Սանկտ-Պետերբուրգի «Մայնդորֆ-2»Ամենայն հավանականությամբ, Սանկտ-Պետերբուրգում ստորագրվել է հերթական միջանցիկ փաստաթուղթը, որը նախատեսված է հայկական եւ ադրբեջանական հասարակության համար Հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթաժողովում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Դատելով ԶԼՄ-ներում ավելացող հաղորդագրություններից` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարագավորման մեջ հետաքրքրված կողմերը հանդիպումից սպասում են թեկուզ ինչ-որ առաջխաղացում: Ադրբեջանի եւ Հայաստանի վրա ճնշումն ավելանում է, ի դեպ բոլոր ուղղություններով: Առաջին հերթին, ինչ-որ արդյունքի հասնելու մեջ շահագրգռված է Ռուսաստանը, որը ցանկանում է կրկնել Մայնդորֆի հռչակագրի «հաջողությունը»: Շատ հավանական է, որ Սանկտ-Պետերբուրգում հանդիպումը կավարտվի հակամարտության կարգավորման մտադրությունների մասին այսպես կոչված Հուշագրի ստորագրմամբ: ![]() PanARMENIAN.Net - Ամենից առաջ նշենք, որ Արեւմուտքի դիրքորոշումն այստեղ ավելի շատ սպասողական է, քան ակտիվ, իսկ Բրայզայի հայտարարությունը, իհարկե, հաշվի մեջ չէ: Եվրոպան սպասում է, թե ինչպես կարձագանքի Հայաստանը Մոսկվայի ճնշմանը, եւ հետո հանգիստ կարող է թելադրել իր խաղի պայմանները: Վերջին հաշվով, Երեւանը ոչ թե տանուլ կտա, այլ զգալի ձեռքբերումներ չի ունենա: Ի միջի այլոց, Արդբեջանը եւս. Մոսկվան նրան անվտանգության գոտու մի քանի շրջաններ կհրամցնի Nabucco նախագծից հրաժարվելու պայմանով, բայց ավելին չի կարող: Դեռ մի քանի ամիս առաջ քաղաքագետ Լեյլա Ալիեւան (Իլհամ Ալիեւի դուստրը) ասել է, որ ամենաշատը, որ կարող է ստանալ Ադրբեջանը, երկու շրջաններ են...Իսկ նա հաստատ գիտի, թե ինչ է խոսում: Ամբողջ հարցը նրանում է, թե որ շրջանները: Եթե գործել բացառման սկզբունքով, ապա իրատեսորեն կարելի է խոսել Ֆիզուլիի եւ Ջեբրաիլի մասին: Բայց այստեղ արդեն դեր կխաղա Իրանի գործոնը, որը հենց այս շրջաններում է կառուցում հիդրոէլեկտրոկայաններ: Մյուս շրջանների մասին ընդհանրապես չենք խոսի, քանի որ նրանք ռազմավարական նշանակություն ունեն, եւ նրանց հանձնումն ուղղակի խաչ կքաշի Լեռնային Ղարաբաղի վրա: Երեւանին փոխարենը կարող են առաջարկել ԼՂՀ կարգավիճակի ճանաչում, ինչին Բաքուն չի համաձայնի: Չնայած, Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մեծամասնությունն ուղղված է սեփական ժողովրդին եւ դժվար թե լուրջ ընդունվի գոնե համանախագահ-երկրների կողմից: Սակայն գոյություն ունի մի հանգամանք: Վերջին ժամանակները տարածաշրջան է նետվում մեծ քանակությմաբ տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը: Դա արվում է հեշտությամբ Հարավային Կովկասի բոլոր երկրների ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով, եւ կարելի է ասել, որ այդ տեղեկատվությունը գիտակցաբար նախատեսված է երկրների միջեւ հարաբերությունները վատացնելու համար, թեեւ թվում է, թե ավելի վատ հնարավոր չէ: Ցանկացած տեսակի փաստաթղթերիի մասին հայտարարությունները, որոնք «համարյա պատրաստ են ստորագրման», ուղղված են նրան, որպեսզի արագացնեն գույություն ունեցող սահմանների վերափոխումը, եւ այս ամենը կարող է ավելի վաղ սկսվել, քան մենք կարող էինք պատկերացնել: Այդ ֆոնի վրա ավելի հեշտ է դիվանագիտական պատերազմ ծավալել, որը կարող է իրական դառնալ այն դեպքում, երբ բոլոր շահագրգիռ երկրներին կհոգնեցնի համոզել Ադրբեջանին, Հայաստանին, Թուրքիային եւ Իրանին հանգել ցանկացած համաձայնության: Ամեն ինչ հանգում է էներգիային, մնացածը երկրորդական է: Այդ իմաստով Սանկտ-Պետերբուրգում գագաթաժողովը, չնայած դատարկ խոսքերի առատությանը, նվիրված է լինելու գազատարին, որը Ռուսաստանը ցանկանում է սեփականացնել: Եվ եթե Մոսկվային հաջողվի ճնշել Հայաստանին, ապա կարելի է Nabucco-ի հարցը համարյա լուծված համարել: Վերջին խոսքը, ինչքան էլ Ռուսաստանը դա չցանկանա, ասելու է ԱՄՆ-ը: Այնպես որ, ամենայն հավանականությամբ Սանկտ-Պետերբուրգում ստորագրվելու է հերթական միջանցիկ փաստաթուղթը, որը նախատեսված է հայկական եւ ադրբեջանական հասարակության համար, եւ որը ուղղումների կարող է ենթարկվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Մոսկվա կատարած այցից հետո: Եթե Մեդվեդեւը եւ Օբաման կարողանան պայմանավորվել առանց արյունահեղության ազդեցության ոլորտի նոր բաժանման մասին, կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը նորից կհետաձգվի մինչեւ լավագույն ժամանակները: Միակ բանը, որը կարող է խառնել խաղաթղթերը, դա հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումն է ի հեճուկս ռուսական սցենարի: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |