Վարպետ Մոմիկը որպես իր ժամանակի նորարարՄիջնադարի հայտնի հայ վարպետը որպես մանրանկարիչ, ոչ թե ճարտարապետ Երևանից դեպի հարավ-արևելք 122 կմ հեռավորության վրա Արփայի վտակի նեղ ոլորապտույտ կիրճի վերևում կանգնած է հայտնի Նորավանք վանական համալիրը (XIII—XIV դդ.): Նորավանքի ճարտարապետն էր վարպետ Մոմիկը, որը նաև Գլաձորի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ էր, քանդակագործ, գեղանկարիչ, ծաղկող, գրիչ: 25 մայիսի 2016 PanARMENIAN.Net - Նորավանքից բացի, Մոմիկը հայտնի է նաև որպես Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետ: Նրան են վերագրում նաև աշխատանքը Տաթևի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա: Մոմիկի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ կան: Նա գործել է 1283-1339թթ.: Այդ տարիներին նա բազմաթիվ մանրանկարներ է ստեղծել, սակայն մեզ է հասել միայն 4 ձեռագիր մատյան` 1283-1284թթ. ժողովածու (Վիեննա), Մատենադարանում պահվող 1283թ, 1292թ. և 1302թթ. Ավետարանները, 1283 թ. Ավետարանը: Մոմիկը երկար ժամանակ աշխատաել է Կիլիկիայում, և հետագայում նկարել է կիլիկիացի մանրանկարիչների ոճով: Իր հերթին նա զգալի ազդեցություն է ունեցել մանրանկարչության նոր ուղղությունների զարգացման վրա: Վերադառնալով Արևելյան Հայաստան` նա դարձավ Սյունիքի Օրբելյան իշխանների տան նկարիչ-ճարտարապետը։ Մոմիկի մանրանկարներն աչքի են ընկնում գունային մեծ ներդաշնակությամբ: Գործող անձիքն Մոմիկի մանրանկարներում ունեն իրենց հատուկ գունային լուծումները, որոնցով անվրեպ կարելի է ճանաչել առանձին կերպարների: Օրինակ, Մարիամի մանուշակագույն ծածկոցն ու երկնագույն հագուստով, Հովսեփի երկնագույն թիկնոցը, Պետրոսի երկնագույն թիկնոցն ու մանուշակագույն հագուստով, Քրիստոսի հանդերձանքը բաց կարմիր և մանուշակագույն երանգներով: Մոմիկ. «Ողբ» և «Հարություն»
Մոմիկի մանրանկարներում գլխավոր շեշտը դրված է կերպարների վրա` նրանց շարժումների և միմիկայի: Նրա կերպարները խորապես արտահայտիչ են ու դրամատիզմով լի: Ճարտարապետական կառույցները մանրանկարներում իրենց հերթին ոչ թե պատկերված են որպես երկրաչափական ֆիգուրների կուտակում, այլ իրական շինությունների տեսքով, որոնց համահունչ են մարդկային պատկերների համամասնությունները: Մոմիկի մոտ նկատվում են «հեռանկարային մտածողության սկզբունքներ», ինչը գեղանկարչական վարպետության նոր մակարդակի դրսևորում է: Նրա մանրանկարների տարածությունը միշտ չէ, որ զբաղված է ֆիգուրներով ու առարկաներով, այն ինքնին կոմպոզիցիոն լուծում ունի, որը կոչված է ընդգծելու պատկերված իրադարձության ազդեցիկությունը: Մոմիկն իր ստեղծագործությունների տակ մակագրել է` «Վարպետ»: Մոմիկի վարպետությունն առանձնահատուկ դրսևորում է ստացել խաչքարերում, որոնցից մեկը նա քանդակել է ի հիշատակ իր հովանավոր` Սյունյաց եպիսկոպոս, նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանի: Մոմիկի երկրորդ խաչքարը թվագրվում է 1308 թվականով` այն աչքի է ընկնում սլացիկ համամասնությամբ, հստակ մոտիվներով, նուրբ երկշերտ քանդակով: Մոմիկի այդ գլուխգործոցը գտնվում է Էջմիածնում: Նրա մեկ այլ հայտնի խաչքարը պահվում է Մայր Աթոռի գանձարանում: PanARMENIAN.Net / Tsets Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |