Ֆրանսիական դատարանը տուգանեց թրքուհուն Հայոց ցեղասպանության ժխտման համար 7 հունվարի 2010 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ծագումով թուրք Ֆրանսիայի քաղաքացի Սիրմա Օրանը` հրապարակախոս Բաշքին Օրանի դուստրը, ֆրանսիական դատարան դիմեց այն բանից հետո, երբ 2008թ. Վիլլուրբան քաղաքի տեղական իշխանության մարմինների նախընտրական քարոզարշավի ժամանակ նրան հարց տրվեց, թե արդյոք նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հրաժարվելով ճանաչել Ցեղասպանությունը` Օրանը հանեց իր թեկնածությունը եւ բողոք ներկայացրեց դատարան` վկայակոչելով, որ խտրականության է ենթարկվել իր թուրքական ծագման պատճառով: Հունվարի 6-ին Հայոց ցեղասպանության հերքման համար Ֆրանսիայի քրեական օրոնսգրքին համապատասխան ֆրանսիական Լիոն քաղաքի դատարանը Սիրմա Օրանին մեղավոր ճանաչեց եւ տուգանեց 1500 եվրոյի չափով:Մեկնաբանելով դատարանի վճիռը` Օրանը հայտարարեց, որ մտադիր է Մարդու իրավունքների Եվրոպական միջազգային դատարան դիմել, հաղորդում է TURKISHNY-ն: Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին: 2005-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց մի օրենք, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Ցեղասպանության հերքման համար: Որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի, այն պետք է ընդունվի Ֆրանսիայի Սենատի կողմից եւ ստորագրվի Ֆրանսիայի նախագահի կողմից: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |