Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում

Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում խոստովանել են, որ հիմնահատակ ավերել են Շուշիի մոտակա Քարին տակ գյուղը՝ քանդելով տների 90 տոկոսը։ Տեղում, ըստ արբանյակային լուսանկարների, միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում, գրում է Turan.az-ը։

Նշվում է, որ չի հաջողվել պետական մարմիններից մեկնաբանություն ստանալ, թե ինչ է այնտեղ կառուցվում։

«Դատելով արբանյակային լուսանկարներից՝ Շուշիի մոտակա Դաշալթի (խմբ՝ Քարին տակ) գյուղը գրեթե հիմնահատակ քանդվել է։ Ավելի ճշգրիտ, քանդել են տների 90%–ը։ Իշխանությունները չեն հայտնել վերակառուցման կամ զրոյից կառուցման որևէ հատակագծի մասին։

Արբանյակային լուսանկարներին երևում է միայն մեկ օբյեկտի շինարարություն, որի նշանակությունը դժվար է հասկանալ։

Եթե համեմատելու լինենք 2 ամսվա վաղեմության լուսանկարների հետ, ապա այնտեղ տները դեռ կանգուն են։

Ղարաբաղում շինարարական աշխատանքները համակարգող պետական մարմիններից չի հաջողվել մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ»,–ասվում է հրապարակման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---