Հայաստանի սպառողական շուկայում մեկնարկել է գների նախատոնական մրցավազքը

Հայաստանի սպառողական շուկայում մեկնարկել է գների նախատոնական մրցավազքը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական ապրանքների գներն ավելացել են 2,6 տոկոսով:

Ամանորյա տոների նախաշեմին Հայաստանի սպառողական շուկայում արդեն մեկնարկել է գների մրցավազքը: Այս ընթացքում սննդամթերքի հիմնական տեսակների գները կարող են աճել 20 տոկոսով: Վերջին տարիներին Հայաստանում սովորական է դարձել, որ որքան տոները մոտենում են, այնքան սննդամթերքի գինն ավելանում է, և ընթացիկ տարին այդ առումով բացառություն չի լինի:

PanARMENIAN.Net - Որպես կանոն, հանրապետությունում գների թանկացումը սկսվում է դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից: Այսպես, դեկտեմբերի 10-ից հետո, հիմնական սննդամթերքի, այդ թվում` մսամթերքի, մրգերի, քաղցրեղենի գներն անկայուն են դառնում:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում սպառողական ապրանքների գներն ավելացել են 2,6 տոկոսով:

Ավելին, նախատոնական խառնաշփոթում ավելանում է անորակ և ժամկետանց ապրանքների` մասնավորապես, կասկածելի ծագման հացաբուլկեղենի և կաթնամթերքի գնման հավանականությունը, քանի որ որոշ անբարեխիղճ արտադրողներ օգտվում են դրանից և առաջարկում անորակ արտադրանք:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրել է Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, մսամթերքի գնաճ ամանորյա տոների նախաշեմին չի լինի, բացառություն է կարող է կազմել խոզի բուդը` 8-10 տոկոս գնաճ: Սա Հայաստանում ամանորյա սեղանի ավանդական ճաշատեսակ է, սակայն գյուղնախարարության ներկայացուցիչն առաջրկել է փոխարինել այն ոչխարի մսով, որը նույնքան համեղ է և ավելի քիչ խոլեստերին է պարունակում:

Մսամթերքի շուկայում արտադրանքի գների կայունությունը Աշոտ Հովհաննիսյանը մեկնաբանել է մսամթերքի արտադրության բարձր ծավալներով: 2012թ Հայաստանում մսամթերքի արտադրության ծավալը 2011-ի համեմատ աճել է 3,8 տոկոսով` կազմելով 133 տոննա: Մասնավորապես, նրա խոսքով, 2012-ի հունվարի 1-ի դրությամբ, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 28 հազար, ոչխարներինը և այծերինը` 60 հազար, ինչը վերջին 30-40 տարիների համար աննախադեպ թիվ է կազմում: Դա հանգեցրել է վերջին 4-5 ամիսների ընթացքում մսամթերքի գների նվազմանը: Եթե ամռանը ոչխարի մսի արժեքը հասնում է 3500 դրամի, ապա այժմ այն կազմում է 2400-2500 դրամ, իսկ խոզի միսը նախկին 3500-ի փոխարեն արժե 300 դրամ:

Աշոտ Հովհաննիսյանը նաև խոստացել է, որ Հայաստանում նախատոնական շրջանում ձվի պակասություն չի լինի: Այդ շրջանում Հայաստանում կիրացվի 17 մլն ձու. արդեն պահեստավորվել է մոտ 6,5-7 մլն: Բացի այդ, ամեն տարի Հայաստանում արտադրվում է 1,5 մլն ձու, որոնցից 480 հազարը պահեստավորվում է նախատոնական շրջանում վաճառելու համար:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս շրջանում կարող են բարձրանալ կաթնամթերքի գները` կապված սեզոնայի գործոնի հետ: Գնաճը կարող է կազմել 4-5 տոկոս: Հաճախ հունվարին և դեկտեմբերին արտադրության ծավալները նվազում են մոտ 4 անգամ` 70 հազար տոննայից հասնելով մինչև 14-18 հազարի և այս շրջանում կաթը գնվում է ամենաբարձր գնով: Ինչ վերաբերում է կարագին, ապա գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանը հիմնականում ներկրում է այս սննդամթերքը, իսկ դրա գնաճը կապված է ներկրվող շուկաներում գների բարձրացման հետ:

Այսպիսով, քաղաքացիներն օրեցօր ականատես են լինում, սննդամթերքի գնաճին` միաժամանակ ապահովելով դրանց բարձր պահանջարկը: Դրանից օգտվում են տնտեսվարող սուբյեկտները, ովքեր ցանկանում են գերշահույթ ստանալ` իմանալով հայերի մենթալիտետը. ամանորյա սեղանը պետք է լինի հյուրասիրություններով լի: Գուցե ժամանակն է զսպել ախորժակը և չզարմացնել հարևաններին ուտեսներով, որոնք հաճախ պատրաստվում են պարտքի դիմաց:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն
Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
Խոշոր բիզնեսը՝ ապրիլյան կարանտինի օրերին
Հրապարակվել են պաշտոնյաների հայտարարագրերը
 Ուշադրության կենտրոնում
Երևանի շենքերից մեկը կօտարվի մրցույթով․ Մեկնարկային գինը՝ 1․2 մլրդ դրամ

Երևանի շենքերից մեկը կօտարվի մրցույթով․ Մեկնարկային գինը՝ 1․2 մլրդ դրամ Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի

 Բաժնի այլ նյութերը
Գնե՞լ տուն, թե՞ անշարժ գույքը դեռ կէժանանա Հայկական շուկայի սպասումները
$105 մլն-ի հետքերով Որ գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե
Լյուքս հաճույք՝ 20% զեղչով 2019-ին ՀՀ ներմուծված ամենաթանկ էլեկտրամեքենաները