Դավիթ Բաբայան.

Խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետությունը միայն բանակցություններում ԼՂՀ մասնակցության մեջ է

15 ապրիլի 2010
Դավիթ Բաբայան
Ընթացիկ տարվա սկզբին Երևանին և Բաքվին ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, սակայն ԼՂՀ-ն, ամենայն հավանականությամբ, կրկին չի մասնակցելու բանակցային գործընթացին: Պաշտոնական Ստեփանակերտի` բանակցային գործընթացի այժմյան փուլի և մոտեցումների մասին պատմել է արցախցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

Հայկո Լանգներ.

“Գերմանացի դպրոցականները պետք է իմանան Գերմանիայի պատմության մութ էջերի` Հայոց ցեղասպանության իրականացմանը մասնակից լինելու մասին”

14 ապրիլի 2010
Վերջերս Գերմանիայի Բունդեսթագի անդամ Կատրին Վեռները Գերմանիայի պետնախարարին բաց նամակ է ուղարկել, որով իր անհամաձայնությունն է հայտնել Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը, ըստ որի գիտնականները պետք է ուսումնասիրեն Հայոց ցեղասպանության հարցը: Նամակում նա ընդգծել է նաև, որ Բեռլինը պաշտոնապես պետք է ճանաչի և’ Հայոց ցեղասպանությունը, և’ Գերմանիայի պատասխանատվությունն այդ հարցում:

Ժոաո Սոարեշ.

Ղարաբաղյան հակամարտության կողմերի հրաժարվելը պատերազմ սկսելուց մեծ առաջընթաց կլինի

15 մարտի 2010
Ժոաո Սոարեշ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցը միշտ գտնվել է միջազգային հանրության սեւեռուն ուշադրության տակ: Վերջին ժամանակներըՀարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացները միայն ուժեղացրել են միջազգային կառույցների եւ կազմակերպությունների, մասնավորապես ԵԱՀԿ-ի ուշադրությունն այդ հարցի նկատմամբ: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը պատմեց PanARMENIAN.Net-ին ԵԱՀԿ ԽՎ մոտեցումների մասին հակամարտության խաղաղ լուծման վերաբերյալ:

Ռաուլ դը Լուցենբերգեր.

ԵՄ-ն համապարփակ առեւտրային համաձայնագիր է պատրաստում Հայաստանի հետ

29 դեկտեմբերի 2009
Ռաուլ դը Լուցենբերգեր
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություննները, որ հոկտեմբերի 10-ին Ժնեւում ստորագրեցին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները, հավանության են արժանացել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ԵՄ-ի կողմից: Միեւնույն ժամանակ, Եվրամիությունը հուսով է, որ Արձանագրություններն արագ կվավերացվեն եւ լիարժեք հարաբերություններ կհաստատվեն երկու հարեւան պետությունների` Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Իր տեսակետը այդ հարցի շուրջ PanARMENIAN.Net-ին է հայտնել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը:

Ռաուլ դը Լուցենբերգեր.

«Արեւելյան գործընկերությունը» կնպաստի համագործակցության զարգացմանը Հարավային Կովկասում

18 փետրվարի 2009
Ռաուլ դը Լուցենբերգեր
Հայաստանը գնալով առավել վստահ է շարժվում եվրաինտեգրման ճանապարհով: «Արեւելյան գործընկերությունը» կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ եվրոպական կառույցների հետ առավել սերտ համագործակցության համար: Անկայուն տարածաշրջանում գտնվող Հայաստանի համար նոր նախաձեռնությունը կարող է կայունության եւ անվտանգության որոշակի երաշխիք հանդիսանալ: Այդ ուղղությամբ զարգացման հեռնկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը:

Գորան Լենմարկեր.

Ես լիահույս եմ, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի

10 փետրվարի 2009
Գորան Լենմարկեր
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունվարյան հանդիպումը Ցյուրիխում ակտիվացրեց միջնորդների, եւ մասնավորապես, ԵԱՀԿ ջանքերը: Սպասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցը հակամարտության գոտի, ներկայումս Հարավային Կովկաս է ժամանել Գորան Լենմարկերը: Եվրոպական կառույցները ցանկանում են որքան հնարավոր է արագ հանգուցալուծել հակամարտությունը, որն, իրենց կարծիքով, խանգարում է համագործակցությանը տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

Բակո Սահակյան.

Արցախը երբեք եւ ոչ մի պայմանով Ադրբեջանի մաս չի կազմի

4 փետրվարի 2009
Բակո Սահակյան
Փետրվարին լրանում է ղարաբաղյան շարժման 21 տարին, սակայն, հակամարտությունը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ մինչ այժմ դեռեւս կարգավորված չէ: Մադրիդյան առաջարկները, որոնց հիման վրա այս փուլում ընթանում են բանակցությունները, դեռեւս չեն ստացել կողմերի հավանությունը եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի հավանությունը: ԼՂՀ-ում իրավիճակի եւ Ստեփանակերտի դիրքորոշման մասին հակամարտության կարգավորման վերաբերյալ PanARMENIAN.Net-ին է պատմել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Ռուբեն Զարգարյան.

Ղարաբաղի լուծման բանալին հենց իրենց` ղարաբաղցիների ձեռքում է

20 հունվարի 2009
Ռուբեն Զարգարյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն այս նոր տարում էլ բավական խնդրառատ է երեւում: Չնայած տարածաշրջանում միջնորդների եւ շահագրգռված անձանց հայտարարություններին, լուծումը դեռեւս հեռու է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական այցը տարածաշրջան եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների գալիք հանդիպումը Դավոսում դժվար թե կմոտեցնի կողմերին` կարգավորման մասին վերջնական փաստաթուղթ ստորագրելու: Ստեղծված իրադրության մասին իր տեսակետի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է պատմական գիտությունների թեկնածու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը:

Իվլիան Խայնդրավա.

2008-ի օգոստոսը հաստատեց. Հարավային Կովկասի անվտանգությունը վերացական հասկացություն չէ ԵՄ-ի համար

11 դեկտեմբերի 2008
Իվլիան Խայնդրավա
Ներկայումս նկատվում է Եվրամիության ակտիվացում Հարավային Կովկասում: Պատճառների թվում իր ուրույն տեղն է զբաղեցնում նաեւ «հնգօրյա պատերազմը» Վրաստանում, առավել եւս, որ նախագահ Սահակաշվիլին խոստովանեց, որ առաջինն է սկսել պատերազմը, որն այնքան թանկ նստեց Վրաստանի վրա. ՆԱՏՕ-ն վերջնականապես որոշեց դեռեւս անդամակցություն չտալ Վրաստանին ու Ուկրաինային, ԱՄՆ-ն փոխում է արտաքին քաղաքականության ուղղվածությունը, որտեղ Թբիլիսին արդեն առաջնային տեղ չի զբաղեցնի: Երկրի այժմյան իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Թբիլիսիի Զարգացման եւ համագործակցության կենտրոնի Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Իվլիան Խայնդրավան:

Դենիս Սամուտ.

Մայնդորֆի հռչակագիրը լավ հիմք կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերի համար

1 դեկտեմբերի 2008
Դենիս Սամուտ
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը իր գոյության ողջ ընթացքում կարողացավ թույլ չտալ հակամարտության ռազմական լուծում: Մայնդորֆի հռչակագրում հիմնական շեշտը դրվում է հակամարտող կողմերի միջեւ վստահության միջոցների հաստատման վրա, սակայն առաջխաղացում այս հարցում դեռեւս չի երեւում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Consortium Initiative-ի գործադիր ղեկավար կոմիտեի նախագահ Դենիս Սամուտը:
---