Հ. Գ. Ադրբեջանը դեռ չի որոշել, թե ինչի է նա հասել Աստանայում, բայց ամեն դեպքում խոսում է հաղթանակի մասին

Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի ընդունումից հետո Բաքվում մեկ մարդու նման լռեցին

Երևի դեռ չէր հասցրել չորանալ թանաքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ հայտարարության վրա, երբ ադրբեջանական քաղաքական գործիչները Մուբարիզ Ահմեդօղլու գլխավորությամբ շտապեցին հայտարարել «ադրբեջանական դիվանագիտության հաջողության և հայկական դիվանագիտության ձախողման մասին»: Մնում է միայն գուշակել, թե որտեղ է նա տեսել հաջողություն կամ պարտություն: Կարելի է միայն զարմանալ Բաքվի քարոզչամեքենայի հիմարության և միամտության վրա, որը միշտ հռչակվել է ցանկացած փաստաթղթի իմաստն այնպես աղավաղելու հմտությամբ, որ նույնիսկ փաստաթուղթը կազմողները չեն կարող այն ճանաչել:

PanARMENIAN.Net - «Այդ հայտարարությունը հաստատել է Ակվիլայում ընդունված փաստաթղթի իրագործման ընթացը, բայց մի քայլ առաջ դա փաստաթղթի ստորագրում է այս անգամ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից»,- հայտարարել է Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն: Դրանում նա ճիշտ է, բայց նրա մտքի հաջորդ անցումն անհասկանալի է: Դատեք ինքներդ. «Աստանայի գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հիմնահարցը քննարկվելու է ՄԱԿ ԱԽ-ում»: Որտեղի՞ է նա դա վերցրել, գաղտնիք է մնում: Եվ դա այն դեպքում, որ մի քանի ժամ առաջ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է այն մասին, որ հակամարտությունը լուծվում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և անհրաժեշտ է դիպուկահարներին հեռացնել շփման գծից: Բայց Բաքվին ձեռնտու չէ մեջբերել այն, ինչ ուղղակիորեն վերաբերվում է իրեն: Ավելի լավ է իրեն իլյուզիաներով խաբել. դա Ադրբեջանում, Հեյդար Ալիևի թեթև ձեռքով, միշտ լավ է ստացվում:

Եվ վերջին մարգարիտը: «Փաստաթղթի տեքստում զգացվում է կտրականություն, խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների կարևորության շեշտադրում: Բայց համեմատած Ադրբեջանի հնարավորությունների և պահանջների հետ` այդ փաստաթղթի նշանակությունը չնչին եմ համարում»,- հավելել է նա: Ինչպե՞ս դա հասկանալ` դիվանագիտական հաղթանակ, թե պարտություն:

Տպավորություն է ստեղծվում, որ Ահմեդօղլուն մեկնաբանում է ոչ թե գագաթնաժողովի հայտարարությունը, այլ հարզատ նախագահի, որը, ինչպես միշտ, աչքի չի ընկնում օրիգինալությամբ: «Հայաստանը, նախկինի նման, ուժ է կիրառում բռնազավթված տարածքները վերահսկելու համար, այնուամենայնիվ, Ադրբեջանը, նախկինի նման, հավատարիմ կլինի խաղաղ բանակցությունների գործին`հույս ունենալով, որ դրանք արդյունք կտան»,- ասել է Ադրբեջանի նախագահը` ելույթ ունենալով Աստանայում: Սակայն Աստանայում եզրափակիչ հռչակագրի ընդունումից հետո Բաքվում մեկ մարդու նման լռեցին: Որքան էլ ադրբեջաբանական քարոզչամեքենան փորձեց ժողովրդից թաքցնել Աստանայում Ադրբեջանի դիրքերի անկումը, դա չհաջողվեց: Կարծում ենք, որ WikiLeaks-ի հրապարակումներն իրենց դերը խաղացին: Երկրորդ հարցը, որքանով կարելի է վստահել գաղտնազերծված նյութերին, բայց նույնիսկ եթե դրանք չլինեին այն տեսքով, ինչով հասանելի են համաշխարհային հանրությանը, դրանք պետք էր հորինել` Ալիևին տեղը դնելու համար: Նա մոռացել էր ամենագլխավորը. Կասպիական նավթը, որի համար այդքան հուսահատ պայքարում էր ԱՄՆ-ն, Ադրբեջանի մենաշնորհը չէ:Հիշեցնենք, որ այնտեղ կան նաև Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և Ռուսաստանը: Ալիևը չի կարող չափվել Նուրսուլթան Նազարբաևի հետ ազդեցութւան աստիճանով և քաղաքական կշռով: Կարող է նաև այնպես լինել, որ համաշխարհային հանրությանը ձանձրացրեց փոքր իշխանիկի անասելի մեծ հավակնություններով նախագահը: Եվ Ալիևին լուռ կհեռացնեն, իսկ նրան կփոխարինի ավելի ադեկվատ քաղաքական գործիչ, որը կհասկանա, որ ղարաբաղյան հակամարտություն չկա արդեն 1994-ից ի վեր ԼՂ ժողովրդի որոշման շնորհիվ: Հենց սա չի կարողանում հասկանալ Ադրբեջանի նախագահը: Կամ չի կարողանում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---