Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը վաղաժամ է հեռանում երկրից՝ տեսակետներն են տարբեր

Ռիչարդ Մորնինգսթարը առաջ էր տանում «դարի նախագիծը»՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և ներկա էր Nabucco-ի ստորագրմանը

28 մայիսի 2014
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը վաղաժամ է հեռանում երկրից՝ տեսակետներն են տարբեր
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը օգոստոսի 1-ին կլքի Ադրբեջանը, հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը: Դրան կարելի էր սպասել՝ դեսպանի վերջին հայտարարություններն այնքան էլ չեն տեղավորվում դիվանագիտական վարվելակերպի կանոնների մեջ, սակայն, հավանաբար, Վաշինգտոնն արդեն հոգնել է Իլհամ Ալիևի հանդուգն պահվածքից: Անցյալ տարի Ադրբեջանից ետ կանչվեց Գերմանիայի դեսպան Հերբերտ Կվելլեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում քննադատելու համար: Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ ոչ բոլոր դեսպաններն են համամիտ Ալիևի քաղաքականության հետ ոչ միայն մարդու իրավունքների, այլև ուրիշ ոլորտներում: Ճիշտ է, պետք է վերապահում անել. ԱՄՆ դեսպանները հետխորհրդային տարածքում «հայտնի են» խորհուրդներ տալով, իսկ երբեմն ուղղակի միջամտում են հավատարմագրման երկրի ներքին կյանքին: Նրանց խղճին են ծանրացած «գունավոր հեղափոխությունները» Վրաստանում, Ղրղզստանում ու Ուկրաինայում:

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է

1915 թ. մարտին Զմյուռնիա քաղաքում և Պոնտոսի սևծովյան առափնյա տարածաշրջանում երիտթուրքերը կոտորեցին հույներին, որոնց մինչ այդ զորակոչել էին թուրքական բանակ

19 մայիսի 2014
Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է
Մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի տարելիցը: Այդ օրը հույները սգում են իրենց հայրենակիցների մահը, որոնք դաժան ոչնչացման ենթարկվեցին օսմանցի թուրքերի կողմից 1916-1923 թթ.:

Անդրադարձ ադրբեջանական մամուլին կամ անհաջողակների «հատընտիր» հայտարարությունները

Բաքվի մեծ մոլորությունն այն է, որ վերջինս դեռ նախորդ դարում է մտովի ու դեռ վստահ է, որ նավթով ամեն ինչ կարելի է գնել

6 մայիսի 2014
Անդրադարձ ադրբեջանական մամուլին կամ անհաջողակների «հատընտիր» հայտարարությունները
«Ամբողջ աշխարհը Հայաստանի գլխավորությամբ Ադրբեջանի դեմ է ելել, որը հաջողությամբ զարգանում է ու լավ հարաբերություններ ունի այն երկրների հետ, որոնք չեն գտնվում հայկական լոբբիի ճնշման տակ»: Ահա այսպիսի տպավորություն ես ստանում, ընթերցելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները, որոնք, մոռանալով իրենց արդի խնդիրներն ու հոգսերը, ամենուր «հայկական հետք» են որոնում ու մեղադրում են բոլոր մահացու մեղքերի մեջ ում ասես միայն այն պատճառով, որ համաշխարհային հանրությունը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին տալ: Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների ու բռնի տեղահանվածների պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովը նախօրեին հայտարարել է, որ «Ադրբեջանը Թուրքիայից բացի այլ նորմալ հարևան չունի»:

Ադրբեջանը բացարձակ չեմպիոն է ուծացման գործում, կարծում է ռուս փորձագետը

Բաքվի աջակցությունն ուդիների մշակույթին կովկասյան տարածաշրջանում բարդ ռազմավարության բաղկացուցիչ մաս է

28 ապրիլի 2014
Ադրբեջանը բացարձակ չեմպիոն է ուծացման գործում, կարծում է ռուս փորձագետը
Ադրբեջանի պատմական բանավեճերը վերջին շրջանում զգալի ազգային շեշտադրում են ստացել՝ առնչվելով ուդիներին: Այդպես, բավականին հաճախ Կովկասին վերաբերող գիտաժողովներում կարելի է տեսնել ադրբեջանցի պատմաբան, Բաքվի պետական համալսարանի ավագ գիտաշխատող Ռոբերտ Մոբիլին, որն ազգությամբ ուդի է, Ադրբեջանի աղվանա-ուդական քրիստոնյա համայնքի նախագահն է:

Լեհ գործիչները «Բաց երկխոսություն» «տրոյական ձիու» ազդեցության տակ են

«Դեմոկրատ» Մուխան, համատեղության կարգով հաջողակ խաբեբան ու խարդախ մարդը, գլխավորում է իրավապաշտպան հիմնադրամի լրահոսի թոփ վարկանիշը

14 ապրիլի 2014
Լեհ գործիչները «Բաց երկխոսություն» «տրոյական ձիու» ազդեցության տակ են
Լեհ գործիչները «Բաց երկխոսություն» հիմնադրամի ազդեցության տակ են, որը «տրոյական ձի» է եվրոպական ժողովրդավարության տանը: «Բաց երկխոսություն» հիմնադրամը հայտնի է նրանով, որ իրավապաշտպանական ջանքերի առյուծի բաժինն ուղղում է ընդդիմադիր Մուխտար Աբլյազովին և նրա թիմին միջազգային արդարադատության «ճանկերից» ազատելուն:

Կրոնի ազդեցությունը Հարավային Կովկասում քաղաքական իրադարձությունների վրա

Հետխորհրդային տարածքի երկրներից շատերում Ուղղափառ եկեղեցին նոր ու անսովոր մարտահրավերների առջև է կանգնել

14 ապրիլի 2014
Կրոնի ազդեցությունը Հարավային Կովկասում քաղաքական իրադարձությունների վրա
ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած տարիներին հետխորհրդային տարածքում մասշտաբային ու դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել: Բարդ ժամանակներ է ապրում նաև Ռուս ուղղափառ եկեղեցին: ԽՍՀՄ փլուզումից հետո կոմունիստական գաղափարախոսությունն ու պետական աթեիզմը այլևս խոչընդոտներ չէին հանրության կրոնական պահանջների բավարարման համար: Սակայն հետխորհրդային ժամանակաշրջանն իր հետ նոր խնդիրներ բերեց: Այդ մասին ասվել է Սուխումում տեղի ունեցած «Կրոնական իրավիճակը Հարավային Կովկասում և նրա ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա. հիմնական միտումներ» խորագրով գիտաժողովում:

Հետխորհրդային հանրաքվեներն ու Արևմուտքը․ Տարբեր ընկալումներ

ԱՊՀ երկրներից բացի «անջատման» հիվանդությունը համակել է նաև Արևմուտքի երկրներին՝ Իսպանիային, Կանադային, Մեծ Բրիտանիային

10 ապրիլի 2014
Հետխորհրդային հանրաքվեներն ու Արևմուտքը․ Տարբեր ընկալումներ
Հետխորհրդային բոլոր այն երկրների առաջնորդները, որոնք զրկվեցին այն տարածքներից, որ ճիզվիտաբար նրանց էր հանձնել Ստալինը «հնազանդության» համար, մի ընդհանուր բան ունեն: Ամեն անգամ իշխանության գալով Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, նախագահները, իսկ հիմա արդեն նաև Ուկրաինայի նոր իշխանությունները բարձրագոչ հայտարարում են՝ մեր հողից ոչ մի թիզ չենք զիջի: Քչերն են հիշում, որ հողն իրենցը չէ ու տալ-չտալու հարց չկա՝ ուղղակի այդ տարածքում ապրող ժողովուրդը վերադարձրել է այն, ինչն անարդարացիորեն խլել էին իրենից:

Էրդողան-Ալիև. Ղարաբաղի, գազի և մնացածի մասին

Իլհամ Ալիևին հիմա տարբեր հարցերում Անկարայի աջակցությունն է պետք

5 ապրիլի 2014
Էրդողան-Ալիև. Ղարաբաղի, գազի և մնացածի մասին
Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տարած ոչ այնքան համոզիչ հաղթանակից հետո, իշխող Արդարության և զարգացման կուսակցության ղեկավար, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան: Արդեն այն, որ նախկինում Էրդողանն ասում էր, թե ընտրություններից հետո մտադիր է հանգստանալ, բայց փոխարենն անսպասելի մեկնում է «եղբայրական» Ադրբեջան, վկայում է, որ Բաքվում լուրջ հարցեր են քննարկվելու:

Սիրիական ընդդիմությունը Ժնևում տանուլ է տալիս պաշտոնական Դամասկոսին

Սիրիական պատվիրակությունը մտադիր չէ քննարկել Ժնևի կոմյունիկեի կետերը, քանի դեռ պայմանավորվածություն չկա ահաբեկչության դեմ պայքարի հարցում

14 փետրվարի 2014
Սիրիական ընդդիմությունը Ժնևում տանուլ է տալիս պաշտոնական Դամասկոսին
Սիրիական ընդդիմության պատվիրակությունը Ժնևի խորհրդաժողովում ակնհայտորեն տանուլ է տալիս պաշտոնական Դամասկոսին: Փետրվարի 13-ին Սիրիայի կառավարության պաշտոնական պատվիրակությունը նիստը Ժնևում սկսեց ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ դրույթի քննարկումից՝ պահանջելով մասնակիցներից համատեղ դիրքորոշում մշակել այդ հարցում:

Ղրիմի թաթարներն օգնության են կանչում Թուրքիային ու Ադրբեջանին

Մայդանը հրահրում է Ուկրաինայի եթե ոչ փլուզումը, ապա ֆեդերալիզացիան, ինչն, անկասկած, լավագույն ելքը չէ իրավիճակից

10 փետրվարի 2014
Ղրիմի թաթարներն օգնության են կանչում Թուրքիային ու Ադրբեջանին
Ղրիմի թաթարները, որոնց ստալինյան արտաքսումից հետո Միխաիլ Գորբաչովը վերադարձրեց հայրենիք 1989 թվականին, լրջորեն մտածում են, որ Ղրիմի Հանրապետությունը կարող է անջատվել Ուկրաինայից ու մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Մտահոգության գլխավոր հիմքն այն է, թե Ռուսաստանը երբեք չի տա ուրիշին Սևաստոպոլում տեղակայված Սևծովյան նավատորմի բազան: Կա ևս մեկ բան՝ Ղրիմը Ռուսաստանի անվտանգության բաղադրիչներից մեկն է հարավում: Աչքի ընկավ Ղրիմի թաթարների Գերագույն մեջլիսի ղեկավար Ռեֆատ Չուբարովը, որը հայտարարեց, որ եթե իրենց կարծիքը հաշվի չառնվի Ռուսաստանին միանալու հարցում, Ղրիմի թաթարները կդիմեն Ադրբեջանին ու Թուրքիային, ինչպես նաև թրքալեզու աշխարհին, օգնության ակնկալիքով:
---