Հայտնիները. Պարզության վարպետը՝ Սթիվեն Հոքինգ

Հոքինգը եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա

19 հունվարի 2015
Հայտնիները. Պարզության վարպետը՝ Սթիվեն Հոքինգ
Սթիվեն Հոքինգն անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ է, որը, չնայած Նոբելյան մրցանակի բացակայության, բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակներ ունի: Նա ծնվել է մեկ այլ՝ ոչ պակաս ակնառու ֆիզիկոսի՝ Գալիլեո Գալիլեյի մահից ուղիղ 300 տարի անց, որը նույնպես մեծ ազդեցություն էր թողել իր ժամանակվա գիտության վրա: Հոքինգն ուսումնասիրել է աշխարհի ծագման տեսությունը Մեծ պայթյունի արդյունքում ու սև անցքերի ծագման տեսությունում բազմաթիվ բացահայտումներ արել: Հոքինգին նաև «պարզության վարպետ» են անվանում: Նա այն եզակի գիտնականներից է, որն իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ երեխան հասկանա:

Հայտնիները. «Մարդկության խիղճը»՝ Մահաթմա Գանդի

Սերնդակիցները նրա կերպարի մեջ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ էին տեսնում

6 հոկտեմբերի 2014
Հայտնիները. «Մարդկության խիղճը»՝ Մահաթմա Գանդի
Մահաթմա Գանդին 1947-ին անկախացրեց իր երկիրը բրիտանական կառավարությունից: Նրա անունը (Մոհանդաս Կարամչանդ «Մահաթմա» Գանդի) Հնդկաստանում այնպիսի ակնածանքով է շրջապատված, որով արտասանում են միայն սրբերի անունները: Լինելով Մեծ Բրիտանիայից Հնդկաստանի անկախացման շարժման գաղափարախոսն ու ղեկավարներից մեկը, ազգի հոգևոր առաջնորդն իր ամբողջ կյանքում պայքարեց երկիրը բզկտող կրոնական պառակտման, բռնության դեմ, որին կյանքի վերջում զոհ գնաց նաև ինքը: Բայց բռնությունից զերծ նրա փիլիսոփայությունը (սաթյագրահա) ազդեց խաղաղ փոփոխությունների կողմնակիցների շարժման վրա: Սերնդակիցները նրան «մարդկության խիղճ» էին կոչում, մարգարե ու սուրբ անվանում, բայց նախ նրա կերպարի մեջ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ էին տեսնում: PAN-ը հավաքել է Մահաթմայի կյանքի առավել հետաքրքիր դրվագները:

Հյուրընկալության առանձնահատկություններն ըստ Էրդողանի

Ինչպես է Էրդողանի արարողակարգային ծառայությունը ներկայացնում Թուրքիայի նախագահի հյուրերին

24 սեպտեմբերի 2014
Հյուրընկալության առանձնահատկություններն ըստ Էրդողանի
Աչքի անցկացնելիս նախագահական նստավայրում հյուրերի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումների պաշտոնական լուսանկարները, նկատելի է դառնում աննշան, բայց հետաքրքրական մի նրբություն՝ բանակցությունների ժամանակ հյուրերին նստեցնելու կարգը:

Դոկտոր Շորազի արկածները Եվրոպայում կամ մեկուսարան Ավստրիայում Մալթայի առանձնատան փոխարեն

Նորմալ ընդդիմադիրները սովորաբար փախչում են Հայրենիքից, քանի որ կոշտ առճակատման մեջ են մտնում իշխանության հետ: Ռահատ Ալիևը հեռացավ երկրից այլ դրդապատճառներով՝ նա ուղղակի ավազակ էր

7 օգոստոսի 2014
Դոկտոր Շորազի արկածները Եվրոպայում կամ մեկուսարան Ավստրիայում Մալթայի առանձնատան փոխարեն
Շատերն այսօր դետեկտիվ պատմություն, գրեթե թրեշ-թրիլեր են անվանում հետաքննությունն այսպես կոչված դոկտոր Շորազի գործով: Այս անձն այն սակավաթիվ օտարերկրացիներից է, որոնք պաշտպանություն էին փնտրում Եվրոպայում՝ փորձելով թաքնվել քրեական հետապնդումից: Եվ նրանցից մեկը, ում դա տևական ժամանակ հաջողվում էր:

Ազգային լրտեսամոլությունը Բաքվում. Թիրախում են լեզգիները, ավարներն ու թալիշները

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեսություն

2 հուլիսի 2014
Ազգային լրտեսամոլությունը Բաքվում. Թիրախում են լեզգիները, ավարներն ու թալիշները
«Ռուսաստանաբնակ հայամետ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հայտարարել է, որ Թուրքիան աշխատում է փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում», գրում է Moderator.az-ը: Մեկնաբանելով դա՝ «հայտնի հասարակական և քաղաքական գործիչ» Ագիլ Սամեդբեյլին պնդում է. Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի ու Թուրքիայի մերձեցումը ամենից շատ իրեն կարող է վնասել…այդ քաղաքագետը թեև հայամետ է, բայց հիմար չէ: Նա հասկանում է, որ ուժերի հարաբերակցությունը փոխվում է ի նպաստ Թուրքիայի: Իսկ դա ոչ միայն Թուրքիայի խելամիտ քաղաքականության, այլ նաև Ռուսաստանի հիմար քաղաքականության հետևանք է; Մեր տարածքների օկուպացիայի մեղավորը Ռուսաստանն է… Առաջիկա տարիներին մենք կդառնանք մեծ քաղաքական իրադարձությունների վկան»: Մեզ մնում է միայն համաձայնվել այդ նախազգուշացման հետ: Առավել ևս, որ դա ոչ այլ ինչ է, քան մեջբերում Տարասովի հոդվածից:

Ինչպե՞ս փոխենք կյանքն Ադրբեջանում

Դենիս Դվորնիկով. Եթե մենք չստեղծենք քաղաքակիրթ ապագայի կերպար Ադրբեջանի համար, ապա ոչ ոք դա չի անի

2 հուլիսի 2014
Ինչպե՞ս փոխենք կյանքն Ադրբեջանում
Սա միանգամայն կենսական հարց է բոլոր քաղաքակիրթ պետությունների համար, որոնց ճակատագիրն, այսպես թե այնպես, կապված է Ադրբեջանի հետ, թեկուզ աշխարհագրորեն: Ռուսաստանը, Վրաստանը, և, անշուշտ, Հայաստանը, բազում ուժեղ զգացմունքներ են ապրում այդ զարմանալի հետխորհրդային պետության հետ հարևանությունից, որը, հավանաբար, ամենաանհանգիստն է ու էկզոտիկը նախկին ԽՍՀՄ բեկորներից:

Մերձավոր Արևելքն անկախ Քրդստանի ստեղծման շեմին է

Անկարային բուֆեր է հարկավոր Իրաքի ու Թուրքիայի միջև և Հյուսիսային Քրդստանը կարող է հաջողությամբ կատարել այդ դերը

1 հուլիսի 2014
Մերձավոր Արևելքն անկախ Քրդստանի ստեղծման շեմին է
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման կողմից վերահսկվող տարածքներում նորաթուխ խալիֆ Աբու Բաքր ալ Բաղդադիի գլխավորությամբ Իսլամական խալիֆայություն ստեղծելու վտանգավոր նախաձեռնությունը ստիպեց Թուրքիային ու Իսրայելին այլ կերպ նայել քրդական խնդրին: Այդպես, Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) մամուլի քարտուղար Հուսեյն Չելիկը հայտարարեց, որ Իրաքում Քրդական ինքնավար շրջանի կողմից անկախության հռչակումը կարող է բխել Անկարայի շահերից: Հայտարարությունն ընկալվեց որպես նահանջ այն դիրքերից, որը Թուրքիան զբաղեցնում էր տասնամյակներ շարունակ:

Եվրոպան ու աշխարհը վերափոխած կրակոցը

Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 34 պետություն, որոնք բաժանված էին երկու կոալիցիայի՝ Եռյակ միությունը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) և Անտանտի երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Սերբիա, ավելի ուշ Ճապոնիա, Իտալիա, Ռումինիա, ԱՄՆ)

28 հունիսի 2014
Եվրոպան ու աշխարհը վերափոխած կրակոցը
«Բոլորը փնտրում են ու չեն գտնում այն պատճառը, թե ինչու սկսվեց պատերազմը: Որոնումներն ապարդյուն են, պատճառը միևնույն է չեն գտնի: Պատերազմը սկսվեց ոչ թե ինչ-որ մի պատճառով, այլ միանգամից բոլոր պատճառներով»,- ասել է ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնը:

Մերձավոր Արևելքի հայաթափումը՝ վերջի՞նը, նախավերջի՞նը

Դեռ նախորդ դարի 70-ականներին հայերը հանգիստ ապրում էին Մերձավոր Արևելքում, ակտիվորեն մասնակցում հյուրընկալած երկրների կյանքին

11 հունիսի 2014
Մերձավոր Արևելքի հայաթափումը՝ վերջի՞նը, նախավերջի՞նը
Հայոց ցեղասպանության տարիներին, թուրքական յաթաղանից մազապուրծ հայերը, հաստատվում էին մոտակա երկրներում: Այդպես ձևավորվեց Մերձավոր Արևելքի հայ համայնքը, որը հասնում էր մոտ 200 հազարի: Լիբանանում, Եգիպտոսում ու Սիրիայում որբանոցներ բացվեցին ծնողազուրկ երեխաների համար: Արաբները ըմբռնումով էին վերաբերվում փախստականներին, եթե չասենք ավելին՝ Օսմանյան կայսրությունն ատող արաբների համար հայերը գրեթե եղբայրներ էին: Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշեմ, որ Լիբանանը, Եգիպտոսը, Մերձավոր Արևելքն ընդհանուր առմամբ, փախստականներին ընդունեցին որպես իսկական հարևաններ ու բարեկամներ:

70 տարի առաջ Նորմանդիայում սկսվեց դաշնակիցների Overlord դեսանտային գործողությունը

Overlord գործողությունը խոշորագույն դեսանտային գործողությունն է համարվում պատմության մեջ, որին մասնակցել է մոտ 3 մլն մարդ

6 հունիսի 2014
70 տարի առաջ Նորմանդիայում սկսվեց դաշնակիցների Overlord դեսանտային գործողությունը
70 տարի առաջ Նորմանդիայում սկսվեց դաշնակիցների Overlord դեսանտային գործողությունը, ինչը փաստացի նշանավորեց երկրորդ ճակատի բացումը հիտլերյան Գերմանիայի դեմ: Գործողությունը սկսվեց 1944 թ. հունիսի 6-ի վաղ առավոտյան և ավարտվեց 1944 թ. օգոստոսի 31-ին, որից հետո դաշնակիցները հատեցին Սենա գետը, ազատագրեցին Փարիզը և շարունակեցին առաջխաղացումը մինչև ֆրանս-գերմանական սահման:
---