ԼՂՀ-ի ժողովուրդն անկախությունից բացի, այլ լուծում չի ընդունումԿարեւորը համաձայնագրում, որը վաղ թե ուշ կընդունվի, լինելու է ԼՂՀ ներկայկացուցչի ստորագրությունը, առանց որի ոչ մի համաձայնագիր չի գործի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Մոսկվայում հազիվ թե կողմերին մոտեցնի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «շրջանակային համաձայնագրի» ստորագրմանը: Բանն այն չէ, որ առանց ԼՂՀ-ի ոչ մի համաձայնագիր չի գործի, եւ այն էլ չէ, որ միջնորդները շտապում են, թեեւ հենց այդ շտապողականությունն է ետ գցել բանակցային գործընթացը: ![]() PanARMENIAN.Net - Թե որքանով, դեռեւս հայտնի չէ, սակայն մեկ բան պարզ է` ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների այցը Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու ցույց տվեց այսպես կոչված «ժողովրդական դիվանագիտության» ողջ սնանկությունը, երկրորդը` արդեն ոչ թե ԼՂՀ-ի ղեկավարության, այլ ժողովրդի կոշտ դիրքորոշումը, որն անկախությունից բացի, այլ լուծում չի ընդունում, ինչը Բաքվում պետք է հասկանային դեռեւս 15 տարի առաջ: Այդ մասին բազմիցս է գրվել եւ դեռ կգրվի: Եվ եթե խոսում ենք հայ եւ ադրբեջանական հասարակության ներկայացուցիչների այցի մասին, ապա, ցավոք, պետք է արձանագրել, որ հայկական կողմը այս դեպքում իրեն չկարողացավ լավագույնս դրսեւորել: Դատեք ինքներդ. սկսած նրանից, որ այցը պարուրված էր գաղտնիության քողով, եւ վերջացրած նրանով, որ բացակայում էին մեկնաբանությունները եւ նույնիսկ այցի նպատակների մասին սեփական կարծիքի արտահայտումը, ինչը բոլորովին հարգանք չավելացրեց «բարի կամքի» դեսպանների հանդեպ ԼՂՀ-ում: Ավելին, հենց Ստեփանակերտը հանդես եկավ նախաձեռնության կտրուկ դատապարտմամբ, ինչն, ի դեպ, չեղավ 2007-ին, առաջին այցի ժամանակ: Թե ով է մեղավոր սկզբունքորեն լավ նախաձեռնության ձախողման համար, դեռ պետք է հասկանալ, սակայն փորձենք մի քանի դիտողություն անել ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ` բավական վատ բեմադրված ներկայացման մասնակիցներին: Չգիտես ինչու, այնպես ստացվեց, որ Երեւանում գոհ էին «ժողովրդական դիվանագիտության» արդյունքներից, ընդ որում բոլոր հայկական ԶԼՄ-ները մեջբերում էին Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք չէին խնայում մեկնաբանությունները, որոնց իմաստը գրթե նույնն էր` ոչ մի տեղ էլ Բաքվից չեք հեռանա, միեւնույն է վերադառնալու եք... Վիրավորական էր առաջին հերթին հայտարարությունը «Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանի բացակայության մասին»: Սակայն սա այցի արտաքին կողմն է: Շատ ավելի լուրջ է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը դեռեւս չի ընկալվում է եւ դեռ երկար ժամանակ չի ընկալվի որպես ձայնի իրավունք ունեցող հակամարտության կողմ: Այդ մասին Երեւանում հստակ ասաց ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Քանի դեռ համաձայնեցված չեն հիմնարար սկզբունքները, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցի բանակցություններին»,-ասել է ռուս դիվանագետը: Իրականում սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է հայտնվել փաստի առաջ, այսինքն ստորագրված «շրջանակային պայմանագրի» առջեւ: ԼՂՀ համար հարցն այսպես կդրվի` հայտարարել իր անհամաձայնության մասին կամ անմիջապես հրաժարվել Երեւանից որպես «անվտանգության երաշխավորից»: Երկու դեպքում էլ ոչ մի լավ բան դա չի տա ոչ Ստեփանակերտին, ոչ Երեւանին, եւ հերթական անգամ կհաստատի հայկական ասացվածքը, ըստ որի «մեկ հայը քիչ է, երկուսը` շատ են»: Հավանաբար, հարկ է նշել, որ ընթացիկ տարվա գարնանից Ղարաբաղ են ձգտում տարեբր եվրոպական կառույցների, տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նույնիսկ թուրքերն էին փորձում այցելել Ստեփանակերտ` սակայն նրանց բոլորին հմտորեն դա թույլ չտրվեց: Ըստ ԼՂՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցչի, Ղարաբաղի հանդեպ ճնշումն նույնիսկ ավելի մեծ է, քան Երեւանի հանդեպ, քանի որ բոլորը` եւ միջնորդները, եւ տարածաշրջանային խաղացողները գիտեն, որ կարեւորը համաձայնագրում, որը վաղ թե ուշ կընդունվի, լինելու է ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը, առանց որի ոչ մի համաձայնագիր չի գործի: Որպես օրինակ բերվում է հրադադարի մասին Բիշքեկի համաձայնագիրը, որի տակ ԼՂՀ եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների ստորագրություններն են: Ելնելով վերջին զարգացումներից տարածաշրջանում, եւ նրանից, որ աշխարհը դեպի բազմաբեւեռ կառուցվածքն է ընթանում, ինչի մասին վկայում է Ակվիլայում G8 գագաթնաժողովի ձախողումը, մեզ լուրջ առաջընթաց է սպասում կարգավորման գործընթացում: Հավանաբար, փոփոխությունները տեսանելի կդառնան աշնանը եւ հավանաբար, կարող են ավարտվել երկրորդ Մայնդորֆի համաձայնագրով: Այսինքն, մտադրությունների մասին հուշագրով, որը շատ տարածված ձեւ է դիվանագիտության մեջ, երբ պետք է ասել ամեն ինչ ու ոչինչ: Այսօրվա դրությամբ բանակցային գործընթացի իրողությունն այսպիսին է` քանի դեռ հանրությանը չեն ներկայացվել մադրիդյան սկզբունքները, կշարունակվի գուշակությունը սուրճի մրուրի վրա, Մեթյու Բրայզայի միմյանց բացառող հայտարարությունները եւ.. Բերնար Ֆասիեի ռուսաց լեզվի ու գրականության լավ իմացության հաստատումները: Չմոռանանք նշել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն 15 տարի է պահպանում է հրադադարի ռեժիմը: Իսկ դա, համաձայնեք, քիչ չէ: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |