Քամին կրկին «չար կատակ» խաղաց ադրբեջանական դրոշի հետ

Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի ԱԻՆ տեխնիկական ծառայությունները հայտնաբերեցին, որ Բաքվում կանգնեցված «ամենամեծ պետական դրոշի» ձողը ճոճվում է

Ադրբեջանական դրոշի շուրջ առեղծվածային երևույթները շարունակվում են: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը` ժամը 3:00-ին, Ադրբեջանի ԱԻՆ տեխնիկական ծառայությունները հայտնաբերեցին, որ Բաքվում կանգնեցված «ամենամեծ պետական դրոշի» ձողը ճոճվում է: Սա առաջին դեպքը չէ, երբ քամին «չար կատակ» է խաղում մեր հարևանների ազգային խորհրդանիշի հետ:

PanARMENIAN.Net - 2010 թվականի սեպտեմբերին` Բաքվի հրապարակում դրոշը կանգնեցնելու արարողությունից ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանի ազգային խորհրդանիշը չդիմացավ ուժեղ քամուն և պատռվեց: Այդ ժամանակ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին բացատրություն գտնել այդ տարօրինակ միջադեպին կապված դրոշի հետ, որի կանգնեցման համար ոչ պակաս, քան 25 միլիոն ԱՄՆ դոլար էր ծախսվել:

Հարկ է հիշեցնել, որ հենց դրոշի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ այդ դրոշը «երբեք չի իջեցվի, և շուտով Ադրբեջանի դրոշը կծածանվի նաև Ղարաբաղի գլխավերևում»: Սակայն անգամ բնությունը, դիմադրելով Ալիևի ցանկությանը, կանխագուշակում է, որ ադրբեջանական դրոշն այլևս տեղ չունի անկախ Արցախում, անգամ եթե դրոշաձողի կանգնեցման համար ոչ թե միլիոններ, այլ միլիարդներ ծախսվեն: Իլհամ Ալիևն ավելի լավ է ոչ թե ժամանակ ծախսի պատրանքների վրա, այլ մտածի այն մասին, թե ինչպես ավելի ամուր կանգնեցնի ադրբեջանական դրոշն առաջին հերթին հենց Բաքվում:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---