Ահազանգը կեղծ է

Ինչպե՞ս է Տիեզերքը խաբում մարդկանց

2 սեպտեմբերի 2016
Ահազանգը կեղծ է
Օգոստոսի 30-ին միջազգային, ու հատկապես՝ ռուսաստանյան լրատվամիջոցները սկսեցին «սենսացիոն» լուրեր հրապարակել Տիեզերքի խորքից ստացված «տարօրինակ» ազդանշանի մասին՝ արդեն իսկ վերագրելով դրան «ալյմոլորակային» բնույթ։ Երկրից 95 լուսատարի հեռավորության վրա գտնվող HD164595 աստղից ստացված ազդանշանը գրանցվել էր դեռ 2015թ-ի մայիսին ռուս աստղագետների կողմից․ վերջիններս, լինելով իսկական գիտնականներ, չէին շտապել հրապարակել տեղեկատվությունը՝ սպասելով ազդանշանի կրկնակի գրանցմանը, ինչը տեղի չէր ունեցել։ Արդյունքում, օգոստոսի վերջին ազդանշանին ուշադրություն էին դարձրել այլմոլորակային քաղաքակրթությունների որոնմամբ զբաղվող խոշորագույն SETI կազմակերպության մասնագետները, ապա լուրը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գրանցված ազդանշանը, ամենայն հավանականությամբ, ունի երկրային բնույթ, այսինքն՝ դրա համար աղբյուր է հանդիսացել մեր մոլորակի վրա տեղակայված որեւիցե սարք։ Հերթական անգամ «այլմոլորակայինների ուղերձի» մասին ստահոդ լուրերը հերքվեցին։

Քիմիական ապրանքների թեստավորումը կենդանիների վրա

Չվերահսկվող դաժանություն, որը գերազանցում է դրա «օգուտը» մարդու համար

13 սեպտեմբերի 2016
Քիմիական ապրանքների թեստավորումը կենդանիների վրա
Վաճառքի հանելուց առաջ բոլոր քսուքները, օծանելիքը, շամպունները, լվացքի փոշիները ստուգում են ըստ մարդու մաշկն ու լորձաթաղանթները գրգռելու հատկության: Ստուգվում է նաև դրանց ընդհանուր թունավորությունը, մուտածին և քաղցկեղածին ազդեցությունը:

Սաղմի բջիջները կարող են փոխել մոր առողջական վիճակը

Ինչպես է հղիությունն ազդում առողջության վրա

9 սեպտեմբերի 2016
Սաղմի բջիջները կարող են փոխել մոր առողջական վիճակը
Զարգացող պտուղը ոչ պակաս ազդեցություն է ունենում մոր օրգանիզմի վրա, քան մոր օրգանիզմի ազդեցությունն է զարգացող պտղի վրա: Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են, որ պտղի բջիջները հաճախ ընկերքի միջոցով անցնում են մոր օրգանիզմ, որտեղ էլ մնում են ծննդաբերությունից հետո: Այդ բջիջների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ:

Կանաչ դեսանտ

Ինչպես է բուսականությունն ապահովում քաղաքների բնապահպանությունը

15 սեպտեմբերի 2016
Կանաչ դեսանտ
Բուսականությունը քաղաքների փողոցներում, հիմնականում, ծառերը, սովորաբար ընկալվում են առաջին հերթին մարդու համար քաղաքային միջավայրի բարելավման, հիգիենիկ տեսակետից` փոշու կլանում, աղմուկի նվազեցում, միկրոկլիմայի բարելավում և այլն, ինչպես նաև էսթետիկ տեսանկյունից:

Երկրի նոր «եղբայրը»

Պարզ լեզվով՝ ամենամոտ էկզոմոլորակի հայտնաբերման մասին

25 օգոստոսի 2016
Երկրի նոր «եղբայրը»
Օգոստոսի կեսին միջազգային մի շարք լրատվամիջոցներ տարածում էին չհաստատված տեղեկատվություն այն մասին, որ աստղագետներին հաջողվել է հայտնաբերել մեզ ամենամոտ երկրատիպ էկզոմոլորակը։ Այսպես են կոչվում այն մոլորակները, որոնք Արեգակնային համակարգի մաս չեն հանդիսանում, պտտվում են այլ աստղերի շուրջ, կամ ընդհանրապես զուրկ են աստղերից։ Օգոստոսի 24-ին աստղագետների միջազգային խումբը հաստատեց տեղեկատվությունը․ Proxima b անունը ստացած էկզոմոլորակը ոչ միայն պտտվում է Արեգակին ամենամոտ աստղի՝ Կենտավրոսի Պրոքսիմայի շուրջ, ոչ միայն երկրանման է, այլև տեղակայված է, այնպես կոչված, բնակելիության գոտում։

Արհեստական արգանդը` բնական հղիության այլընտրանք

Գիտնականներն ուզում են մեծացնել մանկան ապրելու շանսը

10 սեպտեմբերի 2016
Արհեստական արգանդը` բնական հղիության այլընտրանք
Հղիության նվազագույն ժամկետը, երբ երեխան կենսունակ է համարվում մոր մարմնից դուրս, 20-22 շաբաթն է, երբ պտղի մարմնի քաշը մոտ 400 գ է:

Մտավոր կարողություններով հաջորդը մարդուց հետո

Դելֆինների հանճարեղ բանականությունը

6 սեպտեմբերի 2016
Մտավոր կարողություններով հաջորդը մարդուց հետո
Դելֆինը բանական կենդանի է: Այդ հիպոթեզի օգտին են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների վերջերս արված հետազոտությունների արդյունքները:

Ինչպես է խռմփոցն ազդում առողջության վրա

Շնչառության ռիթմի խախտման պատճառներն ու հետևանքները

14 սեպտեմբերի 2016
Ինչպես է խռմփոցն ազդում առողջության վրա
Խռմփոցը շնչառական ուղիների վիբրացիան է և այն հնչյունները, որ առաջանում են քնած ժամանակ շնչելիս օդի դժվարանցանելիության պատճառով: Որոշ դեպքերում հնչյունները կարող են մեղմ լինել, իսկ երբեմն`բարձր ու տհաճ: Խռմփոցը կարող է քնի օբստրուկտիվ ապնոէի` շնչառության կանգի, նշան կամ ախտանիշ լինել:

Մեղուների լեզուն

Սիմվոլների միջոցով տեղեկատվություն կարող է փոխանցել ոչ միայն մարդը

21 մայիսի 2016
Մեղուների լեզուն
Լեզուն, որպես տեղեկատվության փոխանցման միջոց, կյանքի և գոյատևման անհրաժեշտ պայմանն է: Կենդանի բնության մեջ տեղեկատվության մշտական փոխանակում է տեղի ունենում` բույսերից մինչև կենդանիներ:

Տղամարդու և կնոջ ուղեղ

Էական տարբերություններ չկան

13 մայիսի 2016
Տղամարդու և կնոջ ուղեղ
Դեռ 10-20 տարի առաջ բուռն բանավեճ էր ընթանում տղամարդկանց և կանանց բնորոշ մտածելակերպի թեմայով: Սակայն, այն ժամանակ գլխուղեղի ուսումնասիրության առավել կոպիտ մեթոդներ էին ընդունված:
---