Աստանայի գագաթնաժողովը կարող է հրահրե՞լ Բաքվին պատերազմ սկսել

Չի բացառվում, որ պատերազմի վերսկսման դեպքում հենց Հայաստանի հանդեպ սկսեն ճնշում գործադրել՝ փրկելու համար նավթագազամուղերը

«Մենք բացառում ենք, որ Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման դեպքում ՄԱԿ-ը կարող է պահանջի Բաքվից դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ: Այդ դեպքում Բաքուն հնարավորություն կունենա չկատարել այդ պահանջները, պատճառաբանելով իր գործողությունները նրանով, որ ՄԱԿ-ը պետք է հրաժարվի երկակի չափանիշների քաղաքականությունից և առաջին հերթին հասնի նախկինում ընդունված բանաձևերի կատարմանը»,-հայտարարել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Նիյազի Նիյազովը:

PanARMENIAN.Net - Նա նշել է նաև, որ Ադրբեջանում հիանալի գիտակցում են, որ համաշխարհային քաղաքականության իրական մեխանիզմները կարող են թույլ չտալ Բաքվին հնչեցնել իր դժգոհությունը պաշտոնական ճանապարհով, սակայն Հայաստանի հետ տեղեկատվական դիմակայության մեջ Բաքուն միանգամայն կարող է կիրառել նման փաստարկներ:

Ցավոք սրտի, ոչ մի նոր բան Նիյազովը չի ասել, տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն նախապատրաստում է համաշխարհային հանրությանը ԼՂՀ-ում մարտական գործողությունների վերսկսմանը: Հավանաբար, այդպես էլ կա, և Ադրբեջանի կողմից ակնկալվող Աստանայի գագաթնաժողովի արդյունքները, որն ըստ Բաքվի տրամաբանության պետք է «ստիպի» Հայաստանին հրաժարվել իր դիրքորոշումից, կարող են իրոք հանգեցնել պատերազմի: Ադրբեջանը, ինչպես նաև հայտնի փորձագետ Թոմաս դը Վաալը միաձայն ասում են, որ Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ բանակցել ևս 15, կան 10 տարի:

Թե դա ինչ է նշանակում, դժվար չէ հասկանալ: Չէ որ Հայաստանն էլ անգործության չի մատնվի և հույսը չի դնի այն համաշխարհային հանրության վրա, որը մատը մատին չխփեց 1988-90թթ. հայկական ջարդերի, Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացման ժամանակ, և որը մինչ օրս լռում է հարևան հանրապետության աննախադեպ ռազմական բյուջեի վերաբերյալ: Հավանաբար, այդպես ավելի հարմար է: Չի բացառվում, որ պատերազմի վերսկսման դեպքում հենց Հայաստանի վրա սկսեն ճնշում գործադրել՝ փրկելու համար նավթագազամուղերը: Չէ որ բանը հենց դրանում է, ոչ թե մի անհասկանալի կազմավորման տարածքային ամբողջականության մեջ, որը Ստալինի ձեռքի մի հարվածով ստացավ «Ադրբեջան» անվանումը: Հավանաբար, տեղին է հիշել հանգուցյալ այաթոլա Հոմեյնիի խոսքերը. «Չկա այդպիսի պետություն, իսկ այն, ինչ կա կոչվում է Բաքվի Հանրապետություն»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---