Լուիս-Մարիյա դե Պուչ.

Եվրախորհուրդը պատրաստ է մասնակցել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, եթե Երեւանն ու Բաքուն դիմեն այդ հարցով

23 հուլիսի 2008
Լուիս-Մարիյա դե Պուչ
Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հանդիսանում է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) հատուկ ուշադրության առարկան: Եվրոպական կառույցները միշտ կողմ են ԵԽ անդամների միջեւ վստահության եւ բարիդրացիական մթնոլորտի ստեղծմանը: ԵԽԽՎ-ի կողմից այդ գործընթացներում Հայաստանի դերի գնահատման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ԵԽԽՎ նախագահ Լուիս-Մարիյա դե Պուչը:

Միխաիլ Ալեքսանդրով.

Բաքու-Ջեյհան նավթամուղը կարեւոր զսպող հանգամանք է Բաքվի համար Ղարաբաղում պատերազմ հրահրելու հարցում

22 հուլիսի 2008
Միխաիլ Ալեքսանդրով
Կովկասում պատերազմի հոտ է գալիս. Վրաստանի նախագահը հերթական անգամ սպառնում է մեկընդմիշտ վերադարձնել Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի կազմ, Իլհամ Ալիեւն ընտրություններից առաջ նույնպես չի հոգնում զենք ճոճելուց, ցանկանալով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը Բաքվի իրավասության դաշտ: Իրավիճակը տարածաշրջանում բավականին բարդ է եւ անկանխատեսելի: Հարավային Կովկասի երկրներում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետն է PanARMENIAN.Net-ին ներկայացրել ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Միխաիլ Ալեքսանդրովը:

Սերժ Սմեսով.

Ֆրանսիայի համար կարեւոր են հայ-թուրքական հարաբերությունները

17 հուլիսի 2008
Սերժ Սմեսով
Հուլիսի 1-ին ԵՄ նախագահի գործառույթները անցել են Ֆրանսիային 12-րդ անգամ: Նախագահը մեծ մասամբ որոշում է ԵՄ պետությունների եւ դրանց կառավարությունների ղեկավարների գագաթաժողովների մթնոլորտը, որոնց ժամանակ որոշվում է կազմակերպության գործունեության կարեւորագույն հարցերը: Համանախագահ երկրների միջնորդական տաղանդից է կախված մասնակիցների պատրաստակամությունը` փոխզիջման գնալու հարցում: ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության գերակա ուղղությունների, ինչպես նաեւ Ղարաբաղի հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը ԵՄ նախագահի մոտեցումների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:

Ջոզեֆ Պենինգտոնը.

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում կասեցվի

26 հունիսի 2008
Ջոզեֆ Պենինգտոնը
Հայ-ամերիկյան հարաբերությունները բավականին արդյունավետ են զարգանում: ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն ու ժողովրդավարական բարեփոխումներին, հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Միեւնույն ժամանակ արդեն 18 ամիս է ինչ Երեւանում Միացյալ Նահանգներ դեսպան չկա: Հայ-ամերիկյան հարաբերությունների եւ զարգացման հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Պենինգտոնը:

Սերգեյ Մարկեդոնով.

Կովկասի վրայով անտես սավառնում է «Կոսովոյի ուրվականը»

2 հունիսի 2008
Սերգեյ Մարկեդոնով
Հարավային Կովկասի երկրները միշտ եղել են ռուս քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, սակայն Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չկարգավորված հակամարտությունների պատճառով պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունը երբեմն տարակուսանք է առաջացնում, եւ առաջին հերթին, Հայաստանում: «Ֆորպոստի» ստերեոտիպը աստիճանաբար անցնում է եւ դրա փոխարեն առաջանում է պրագմատիզմը: Տարածաշրջանային իրադրության վերաբերյալ իր տեսակետն է PanARMENIAN.Net-ին ներկայացրել Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:

Մուսթաֆա Այդին.

1915 թվականի իրադարձությունները չպետք է խանգարեն հայ եւ թուրք հասարակությունների երկխոսությանը

30 մայիսի 2008
Մուսթաֆա Այդին
Հայ-թուրքական հարաբերությունները, որ սառեցվեցին 1993 թվականին Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակմամբ, մինչ այժմ չեն կարգավորվել: Թուրքիան մի շարք նախապայմաններ է առաջարկում, որոնց Հայաստանը չի կարող համաձայնվել: Հայկական կողմը միշտ ընդգծել է, որ պատրաստ է հարաբերություններ հաստատել առանց որեւէ նախապայմանի: Փակուղային իրավիճակից դուրս գալու վերաբերյալ իր տեսակետը PanARMENIAN.Net-ին է ներկայացրել Անկարայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Մուսթաֆա Այդինը:

Ալան Կասաեւը.

Ռուսաստանը Հայաստանի օգնությամբ վերահսկում է ողջ տարածաշրջանը

27 մայիսի 2008
Ալան Կասաեւը
Հարավային Կովկասի տարածաշրջանը գնալով ավելի է գրավում գերտերությունների ուշադրությունը: Ներկայումս Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում հիմնված է այն գերակայությունների վրա, որոնք Մոսկվան իր համար հիմնարար է համարում, ինչը ներառում է տնտեսական եւ քաղաքական համագործակցություն Կովկասի բոլոր երկրների հետ: Այնուամենայնիվ, «ռազմավարական գործընկեր եւ դաշնակից» հասկացությունները շարունակում են որոշիչ լինել: ՌԴ-ի ներկա դերը տարածաշրջանում PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է «Նորություններ» գործակալության ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գլխավոր տնօրինության ղեկավար Ալան Կասաեւը:

Վազգեն Միրզախանյան.

Վրաստանի հայ համայնքը լավագույնի հույսն ունի, հակառակ դեպքում բարդ կլինի ապրել

8 փետրվարի 2008
Վազգեն Միրզախանյան
Ողջ աշխարհի հայ համայնքները գրեթե միանման են ապրում. մի տեղ լավ, մի տեղ վատ, սակայն նրանցից յուրաքանչյուրում «ազգային փոքրամասնության սինդրոմ» կա, որը մի շարք դեպքերում խանգարում է ինտեգրվել երկրի հասարակության շարքերը: Շատ բարդ է նման պայմաններում պահպանել ինքնատիպությունը, չկորցնել լեզուն, ավանդույթները, մշակույթը: Վրաստանի հայ համայնքի կյանքի մասին այսօր պատմում է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը:

Շահան Քանդահարյան.

Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը արժանի է ընդօրինակման

10 դեկտեմբերի 2007
Շահան Քանդահարյան
Լիբանանյան իրադարձությունները միշտ Հայաստանի ուշադրության կենտրոնում են, քանի որ հենց Լիբանանում է Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայ համայնքը: Լիբանանի հայերը, որոնք ապաստանել են այդ երկրում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո, դարձել են այդ երկրի լիիրավ քաղաքացիները եւ կիսում են նրա հետ բոլոր դժվարություններն ու արհավիրքները: Լիբանանում ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Խաչիկ Տեր-Ղուկասյան.

Հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ է Թուրքիայի հասարակական կարծիքն ու ադրբեջանական գործոնը

5 դեկտեմբերի 2007
Խաչիկ Տեր-Ղուկասյան
Իրավիճակը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում շատ արագ է փոփոխվում, եւ գործընթացները, որոնք անհնարին էին թվում երեկ, այսօր իրական են դառնում: Բնականաբար, այն ամենն ինչ կատարվում է աշխարհում` լինի դա Հարավային Ամերիկայում թե տարածաշրջանում, ուղղակի կան անուղղակի կերպով անդրադառնում է Հայաստանի վրա: PanARMENIAN.Net-ի համար ստեղծված իրողություններն է մեկնաբանում Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
---