Ինչպիսի՞ն է լինելու նոր կառավարության նոր կուրսը

Ինչպիսի՞ն է լինելու նոր կառավարության նոր կուրսը

Խոսքը մակրոտնտեսական կայունության ամրապնդման, եվրաինտեգրվելիս առաջընթացի ապապահովման և ԱՊՀ երկրների համագործակցության խորացման մասին է

Այս շաբաթ տեղի է ունեցել Հայաստանի գործող կառավարության վերջին նիստը, որի արդյունքում 4 նախարարներ հրաժարական են տվել, իսկ կառավարությունը լուծարվել է: Հրաժարական տված բոլոր նախարարները ԲՀԿ անդամներ են, ինչը իր հերթին կապված է կուսակցության` նոր կոալիցիայի մեջ չմտնելու որոշման հետ: Հրաժարական են տվել քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը, սպորտի և երիտասարդությա նախարար Արթուր Պետրոսյանը:

PanARMENIAN.Net - Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի, երկրի վարչապետը նախագահ Սերժ Սարգսյանին կառավարության հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին գործող կառավարության վերջին նիստի ժամանակ հաղորդել է ՀՀ վարչապետի պաշտոնը արդեն ժամանակավորապես զբաղեցնող Տիգրան Սարգսյանը:

«Սրան զուգահեռ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել իրականացնել մեր պարտականությունները` մինչ կառավարության ձևավորումը»,-ընդգծել է նա:

Այնուհետև Հայաստանի կառավարությունը հաստատել է օրակարգը և սկսել հարցեր քննարկել: Այնուամենայնիվ, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի փորձագետները համոզված են, որ նոր կառավարության կուրսը լնելու է նախկինի շարունակությունը: Խոսքը մակրոտնտեսական կայունության ամրապնդման, եվրաինտեգրվելիս առաջընթացի ապապահովման և ԱՊՀ երկրների համագործակցության խորացման մասին է:

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ հետևողական քաղաքականության դեպքում մինչև տարեվերջ կհաջողվի խուսափել դրամ/դոլար գծով խիստ ցնցումներից: Նշենք, որ ապրիլից սկսած ազգային արժույթն աստիճանաբար արժեզրկվում էր, որի փոխարժեքը վերջերս հատեց մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամի սահմանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի եվրաինտեգրման հարցին, ապա այդ հարցի վերաբերյալ բանակցությունները պաշտոնապես մեկնարկում են հունիսի 19-20-ին:

Իր հերթին Առևտրի գլխավոր տնօրինության, Եվրոպայի և կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն ասաց, որ Ազատ առևտրի վերաբերյալ ԵՄ հետ պայմանագրի կնքումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն հայկական բիզնեսի, այլ նաև հայ սպառողի վրա: Մասնավորապես, ըստ նրա, դա վերաբերվում է սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հոդվածում նշել է, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում Հայաստանը պետք է լարված և մարակրկիտ աշխատաքներ տանի եվրոպական ստանդարտներ ներդնելու ուղղությամբ, ինչի արդյունքում տնտեսությունը պետք է էականորեն որոկապես փոփոխվի: Վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանը միշտ էլ եղել է ԱՊՀ և «Եվրազես» մասշտաբներում տնտեսական կապերի խորացման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը:

Այսպիսով, պետության տնտեսության գոյատևման և նորմալ գործառնման հիմնական նախապայմանը, տնտեսական համագործակցության աշխարհագրության ընդլայնման առավելագույն հնարավորությունն է: Այս տեսանկյունից ԱՊՀ, «Եվրազեսի», հիմա արդեն ԵՄ հասարակարգի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները Հայաստանը պետք է դիտարկի որպես փոխլրացնող:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Առաջին անգամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից 500 մլն դրամ է հատկացրել արդյունաբերության զարգացմանն աջակցելու համար
«Սև ռիելթորները» Հայաստանում բավականին կավելանան, եթե կառավարությունը չհրաժարվի ՀՀ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից
Ռիֆային Հայաստան է այցելում արդեն երկրորդ անգամ և մտադիր է հաջորդ ամառ այստեղ բերել իր ընտանիքը, քանի որ բարձր է գնահատում Հայաստանի հարստությունները և նրա ժողովրդի բարյացակամությունը
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական ապրանքների գներն ավելացել են 2,6 տոկոսով:
Partner news
 Ուշադրության կենտրոնում
«Սպայկան» ծիրանը մթերում է 400-500 դրամով և արդեն սառնարանային նոր համալիր ունի

«Սպայկան» ծիրանը մթերում է 400-500 դրամով և արդեն սառնարանային նոր համալիր ունի 1 շաբաթ առաջ ծիրանի մթերումը սկսել է «Սպայկա» ընկերությունը և արդեն հասցրել է 3.000տ արտահանել

 Բաժնի այլ նյութերը
Կհաղթահարի արդյոք Հայաստանը գնաճը` համաշխարհային սպառողական գների ակնկալվող բարձրացման համատեքստում Տնտեսական աճ ապահովելու հարցում Հայաստանի նվաճումների մասին շտապել է նշել ԱԶԲ գործադիր տնօրեն Մորին Սիտորուսը
Հայաստանը միջազգային հանրությանն առիթ չի տվել կասկածելու իր բանկային համակարգի «ազնվությանը» Տեխնիկական տեսանկյունից ֆինանսական գործարքներ կատարել Իրանի այն քաղաքացիների հետ, ովքեր ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակում, անհնար է
Որտեղից Հայաստաը պետք է վտանգներ սպասի իր տնտեսությանը Հայաստանում առայժմ բացակայում են արտահանումը խթանող մեխանիզմները