Թուրքական հանդուրժողականությունը իրականում քողարկում է օսմանական էքսպանսիան

Թուրքիայի նախագահի եւ վարչապետի մշտական այցերը իսլամական երկրները հուշում են այն մասին, որ Թուրքիան բոլոր հասու եւ անհասանելի միջոցներով ջանում է ամրապնդել իր դիրքը Արեւելքում:

Թուրքիան իր անհանդուրժողականությամբ ոչ թուրքերի նկատմամբ եւ տարածաշրջանում տիրապետության ձգտումներով, միշտ կունենա առնվազն երկու գլխացավանք` հայերին եւ քրդերին: Այդ երկու հարցը Անկարան երբեք չի կարողանա լուծել քաղաքակիրթ ձեւով, չնայած արտաքին ազդեցությանը: Բանը նույնիսկ դրանում չէ, որ Թուրքիան փոքրամասնություններին չի ցանկանում տրամադրել որեւէ իրավունքներ, ուղղակի նա չի կարող ընկալել որեւէ այլ ազգի, բացի իրենից:

PanARMENIAN.Net - Ամենայն հավանական է , որ հենց դա է այն պատճառներից մեկը, որ Թուրքիային չեն ցանկանում տեսնել եվրոպական ընտանիքում, քանի որ ոչ ոք չի կարող վստահ լինել, որ թուրքական մտածելակերպը կարող է փոխվել այն աստիճան, որ նրան հնարավոր կլինի համարել գոնե կիսով չափ եվրոպական երկիր: Թուրքական էքսպանսիան Եվրոպա ստիպում է քրիստոնյա աշխարհին ավելի զգուշավոր վերաբերվել մահմեդականներին եւ ընդհանուր առմամբ իսլամին: Իրականում այդ ամենը հեռու է ճշմարտությունից: Իսլամական արմատականությունը ունի ավելի խորը արմատներ, որը չի կարելի բացատրել միայն «ջիխադով»: Թուրքական իսլամիզմը շատ ավելի վտանգավոր է, քանի որ մակերեսի վրա գրեթե ոչինչ չկա բացի թուրքական աշխարհի միասնականության մասին կարգախոսներից եւ այլն: Սակայն, Թուրքիայի նախագահի եւ վարչապետի մշտական այցերը իսլամական երկրները հուշում են այն մասին, որ Թուրքիան բոլոր հասու եւ անհասանելի միջոցներով ջանում է ամրապնդել իր դիրքը Արեւելքում: Որոշ երկրներում դա ստացվում է, իսկ մյուսներում ոչ, սակայն ընդհանուր միտումը այդպիսին է: Այդպիսին համենայնդեպս ընկալվում Հայաստանից:

Իսկ հայերը եւ քրդերը խանգարում են օսմանիզմին, ինչպես եւ 100 տարի առաջ: Ճիշտ է ոչնչացնել քրդերին հայերի ձեռքերով չի ստացվի` միշտ հակառակն է եղել: Այդ պատճառով ներկայումս Անկարան ավելի հանդուրժողական վերաբերմունք է դրսեւորում հայերի նկատմամբ, սակայն դա մեծ սիրուց չ է, ուղղակի քաղաքական անհրաժեշտություն է: Թուրքիան շատ լավ հասկանում է, որ առանց հայ-թուրքական հարաբերությունների ձեւաչափի փոփոխության, նրան դժվար կլինի թելադրել իր պայմանները, օրինակ ԱՄՆ-ն: Ամբողջ այդ ֆոնի վրա բավականին կանխատեսելի է երեւվում երեկվա քրդական առաջնորդների դեմ ոստիկանական գործողությունը եւ այսօրվա գրոհայիններից մեկի` Դուրան Կալկանի հայտարարությունը: Հիշեցնենք, որ թուրքական ոստիկանությունը դեկտեմբերի 24-ն լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալել է մի քանի տասնյակ մարդ, որոնց թվում են վերջերս լուծարված քրդամեդ Ժողովրդավարական կուսակցության (DNP) անդամները եւ քրդական քաղաքների մի քանի քաղաքապետ: Ոստիկանության ստուգայցերը անցկացվել են 11 քաղաքներում , ներառյալ Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիյարբակիր գլխավոր քրդական քաղաքը: Գործողության նպատակն էր խախտել օրենքից դուրս հայտարարված Քրդական աշխատավորական կուսակցության քաղաքային կապերը (PKK), որը զինված պայքարի է դուրս եկել կենտրոնական իշխանությունների դեմ ինքնավարության համար:

Մինչ դեռ, PKK-ի գրոհայիններից մեկի` Դուրալ Կալկանի կարծիքով, «քրդական հարցի» լուծված չլինելը կարող է հանգեցնել ի վերջո լայնածավալ զինված հակամարտությունների երկրի ներսում: Ինչպես գրում է Milliyet թուրքական թերթը, այդ խոսքերը համապատասխանում են թուրքական ծայրահեղ աջակողմյան Ազգայնական ուղղվածության կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բախչելիի հայտարարության հետ, որը փողոցային անկարգությունները «ապստամբության փորձ» է անվանել:

PKK-ի ղեկավարության անդամը գերմանական լրագրողի հետ հարցազրույցում հայտարարել է այն մասին, որ վերջին փողոցային անկարգությունները կասեցվել էին կալանքի տակ գտնվող կուսակցության նախկին առաջնորդ Աբդուլա Օջալանի պահանջով, որը այդ խնդիրը ցանկանում է լուծել խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով: «Ցանկացած լարվածություն կարող է պայթյուն առաջացնել», - կարծում է Կալկանը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---