Ադրբեջանում մտացածին է ամեն ինչ` նույնիսկ Հեյդար Ալիևի մահվան ամսաթիվը

Յուրովի նշեցին համազգային առաջնորդի և քաղաքական գործչի մահվան օրը` կրկին խոսելով Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմի մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները որոշեցին յուրովի նշել Ադրբեջանում կարևոր ամսաթիվը` Հեյդար Ալիևի մահվան օրը: Ավելորդ ագամ չհիշեցնենք, որ Ալիևը մահացավ ոչ թե դեկտեմբերին, այլ 2003-ի օգոստոսին Քլիվլենդում: Նույնիսկ մահվան ամսաթիվը Բաքվում չէին կարողանում որոշել` կամ 10-ին, կամ 12-ին…Նույնը` ծննդյան ամսաթվի հետ: Ինչպես կարելի է այդքան չհարգել հոր հիշատակը` հանուն իշխանության նման կեղծիքի գնալու համար: Զարմանալի ոչինչ չկա` որդին ուղղակի գնում է հոր հետքերով:

PanARMENIAN.Net - Վերադառնանք փառապանծ ադրբեջանական ԶԼՄ-ներին: Ոչ մի նոր բան չմտածելով` նրանք այս անգամ էլ դիմեցին իրենց սիրած մեթոդին` մանր խուլիգանությանը: Հիշեցնենք, որ նոյեմբերին ադրբեջանական, այսպես կոչված, լրագրողներն Իրանում նման քաղաքականություն ձեռնարկեցին, որը պսակվեց «հաջողությամբ», որի համար նրանք պետք է շնորհակալ լինեն Իրանին:

Սակայն ամեն ինչ կարգին է: Դեկտեմբերի 7-10-ն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ընթացող «Եվրոպայի ու Ասիայի լրատվամիջոցների ֆորում»-ի շրջանակներում ռուսական РИА Новости գործակալության կազմակերպած ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի լուսանկարիչների ցուցահանդեսում, որը կրում է «Լուսագրություն» (Светопись) խորագիրը, ամենամեծ ցուցադրություններից մեկը նվիրված է եղել տաղանդավոր հայ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի անկրկնելի գործերին: Ներկայացված տասնյակ լուսանկարներից երկուսը վերաբերել են Արցախին` ԼՂՀ Մարտակերտի շրջանին, որոնք մակագրվել են համապատասխանաբար` «Լքված գերեզման Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում, Հայաստան, 1993» և «Լքված գյուղ Մարտակերտի շրջանում, Հայաստան, 1993»: Միջոցառման երկրորդ օրը` դեկտեմբերի 8-ին, ցուցահանդեսի բացումից մի քանի ժամ անց, միջոցառման մասնակից հայ պատվիրակներն արձանագրել են, որ Ռուբեն Մանգասարյանի վերը նշված երկու լուսանկարների մակագրությունները բավականին կոպիտ ձևով պատռված են: Ի պատասխան հայ պատվիրակների վրդովմունքին միջոցառման կազմակերպիչները խոստացել են վերականգնել մակագրությունները` «Հայաստան» տեղանունը փոխարինելով «Ղարաբաղ»-ով: Քիչ անց մակագրությունները վերականգնված են եղել` միջոցառման կազմակերպիչների հետ համաձայնեցրած մակագրությամբ, և մինչև միջոցառման ավարտը Ռուբեն Մանգասարյանի հավաքածուն ամբողջությամբ ներկայացված էր մասնակիցների դատին:

Հայ լուսանկարչի գործերի շուրջ ծավալված զարգացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում: Հարկ է նշել, որ ադրբեջանցի պատվիրակները բավականին նյարդայնացած են եղել, անընդհատ փորձեր են ձեռնարկել նկարները դուրս բերել ցուցադրությունից, անգամ կանչել են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանին, սակայն այդ ամենը որևէ արդյունք չի տվել: Չնայած դրան, ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ են տարածել, թե իբր լուսանկարները հանվել են ցուցադրությունից, իսկ կազմակերպիչները ներողություն են խնդրել: Ըստ որում` ադրբեջանական ԶԼՄ-ները Ռուբեն Մանգասարյանին ներկայացրել են որպես Ռուբեն Բաղդասարյան:

Ցուցահանդեսի կազմակերպիչները տեղում հավաստիացրել են, որ ադրբեջանական հաղորդագրություններում բոլոր երեք փաստերն իրականությանը չեն համապատասխանում. լուսանկարների հեղինակը նշված Բաղդասարյանը չէ, դրանք ցուցադրությունից չեն հանվել, իսկ ներողություն որևէ մեկը չի խնդրել:

Նշված լուսանկարները միջոցառման սկզբից մինչև վերջ մշտապես եղել են իրենց տեղում:

Յուրովի նշեցին համազգային առաջնորդի և քաղաքական գործչի մահվան օրը` կրկին խոսելով Լեռնային Ղարաբաղի հետ պատերազմի մասին: Ճիշտ է, այս թեման արդեն ձանձրացրել է, և ոչ մեկին, բացի քաղաքական գործիչներից, հետաքրքրիր չէ: Նրանց էլ է արդեն ձանձրացրել, բայց կլանը հրամայում է: Իլհամ Ալիևին չհնազադվելը դեռ վտանգավոր է: Հատկապես աչքի ընկավ մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը: «Մինչև հիմա Ադրբեջանը մեծ համբերություն էր հանդես բերում:

Համաշխարհային հանրությունը նույնպես տեսնում էր, որ Ադրբեջանը խաղաղության կողմնակից է: Բայց միջազգային իրավունքն Ադրբեջանին իրավունք է տալիս վերադարձնել իր հողերը ցանկացած ճանապարհով: Դա մեր իրավունքն է»,- ասել է Ասկերովը: Այնուհետև ավանդաբար Ալիևների կլանի վերնախավի ներկայացուցիչը կշտամբեց միջազգային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ-ին նրա համար, որ նրանք Հայաստանի վրա ճնշում չեն գործադրում: Մի խոսքով, բոլորը մեղավոր են, և չեն ցանկանում երեխային խաղալիք տալ:

Դեկտեմբերի 10-ին, ինչպես միշտ, ողջ Ադրբեջանը «հարգեց առաջնորդի լուսավոր հիշատակը»: Երևի այդ պատճառով արգելեցին թուրք դիվանագետ Թուրղուտ Էրի «Ազատությունից բռնակալություն» գիրքը, որում պատմվում է ՊԱԿ գեներալ Հեյդար Ալիևի իրական կենսգարության մասին, որը կանգնել է Քրդական աշխատանքային կուսակցության ստեղծման, իրանական շահին գահընկեց անելու ետևում: Կոռուպցիայի մասին հարկ չկա խոսել: Էրը Ռադիո Ազատության ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նրա համար ծիծաղելի են հայերի հետ կապեր ունենալու մեղադրանքները: Օրինակ, Դաշնակցության ղեկավարներից մեկը պատմել է ինչ-որ բան «Ayna» թերթի թղթակցին, նա գրել է, իսկ ես վերատպել եմ իմ գրքում: Իմ գրքի մեջ ընդգրկված են Հեյդար Ալիևի գրքից հատվածներ, որը հրատարակվել է 70-ականներին, որը կոչվում է «Կոմոնիզմի գործի խիզախ մարտիկը» և նվիրված է Ստեփան Շահումյանին: Եվ ինչ, ես պետք է թաքցնեի՞ այդ փաստերը: Դա Ադրբեջանի թուրքերի պատմությունն է: Բոլոր նրանց վախերը նրա համար են, որ հիմա արդեն չեն կարող կեղծել պատմությունը: Այդ գրքի հրատարակումից հետո անհնար կլինի կեղծել Ադրբեջանի պատմությունը: Դրա համար են նրանք անհանգստացել»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---