Մասիս Մայիլյան.

Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է իրենց դերերի եւ լիազորությունների հստակ բաժանում կատարեն Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում

26 նոյեմբերի 2008
Մասիս Մայիլյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հետարքրքության հերթական ալիք է նկատվում, հատկապես այն երկրներում, որոնք հավակնում են ուժեղացել իրենց ազդեցությունը տարածաշրջանում: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին, որը Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո սկսել է ավելի վստահ զգալ իրեն: Այս ուղղությամբ ակտիվանում են նաեւ Թուրքիան եւ Իրանը: Ստեղծված իրադրությունը PanARMENIAN.Net-ին մեկանաբանում է անկախ փորձագետ, ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը:

Այբարս Գորջուլուն.

Հենց Հայոց ցեղասպանությունն է հայ-թուրքական հարաբերությունների ամենադժվար լուծելի խնդիրներից մեկը

25 նոյեմբերի 2008
Այբարս Գորջուլուն
Հայ-թուրքական հարաբերություններն աստիճանաբար ավելի ակտիվ են դառնում: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումները, համատեղ ասուլիսներն ու սեմինարները խոսում են այն մասին, որ ավելի քան 70 տարվա ընթացքում որեւէ կապերի բացակայությունից հետո ջերմացում է նկատվում: Ճիշտ է, թուրքական հասարակությունը դեռեւս պատրաստ չէ որոշ` իր համար շատ զգայուն խնդիրների լուծմանը, բայց վաղ, թե ուշ նրանք կգտնեն լուծումը: Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս իրադրության մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Սաբանչի համալսարանի փորձագետ, թուրքական արտաքինքաղաքականության գծով TESEV կենտրոնի ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն:

Սինան Օգան.

Հայաստանն ու Թուրքիան չպետք է անցյալով ապրելով հարվածի տակ դնեն ներկայիս եւ գալիք սերունդները

11 նոյեմբերի 2008
Սինան Օգան
Վրաստանի «հնգօրյա պատերազմը» եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան որոշակի առաջընթաց ազդարարեցին հայ-թուրքական հարաբերություններում: Երկու երկրներում գնալով ավելի շատ շահագրգռված անձինք են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղում ծավալված հակամարտության պատճառով Անկարայի կողմից 1993թ. փակված հայ-թուրքական սահմանի բացման եւ երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման օգտին: Ինչպե՞ս եւ ի՞նչ սցենարով կզարգանան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: Ստեղծված իրադրությունն ու հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է Միջազգային հարաբերությունների եւ մարտավարական վերլուծության գծով թուրքական հասարակության նախագահ Սինան Օգանը:

Ալեքսանդր Սոտնիչենկո.

Տարածաշրջանի խաղաղ զարգացման մեջ բոլորից շատ շահագրգռված են Կովկասի ժողովրդները

6 հոկտեմբերի 2008
Ալեքսանդր Սոտնիչենկո
Կովկասի տարածաշրջանը գնալով ավելի է գրավում քաղաքական գործիչների ուշադրությունը, ինչը զարմանալի չէ տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերջին փոփոխությունների լույսի ներքո: Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, Թուրքիայի նախաձեռնությունները եւ Ադրբեջանի նախագահի առաջիկա ընտրությունները մի շարք հարցեր են արծարծում, որոնք գնալով ավելի այժմէական են դառնում: PanARMENIAN.Net-ի համար տարածաշրջանում ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Սանքտ Պետերբուրգի Պետական համալսարանի միջազգային հարաբերություների բաժնի դոցենտ, Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտական կենտրոնի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Սոտնիչենկոն:

Հարութ Սասունյան.

Այլեւս կարիք չկա, որպեսզի ԱՄՆ նախագահության թեկնածուները արծարծեն Ցեղասպանության հարցը

30 սեպտեմբերի 2008
Հարութ Սասունյան
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան բազմաթիվ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Բնականաբար, այն արձագանք գտավ նաեւ ԱՄՆ հայ համայնքում, որի մեծ մասը Հայոց ցեղասպանությունը վերապրած, Արեւմտյան Հայաստանից գաղթած հայերի ժառանգներն են: Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցի վերաբերյալ PanARMENIAN.Net-ին իր տեսակետն է ներկայացրել The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

Դեննիս Սանդոլե.

Այն ամենն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում, արվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի անվտանգության ամրապնդման համար

26 սեպտեմբերի 2008
Դեննիս Սանդոլե
Վերջին իրադարձությունները Կովկասում հիմնավորապես փոխեցին աշխարհաքաղաքականությունը եւ արդեն ավանդական դարձած միաբեւեռությունը: Որքան էլ դա ծանր լինի ԱՄՆ-ի համար, աշխարհը բազմաբեւեռ է դառնում եւ այստեղ փոքր չէ նաեւ այժմյան ֆինանսական ճգնաժամը, որը ԱՄՆ-ին, եւ ողջ աշխարհը, կործանման եզրին է հասցրել: PanARMENIAN.Net-ին ստեղծված իրավիճակը մեկնաբանում է ԱՄՆ Ջորջ Մեյսոնի Բախումնաբանության եւ միջազգային հարաբերությունների համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Դեննիս Սանդոլեն:

Արա Քոչունյան.

Անկարան շատ լավ հասկանում է, որ ներկայումս Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն եւ կանխագուշակելի երկիրն է

18 սեպտեմբերի 2008
Արա Քոչունյան
Ստամբուլի հայկական համայնքը Սփյուռքում ամենահինն է եւ միաժամանակ` ամենախոցելին: Թուրքիայում ապրելն ու հայ մնալը բավական բարդ է: Բայց դե ապրում են, եւ վերջերս համայնքը նույնիսկ ընդլայնվել է, որքան էլ որ տարօրինակ է, Հայաստանից մեկնողների հաշվին: Այնուամենայնիվ, ինչպես համայնքում, այնպես էլ ողջ Թուրիքայում, կան տաբուներ` սահմանափակումներ, որոնք գործում են, չնայած Թուրքիայի իշխանությունների` դեպի ԵՄ ձգտելուն: Ստամբուլյան համայնքի այժմյան կյանքի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը:

Անդրեյ Արեշեւ.

Եթե Սահակաշվիլիի բլիցկրիգը հաջողվեր, ապա հարձակումը ԼՂՀ-ի վրա մի քանի ամիսների հարց կլիներ

10 սեպտեմբերի 2008
Անդրեյ Արեշեւ
«Հնգօրյա պատերազմից» հետո կովկասյան տարածաշրջանը փոխվել է եւ, հավանաբար, ավելի շատ կփոխվի: Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը տարածաշրջանը նոր մարտահրավերների առջեւ են կանգնեցնում: Որքանո՞վ գործուն կդառնա ռուսական նոր քաղաքականությունը Կովկասում եւ ինչպես դա կանդրադառնա Հայաստանի վրա: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետն է PanARMENIAN.Net-ին ներկայացնում ՌԴ «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» վերլուծական կենտրոնի աշխատակից Անդրեյ Արեշեւը:

Քաան Սոյակ.

Բաքուն երբեք Ղարաբաղի դեմ պատերազմ չի սկսի, իսկ եթե դա տեղի էլ ունենա, Թուրքիան օբյեկտիվ դիրքորոշում կորդեգրի

8 սեպտեմբերի 2008
Քաան Սոյակ
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի առաջին այցը Երեւան տարածաշրջանում որոշակի սենսացիա դարձավ: «Պինգ-պոնգի դիվանագիտությունը» կիրառող երկու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփումը կարող է զգալի տեղաշարժերի բերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, եւ, հետեւաբար, ողջ տարածաշրջանում: Իրադրության հնարավոր զարգացման իր տեսակետը PanARMENIAN.Net-ին ներկայացրեց Թուրք-հայկական գործարարների խորհրդի (TABC) համանախագահ Քաան Սոյակը:

Արսեն Մելիք-Շահնազարով.

Վրաց-օսական հակամարտությունը զգալի ազդեցություն ունեցավ ղարաբաղյան գործընթացի վրա

2 սեպտեմբերի 2008
Արսեն Մելիք-Շահնազարով
Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակման 17-ամյակը: Օգոստոսի վերջում Հարավային Կովկասում, եւ ողջ աշխարհում տեղի ունեցած իրադարձությունները այսպես, թե այնպես կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ճակատագրի վրա: Եվ եթե Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը, հազիվ թե նա նման քայլի դիմի ԼՂՀ-ի հարցում, դա արդեն Հայաստանի գործն է: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN-ի համար մեկնաբանում է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը:
---