Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ղեկավարը խորհուրդ է տվել Հայաստանին չթուլանալ

Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ղեկավարը խորհուրդ է տվել Հայաստանին չթուլանալ

Քրիստոս Պոլիզողոպուլոս. Հունաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ԵՄ հետ Ասոցիացտիվ համաձայնություն ստորագրելու ճանապարհին Հայաստանին աջակցելու համար

Այս շաբաթ հրապարակված մակրոտնտեսական ցուցանիշներն առայժմ մտավախություն չեն առաջացնում երկրում հետագա իրավիճակի համար, քանի որ դրանք աննշան դուրս են գալիս տնտեսական աճի շրջանակներից, նախատեսված 2012-ի բյուջեով 4,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը՝ 4±1,5 տոկոսի: Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012թ.փետրվարին կազմել է 6,3 տոկոս 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. փերվարին 2011թ. հունվարի համեմատ այդ ցուցանիշը ավելացել է 4,9 տոկոսով:

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. գնաճը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 4,8 տոկոս: 2012թ. փետրվարին 2011թ. հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 5,6 տոկոսով:

2012թ փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն ավելացել են 3 տոկոսով, ընդ որում ամսական կտրվածքով գրանցվել է 0,9 տոկոս գների անկում: Միաժամանակ 2012 հունվար-փետրվար ամիսներին 2011-ի նույն ժամանկահատվածի համեմատ գրանցվել է 3,9 տոկոս գնաճ:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության իրականացված տեսակների ծավալով, ոչ թե հավելյալ արժեքի ծավալներով և չի ներառում արտադրության ու ֆինանսական միջնորդության համար մաքուր հարկերը, որոնք անուղղակիորեն են հաշվարկվում:

Տնտեսական աճը Հայաստանում ըստ 2012թ. բյուջեի նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը՝ 4±1,5%:

Հունաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ հետ ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման հարցում: Այս մասին Երևանում հայտարարել է Հունաստանի տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակության նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը: Նա նշել է, որ Հունաստանն ու Հայաստանը սերտ բարեկամական հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմամշակութային ժառանգության վրա:

Ինչպես նշել է Քրիստոս Պոլիզողոպուլոսը, այսօրվա դրությամբ Հունաստանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում և վարում է տնտեսման կոշտ քաղաքականություն, որը վատ է անդրադառնում ժողովրդի վրա: «Մենք վստահ ենք, որ կկարողանանք հաղթահարել ճգնաժամը և կարևոր դերակատարություն ունենալ Եվրոպայում»,-հավելել է նա:

Հայաստանը դեռ չի հաղթահարել ճգնաժամը: Այս մասին Երևանում հայտարարել է Հունաստանի Տնտեսական և սոցիալական խորհրդի ղեկավար Քրիստոս Պոլիզողոպուլոսը: Ըստ նրա, համաշխարհային զարգացումները վկայում են, որ կարող է նոր «ցունամի» առաջանալ, քանի որ ճգնաժամի աղբյուրներն առայժմ արմատախիլ չեն արվել:

«Մենք չպետք է անհոգ լինենք, Հայստանը ևս, որի իշխանությունները քիչ ջանքեր չեն գործադրել ճգնաժամին դիմակայելու համար»,-հայտարարել է Պոլիզողոպուլոսը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո
Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը
Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. ԶՈւ վրա ծախսերից $1.5 մլրդ-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի միջոցով

Փաշինյան. ԶՈւ վրա ծախսերից $1.5 մլրդ-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն պայքարի միջոցով Վարչապետի խոսքով՝ պետբյուջե ավելի մեծ գումարներ վերադարձնելը լինելու է առաջիկա ամենակարևոր խնդիրներից մեկը

 Բաժնի այլ նյութերը
Սպանդանոցո՞ւմ, թե՝ բակում Հայաստանում մորթի հարցի քննարկման կարճ պատմությունը
Ինչպես է ֆուտբոլն օգնել Փաշինյանին Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
100 օրվա տնտեսություն Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը