«Արաբական գարունը» սպառնում է վերածվել «արաբական աղետի»Էրդողանն արաբական աշխարհում անկարգությունների սկզբից փորձեց խաղաղապահի դեր խաղալ, սակայն նրան հստակ հայտարարեցին, որ նա խառնվում է իրեն չվերաբերբող գործերին Մերձավոր Արևելքում իրավիճակն օրեցօր ավելի է վատանում: «Արաբական գարունը» սպառնում է վերաճել «արաբական աղետի», որից կարող է օգտվել Թուրքիան: Անկարայի համար իրադարձությունների ավելի հարմար դասավորություն դժվար էր մտածել: Ճիշտ է, ամեն ինչ այդպես «պայծառ» չէ, ինչպես դա պատկերացնում է վարչապետ Էրդողանը: 17 մայիսի 2011 PanARMENIAN.Net - Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը, որն ամենից երկար է դիմադրում «ժողովրդավարության հաստատմանը», կազմում է 800 կմ, ընդ որում ողջ երկայնքով երկու կողմերից հիմնական բնակչությունը կազմում են քրդերը: Լիովին հասկանալի է, որ Էրդողանը զգուշանում է Սիրիայի պառակտումից էթնո-կրոնական հատկանիշով: Թուրքիայի գլխավոր գլխացավը հայերը չեն, այլ քրդերը, որոնք գրեթե պատրաստ են ևս մեկ ամերիկյան նախագծի` անկախ Քուրդիստանի ստեղծմանը: Թե որքան է Սպիտակ տան ներկա տերը շահագրգռված այդ գաղափարի մեջ, որն առաջացել է 20 տարի առաջ, դժվար է ասել: Անկախ Քուրդիստանը պառակտելու է ոչ միայն Սիրիան, Իրաքը և Իրանը, այլ նաև Թուրքիան: Մերձավոր Արևելքում նոր պետությունը դառնալու է լարվածության հերթական օջախ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև գերտերությունների համար, որոնք կարող են դեմառդեմ հայտնվել պայթող տարածաշրջանի իրականության հետ, և ոչ ոք չի իմանալու` ինչ անել: Այս ամենը շատ լավ հասկանում է թուրքական կառավարությունը, բայց կարող է այնպես ստացվել, որ նա չի կարողանա գործընթացներն ուղորդել իրեն անհրաժեշտ հունով: էրդողանն արաբական աշխարհում անկարգությունների սկզբից փորձել է խաղալ խաղաղապահի դեր, սակայն նրան հստակ հայտարարել են, որ նա խառնվում է իրեն չվերաբերվող գործերին: Այդպես եղել է Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում և Սիրիայում: Մերձավոր Արևելքում ոչ վերջին դեր է խաղում Իսրայելը, որի հետ Թուրքիայի հարաբերություններն օրեցօր փչանում են: ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի վերամիավորումից և Եգիպտոսի սահմանում ու Գազայի հատվածում ռեժիմի թուլացումից հետո Իսրայելը ստիպված կլինի առավելագույն ջանքեր դրսևորել երկիրը 1967-ի սահմաններում թողնելու համար: Այս դեպքում ԱՄՆ-ի վրա հույս դնել չի կարելի` Բարաք Օբաման «հռչակավոր է դարձել» նրանով, որ «դավաճանում է» իր դաշնակիցներին: Գլխավորը` տարածաշրջանի չափազանց մահեմադականացումն է և տարածաշրջանի արմատականացումը, որը սարերի ետևում չէ: Եվ Թուրքիան ակամա կամ ոչ այդքան անմիջական կապ ունի դրա հետ: «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը կարող է իսկապես իրագործվել, եթե հարևաններ չլինեն, այլ լինի մեկ մեծ Խալիֆայություն կամ Օսմանյան կայսրություն, ում ինչպես դուր է գալիս: Միաժամանակ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Նասեր Քանդիլը կարծում է, որ Սիրիան ենթարկվում է արտասահմանյան դավադրության, որը նպատակ ունի ապակայունացնել նրա միասնությունը և անվտանգությունը: Քանդիլը հայտարարել է, որ Սիրիան վճարում է սկզբունքային դիրքորոշման և Պաղեստինում, Լիբանանում և Իրաքում արաբական դիմադրության բոլոր ջոկատներին աջակցելու համար: Նա նշել է, որ Սիրիան չի թաքցնում իր դիրքորոշումը` ուղղված Մերձավոր Արևելքում ոխերիմ սիոնիստական և արևմտյան պլանների դեմ: Իսկ անցյալ շաբաթ թուրք վարչապետն արևմտյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հաղորդել է, որ խորհուրդ է տվել Սիրիայի նախագահին ձեռնամուխ լինել բարեփոխումների անցկացման մինչև զանգվածային ելույթների սկիզբը, որոնք սկսվել են մարտի կեսերին: Միաժամանակ, Էրդողանը նշել է, որ «հիմա նախագահ Բաշար Ասադի հեռանալու մասին խոսելը վաղաժամ է»: Թուրք վարչապետը հույս է հայտնել, որ Սիրիայի նախագահը, չնայած «ուշացմանը», երկրում անցկացնելու է անհրաժեշտ ձևափոխությունները: Մի քանի օր առաջ Էրդողանը հեռուստատեսային ելույթի ընթացքում, անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին, ասել է, որ նախագահ Բաշար Ասադը չպետք է անտեսի ժողովրդի պահանջները: Նա դատապարտել է ուժի կիրառումը խաղաղ ցուցարարներին ցրելու ժամանակ և մտավախություն հայտնել, որ Սիրիայում հակամարտության թեժացումը կարող է հանգեցնել արյունահեղության: Եվ նմանատիպ մեղադրանքներ և հայտարարություններ են հնչում մարդու բերանից, որը դաժանորեն ճնշել է քուրդ ապստամբներին: Տարօրինակ է… Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |