Հյուսիսային Կովկասի հայության խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինեն

Գրագետ տեղեկատվական քաղաքականությունը թույլ կտա խուսափել Կովկասում հայ համայնքի գոյության հետ կապված անցանկալի զարգացումներից

Հյուսիսային Կովկասի հայ համայնքներն այնպիսի վիճակում են հայտնվել, ինչ որ լիբանանահայերը 1974թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ: Լիբանանյան տարբեր խմբավորումներ փորձեցին օգտագործել հայ բնակչությանը, որի հետևանքով շուրջ 100 հազար հայեր հեռացան Լիբանանից:

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում հոկտեմբերի 12-16-ը տեղի ունեցած «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգությունը եւ հայ լրատվությունը» խորագրով ԶԼՄ-ների համահայկական համաժողովում, որին մասնակցել է շուրջ 200 լրագրող աշխարհի 26 երկրներից, ի շարս այլ խնդիրների քննարկվել են նաև Հյուսիսային Կովկասի ավանդական հայ համայնքներում առկա արդիական գործոններն ու խնդիրները: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին, հայ ինքնակառավարման ներքին խնդիրները ինչպես այդ տարածաշրջանի, այնպես էլ ողջ Ռուսաստանի տարածքում հավելվում են տարածաշրջանային խնդիրներին՝ հարաբերությունները իշխանությունների, տեղական այլ ազգային համայնքների հետ և Հյուսիսային Կովկասի ներսում նոր միգրացիոն գործոնների առկայությունը: Մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ տարածաշրջանի հայության խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինեն:

Հյուսիսային Կովկասի հայ համայնքները այնպիսի վիճակում են հայտնվել, ինչ որ լիբանանահայերը 1974թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ: Լիբանանյան տարբեր խմբավորումներ փորձեցին օգտագործել հայ բնակչությանը, որի հետևանքով շուրջ 100 հազար հայեր հեռացան Լիբանանից:

Նույնատիպ խնդիր կարող էր առաջանալ նաև Հյուսիսային Կովկասում, որտեղ ազգամիջյան բախումներին ակամա ստիպված են մասնակցել նաև հայերը: Իրադարձությունների վատթարագույն զարգացման դեպքում Հյուսիսային Կովկասի շուրջ կես միլիոն հայերից լավագույն դեպքում կարող է մնալ մեկ երրորդը, ինչը աղետ կլինի ոչ միայն Սփյուռքի, այլ նաև Հայաստանի համար, որը ստիպված կլինի բախվել փախստականների հոսքի հետ: Ճիշտ է, այդ ամենից կարելի է խուսափել և միակ ուղին ազգամիջյան բախումներին չմիջամտելն է, ինչն այնքան էլ դժվար չէ: Գրագետ տեղեկատվական քաղաքականությունը թույլ կտա խուսափել Կովկասում հայ համայնքի գոյության հետ կապված անցանկալի զարգացումներից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---