Եվրոպան չի ների Ալիեւին Հարավային Կովկասում իր ծրագրերի ձախողումըՄեծ խաղը տարածաշրջանում արդեն սկսվել է` յուրաքանչյուրը ցանկանում է առավելագույնը ստանալ եւ նվազագույն կորուստներով դուրս գալ խաղից Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Իլհամ Ալիեւը մեկնեց Շվեյցարիա, ինչը նշանակալի իրադարձություն դարձավ տարածաշրջանում հոկտեմբերի 10-ից հետո: Հազիվ թե Ադրբեջանի նախագահը մեկնել էր Շվեյցարիա «Ադրբեջանական մշակույթի շաբաթվա բացման» համար, ինչպես դա ասվել է պաշտոնական հաղորդագրության մեջ: ![]() PanARMENIAN.Net - Շվեյցարիան որպես միջնորդ տարբեր տիպի բանակցություններում արժանի փառք ու հեղինակություն ունի: Այդպես էր նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ինչպես այժմ, երբ խաղաքարտի վրա է եվրաատլանտյան տարածքի ապագա անվտանգությունը, եւ մասնավորապես, Եվրոպայի պլանները Կովկասում: Խաղադրույքները չափազանց մեծ են, թույլ տալու համար Ադրբեջանին, Հայաստանին կամ նույնիսկ Թուրքիային իրենց խաղը վարել: Կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ, առաջինը, այցը թելադրված էր դիրքորոշումը հստակեցնելու անհրաժեշտությամբ, եւ, երկրորդը, Եվրոպան ինքն է որոշել պարզել Բաքվի տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ավելին, ենթադրվում է, որ տարածաշրջանում արդեն կա որոշ բանավոր պայմանավորվածություն երկու ամենասուր խնդիրների շուրջ եւ կողմերին կարող են ուղղակի փաստի առջեւ կանգնեցնել` նախապես փորձելով պայմանավորվել: Այդքան «շտապ» այցի պատճառները կարելի է փոխել տեղերով, իսկ էությունը հետեւյալն է` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, որոնք կանգնած էին Նալբանդյանի ու Դավուդօղլուի թինկունքում Արձանագրությունների ստորագրման ժամանակ, ցանկանում են պարզել, թե ինչ քայլերի կդիմի Ադրբեջանն առաջիկայում, հատկապես ղարաբաղյան հակամարտության խնդրի առումով: Իսկ պարզելով եւ կիրառելով ճնշման լծակները, ստիպել նրան այնպիսի որոշում կայացնել, որը հարկավոր է Եվրոպային ու ԱՄՆ-ին: Ընդ որում խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլ նաեւ Հայաստանի: Ուղղակի Ադրբեջանը հարուստ է ածխաջրածիններով եւ թույլ է տալիս իրեն շահարկել դա, հետեւաբար, անզիջողություն ցուցադրելով ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ աշխարհի ուժեղների առջեւ: Դա կարող էր աշխատել որոշ ժամանակ, քանի դեռ համաշխարհային հանրությունը շահագրգռված չէր հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը: Այսօր, երբ շեշտադրումները թեքվել են հիմնական հակամարտությունների շուտափույթ լուծման կողմը, որոնք խոչընդոտում են գլոբոալ տնտեսական նախագծերի իրականացմանը, ճնշումը կարող է ուժգնանալ: Եթե փորձենք կանխատեսել իրավիճակը, ապա պարզվում է, որ Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելու լծակները եւս քիչ չեն եւ գլխավորը երկրի ներքաղաքական իրավիճակն է: Եվ, անշուշտ, Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձեւաչափի փոփոխության, այն ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելու սպառնալիքը, որի պատժամիջոցները կարող են պարտադիր բնույթ կրել: Վատթարագույնը, ինչ կարող է սպասել Հայաստանին, դա հակամարտության փուլային լուծումն է: Ցանկացած դեպքում, փաթեթով հարցը լուծվում է կամ արդեն լուծվել է բանավոր պայմանավորվածությունների մակարդակով, իսկ գրավոր այն ձեւակերպվել է որպես խնդրի փուլային լուծում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ճնշումը գնալու է գազային եւ նավթային նախգծերին «կամավոր-պարտադիր մասնակցության» գծով, ինչում նա շատ շահագրգռված է: Եթե Ալիեւը չհամաձայնվի Եվրոպայի հետ, ապա կգործարկվեն ճնշման առավել ուժեղ լծակներ, թեեւ Ադրբեջանում իշխող կլանի համար կարեւորը հենց էներգառեսուրսների հսկողությունն է ցանկացած որոշման կայացման դեպքում: Այժմ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համար գերակայություններից մեկը Nabucco ծրագիրն է, որի իրականացմանը փորձում է խանգարել Ռուսաստանը: Եթե ամեն ինչ լավ անցնի, ապա Nabucco-ի հաջողությունը կարող է չափանիշ դառնալ մնացած բոլոր նախագծերի համար: Սակայն Ի.Ալիեւին ավելորդ չէր լինի հասկանալ, որ Եվրոպան չի ների Ադրբեջանին նախագծերի տապալումը, որոնք կարող են վերջ դնել Կովկասում ռուսական հեգեմոնիային, որի համար էլ հավանաբար Ցյուրիխ էր հրավիրվել Ադրբեջանի նախագահը: Կատարվող իրադարձությունների ֆոնի վրա բավական անլուրջ են հնչում որոշ թուրք քաղաքական գործիչների հայտարարություններն Արձանագրությունների վավերացման հնարավոր ձգձգման մասին: Տարօրինակ են հնչում նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ նրա ԱԳ նախարարի խոսքերն այն մասին, թե «Թուրքիան երբեք չի վնասի եղբայրական Ադրբեջանին», այսինքն չի բացի սահմանը Հայաստանի հետ: Սրանք ընդամենը խոսքեր են, որոնք ոչ մի հիմնավորում չունեն ոչ Բաքվի, ոչ համաշխարհային հանրության համար: Կան վավերացման ժամանակային շրջանակներ` երկու ամիս, որի շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան պետք է տեղավորվեն, ինչ էլ լինի: Հակառակ դեպքում, կրկին, պատժամիջոցներ կկիրառվեն: Հարցն այն է, թե որքան կշարունակվի այս հռետորությունը, որը կարող է նույնքան անփառունակ վախճան ունենալ, որքան Ալիեւի մշտական սպառնալիքները «հողերը վերադարձնելու» մասին: Ինչպես արդեն գրել ենք, առավելագույնը, ինչ կարող է ստանալ Ադրբեջանն այժմ, դա երկու շրջանների վերադարձն է, ինչի մասին անցյալ տարի ասում էր Լեյլա Ալիեւան` նախագահի դուտսրն ու քաղաքագետը: Իսկ նա գիտի, թե ինչ է ասում: Մեծ խաղը տարածաշրջանում արդեն սկսվել է` յուրաքանչյուրը ցանկանում է առավելագույնը ստանալ եւ նվազագույն կորուստներով դուրս գալ խաղից: Հայ դիվանագիտությունը հենց հիմա պետք է պատրաստ լինի բոլոր մարտահրավերներին, որոնց մասին խոսվում է արդեն տարեսկզբից, նվազագույնի հասցնել կորուստները եւ ամրապնդել երկրի կարգավիճակը միջազգային ասպարեզում, որպես ճկուն եւ երկխոսության պատրաստ գործընկերոջ: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |