադում, քանի դեռ ԱՄՆ-ն չի ստեղծել երրորդ դիրքային գոտին Եվրոպայում: Եթե Լեհաստանում ու Չեխիայում չտեղակայվեն ՀՀՊ համակարգեր, ապա Ռուսաստանը չի տեղակայի «Իսկանդեր« համալիրները Կալինինգրադում»,-հայտարարել է ՌԴ փոխվարչապետը: Իվանովը նաեւ կոչ է արել ԱՄՆ-ին նոր պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ եւ միասին պայքարել աշխարհում միջուկային զենքի տարածման դեմ: Իվանովը նաեւ նշել է, որ Եվրոպայում ՀՀՊ համակարգեր տեղակայելու ամերիկացիների մտադրությունն ուղղված է ՌԴ միջուկային ներուժի զսպմանը: «Երրորդ դիրքային գոտին ուղղակի տասնյակ հակաբալիստիկ հրթիռներ ու ռադար չեն: Դա ամերիկյան ռազմավարական ենթակառուցվածքի մի մասն է, որ ուղղված է ՌԴ միջուկային ներուժի զսպմանը»,-ասել է նա: Մի խոսքով, մեծ սակարկություն է գնում, որից, կարծես թե բոլորը պետք է շահեն` ինչ-որ մեկը ինչ-որ բան պետք է զիջի: Սակայն արդեն տեսանելի է աշխարհի նոր պատկերը` այն դառնում է բազմաբեւեռ: Այս հարցում իր դերն ունեցավ նաեւ տնտեսական ճգնաժամը, սակայն պատմությունը սովորեցնում է, որ մի պետության երկարատեւ գերիշխանությունն ի վերջո բերում է իշխողի փլուզման եւ նույնիսկ անհետացման: Քննարկման եւս մեկ թեմա կդառնա Միացյալ Նահանգների Աֆղանստանում իրենց ռազմական ներկայությունն ավելացնելու մտադրությունը: Ըստ ավելի վաղ հրապարակված պլանի, ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր է Աֆղանստան գործուղել եւս 30 հազար զինվորականներ եւ հուսով է, որ իր դաշնակիցներն, առաջին հերթին Գերմանիան, կսատարեն իրենց: Սակայն գերմանական իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ մտադիր չեն լրացուցիչ զորքեր գործուղել Աֆղանստան: Սակայն, անմիջապես մամլո ասուլիսից առաջ կանցլեր Անգելա Մերկելի մամլո քարտուղարը հայտարարեց, թե դա դեռ չի նշանակում, թե բանակցություններն ավարտվել են: Անշուշտ, բաց է մնում Իրանի միջուկային ծրագրի հարցը: «Գերմանիան հուսով է, որ Իրանի խնդիրը հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով: Սակայն եթե առաջընթաց չլինի Իրանի հետ բանակցություններում, Գերմանիան պատրաստ է կոշտ միջոցների դիմել: Հուսով եմ, որ ԱՄՆ նոր վարչակազմը կտեղեկացնի մեզ Իրանի հարցում իր մոտեցումների մասին մոտակա ամիսներին: Մենք պատրաստ ենք այդ ճանապարհը միասին անցնել»,-հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ինչպես միշտ խոսքի տակ չմնաց, հայտարարելով ՀԱՄԱԶ խմբավորման գրոհայիններին անվերապահորեն սատարելու մասին, եւ ընդգծեց, որ Հոլոքոսթի հարցը զուտ մեկնաբանության հարց է եւ այստեղ յուրաքաչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտնել: Ինչն էլ առաջացրեց ներկանեի բուռն վրդովմունքը: Կարծես թե նա պատրաստ չէր խորհրդաժողովի մասնակիցների նման հզոր հակազդեցությանը: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |