Միտումնավոր տարընթերցումներ, թերի թարգմանություն կամ էլի ինչ-որ բա՞նԱնհնար է, որ նույն տեքստն այդքան տարբերվի: Հավանաբար, ամերիկյան տարբերակը նախատեսված է Իլհամ Ալիևի համար, իսկ ռուսականը` Հայաստանի: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը կարելի է դասել բարի մտադրությունների շարքին, սակայն, ցավոք, արդեն որերորդ անգամ ստացվեց ըստ Չերնոմիրդինի`ուզում էին, որ ավելի լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ: Ուշադիր ընթերցումն ավելի մեծ տարածակուսանք առաջացրեց` տարընթերցումները պաշտոնական անգլերեն տեքստի և ռուսերեն տարբերակի միջև հուշում են, որ ռուսական աղբյուրները, այսինքն` Կրեմլի մամլո ծառայությունը միտումնավոր կերպով խեղաթյուրել են տեքստը: ![]() PanARMENIAN.Net - Սկզբունքային մոտեցման դեպքում տարընթերցումներ կարելի է տեսնել նաև սխալ կետադրության մեջ: Սակայն, պետք է խոստովանել, որ ռուսական տարբերակը առավել իրական գնատահատական է տալիս իրավիճակին Լեռնային Ղարաբաղում, քան անգլերեն տարբերակը: Սակայն բանը նրանում չէ, որ մի դեպքում գրված է «օկուպացված տարածքներ», մյուսում` ոչ, կամ «նրա բնակչության փոխարեն» «բնակչության»: Այս բոլոր մանրուքները նրա համար են, որ հակամարտության կողմերին հնարավորություն տրվի յուրովի մեկնաբանել հայտարարությունն` ի օգուտ իրեն կամ հակառակը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը հերթական անգամ ցույց տվեց, թե որքան տարբեր են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պաշտոնական դիրքորոշումները: Օրինակ, VOA News-ը անջատողական է համարում ղարաբաղցիներին, այն դեպքում, երբ ոչ Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան իրենց նման բան թույլ չեն տալիս: ԱՄՆ-ի դիրքորոշումն, ինչպես միշտ հասկանալի է ու թափանցիկ` նավթ, գազ և դրա հետ կապված այլ բաներ: Սակայն ինչպես է դա համադրվում նրա հետ, որ ՌԴ-ն գնել է ողջ ադրբեջանական գազն ու մտադիր չէ կիսվել որևէ մեկի հետ: Ինչ-որ փակ շրջան է ստացվում` ԱՄՆ-ն ցանկանում է լուծել բոլոր խնդիրները, Ռուսաստանն ու Ֆրանսիան նույնպես, սակայն ոչ ոքի մոտ ոչինչ չի ստացվում: Իսկ չի ստացվում այն պարզ պատճառով, որ կրկին ամեն ինչ կառուցված է կեղծ դրույթների և սխալ տվյալների վրա: Վաշինգտոնը, ցավոք, ցանկացած հակամարտության լուծման այլ տարբերակ չգիտի, քան ռազմականը: Այս շարքին կարելի է դասել նաև խաղաղապահների ենթադրվող տեղակայումը, որոնք, ինչպես մենք արդեն ասել ենք, ոչինչ չեն լուծի: Ղարաբաղի դեպքում Բարաք Օբաման չի կարողանա մեղադրել Ստեփանակերտին զանգվածային ոչնչացման զենքի առկայության, միջուկային ծրագրի կամ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Սա ոչ Իրաքն է, ոչ էլ Աֆղանստանը: Ճիշտ է, Բաքուն Անկարայի հետ միասին կցանկանա խաղալ Քրդական աշխատանքային կուսակցության (PKK) առասպելական ճամբարների ու ռազմակայանների վրա, սակայն այդ հեքիաթներին չեն հավատում նույնիսկ դրանց հեղինակները: Այնպես որ Օբաման գրեթե չի կարող պատրվակ հորինել ռազմական լուծման համար, առավել ևս, որ նրան դա ուղղակի թույլ չեն տա անել: Եվ հետո մեծ հաշվով, ներկա նախագահի օրոք ԱՄՆ-ն արագ տեմպերով կորցնում է իր քաշն աշխարհում և բոլոր հայտարարությունները ժողովրդավարության և նման այլ դատարկաբանության մասին քչերին են հուզում: Մերձավորարևելյան կարգավորման ձախողումը հերթական անգամ ապացուցեց այն, որ Վաշինգտոնի քաղաքական գործիչներն ունակ չեն համարժեք արձագանքել իրավիճակին: Միևնույն ժամանակ, Բարաք Օբամայի ի հայտ գալն ու ԱՄՆ ազգային անվտանգության դոկտրինից իսլամական ահաբեկչության սպառնալիքի մասին դրույթի առգրավումը ստիպում է մտածել` իսկ այնուամենայնիվ ո՞վ է Օբաման: Այս հարցն ուղղակի առնչություն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, քանի որ չի կարող բացահայտ կերպով ՀԱՄԱԶ-ին աջակցող և Իսրայելին «դատապարտող» մարդն լինել Լեռնային Ղարաբաղի կողմից: Բայս սա այնպես, իմիջիայլոց: Այս իրավիճակում Ռուսաստանի դիրքորոշումը շատ ավելի ազնիվ է, եթե կարելի է այդպես արտահայտվել: Գուցե այն պատճառով, որ կա Հարավային Օսեթիա և Աբխազիա` ո՞վ գիտի: Ֆրանսիան այս դեպքում, ցավոք, երկրորդական դեր է տանում: ԵՄ-ն սահմանափակվում է միայ ընդհանուր հայտարարություններով, դրանից էլ շնորհակալ ենք: Վերադառնալով նախագահների հայտարարությանը` նշենք, որ միանգամայն հավանական է, որ տեքստի տարբերությունները նախապես էին համաձայնեցված, որովհետև այդպես ուղղակի չի լինում: Անհնար է, որ նույն տեքստը այդքան տարբերվի: Հավանաբար, ամերիկյան տարբերակը նախատեսված է Իլհամ Ալիևի, ռուսականը` Հայաստանի համար: Ինչով այս ամենը կավարտվի, դժվար չէ կանխագուշակել`ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այց, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում, նախագահների հավանական հանդիպում, որտեղ արդեն Ալիևին թույլ չեն տա «շրխկացնել դուռը», որովհետև ամեն ինչ չափ ու սահման ունի: ՈԿԿ-ները «վստահության միջոցների ամրապնդմանն» ուղղված նախագծեր կձեռնարկեն, իսկ ադրբեջանական հանրությունը հայերի հանդեպ իր ատելության մեջ կհասնի ծայրահեղ կետին ու…նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե որտեղ և ինչպես կարող է «դուրս թափվել»ադրբեջանցիների մոտ հարևանների դեմ տասնամյակներով սերմանվող այդ ատելությունը: ԵԱՀԿ ՄԽ-ին փորձում են միանալ տարածաշրջանի երկրները, առաջին հերթին Թուրքիան ու Իրանը, իսկ հակամարտությունը այդպես էլ չլուծված կմնա և արդեն 20-30 տարի անց այլևս ոչ ոք չի հիշի ոչ հողերի, ոչ փախստականների մասին այն դեպքում, եթե Ալիևների կլանը կործանվի: Եթե ոչ, ապա Ադրբեջանի ապագան շատ մռայլ հեռանկար ունի, ինչ էլ ասի ալիևյան քարոզչամեքենան: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |