Կհաղթահարի արդյոք Հայաստանը գնաճը` համաշխարհային սպառողական գների ակնկալվող բարձրացման համատեքստում

Կհաղթահարի արդյոք Հայաստանը գնաճը` համաշխարհային սպառողական գների ակնկալվող բարձրացման համատեքստում

Տնտեսական աճ ապահովելու հարցում Հայաստանի նվաճումների մասին շտապել է նշել ԱԶԲ գործադիր տնօրեն Մորին Սիտորուսը

Չնայած որ 7 ամիսների արդյունքում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, Հայաստանն ապահովել է «տպավորիչ» մակրոտնտեսական ցուցանիշներ, այնուամենայնիվ, դեռևս մտավախություն կա, որ համաշխարհային սպառողական գների ակնկալվող բարձրացումը կարող է բարձրացնել երկրում գնաճային ճնշումը:

PanARMENIAN.Net - Հայաստանում 2012-ի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7 տոկոս 2011-ի նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, նրա խոսքով, ՀՆԱ հաշվարկով այդ ցուցանիշը կազմում է 5.5-6 տոկոս, այն դեպքում, երբ պետբյուջով նախատեսված է 4.2 տոկոս ցուցանիշ: Միաժամանակ ուշադրություն է դարձվել նրան, որ արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանին հաջողվում է ապահովել երկրի ՀՆԱ-ի դիվերսիֆիկացիա արդյունաբերական ոլորտի աճի ապահովման հաշվին, ինչը թույլ կտա երկրին ավելի հեշտ հաղթահարել արտաքին շոկերը: Այս ոլորտում առկա է զգալի աճ` ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով 13 տոկոսից բարձր, 2011-ի նույն շրջանի համեմատ: Հայաստանը զգալի հաջողություններ է արձանագրում արտահանման պոտենցիալի ավելացման ուղղությամբ` արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու հաշվին: 2012-ի հունվար-հուլիսին 2011-ի նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 802,2 մլն դոլար (319.1 մլրդ դրամ), աճը` 13.1 տոկոս: 2012-ի հունվար-հուլիսին 2011-ի նույն շրջանի համեմատ ներկրումը կազմել է 2 336.3 մլն դոլար (928,5 մլրդ դրամ), աճը` 6,4 տոկոս:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, ապա բարենպաստ կլիմայական պայմանները թույլ են տվել այս ոլորտում ապահովել ավելի քան 10 տոկոս աճ, այդ թվում նաև գյուղի և գյուղացիների աջակցությանն ուղղված կառավարության կողմից իրագործվող ծրագրերի հաշվին: Ծառայությունների ոլորտում նույնպես կան դրական միտումներ, աճը` շուրջ 10 տոկոս: Իսկ ահա շինարարության ոլորտը դեռ շարունակում է անկում արձանագրել, չնայած շինարարական աշխատանքների իրագործման ուղղությամբ կառավարության ջանքերին, մասնավորապես, աղետի գոտում և հիփոթեքային ծրագրերի աջակցությունը:

Տնտեսական աճ ապահովելու հարցում Հայաստանի նվաճումների մասին շտապել է նշել ԱԶԲ գործադիր տնօրեն Մորին Սիտորուսը, ով դրանց համար նախօրեին շնորհակալություն է հայտնել երկրի վարչապետին և կառավարությանը:

Սակայն ինչպես կարծում են փորձագետները, գնաճի ցածր մակարդակը, որ արձանագրվել է Հայաստանում 2012թ. առաջին յոթ ամիսների արդյունքում 2,3 տոկոս մակարդակի վրա, կարող է հայտնվել պարենամթերքի համաշխարհային շուկայում համաշխարհային միտումների ազդեցության տակ: Ինչպես նշել է ՀՀԿ անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան, գնաճի այս ցածր մակարդակը շատ կարևոր է, քանի որ համաշխարհային շուկայում ակնկալվում է մի շարք մշակաբույսերի գների աճ ցածր բերքատվության պատճառով: Նա հավելել է, որ քանի որ Հայաստանը չի ապահովում իր պահանջարկը այդ մշակաբույսերով, ապա այդ բացասական միտումը կարող է անդրադառնալ երկրի վրա: Միևնույն ժամանակ նա դժվարացել է ասել, թե երբ երկիրը դա կզգա իր վրա:

Այնուամենայնիվ, նա վստահ է, որ ցածր գնաճային դաշտը, որն այժմ կա Հայաստանում, թույլ կտա տարվա կտրվածքով մնալ 4±1,5% նպատակային ցուցանիշի սահմաններում:

2012թ. օգոստոսին 2011թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`102.1%, ոչ պարենային ապրանքներինը`104.7%, ծառայությունների սակագներինը`102.2%: Միևնույն ժամանակ 2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանա- գրվել է 0.4% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.8%-ով: Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հարկ է նշել, որ Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.6-0.1% նվազում (գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում, իսկ մյուս 2 քաղաքներում`0.1-0.3% գնաճ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---