// IP Marketing video - START// IP Marketing video - END
Հայաստանի ազատ տնտեսական գոտիներն առավելագույն արտոնություններն են տրամադրում ներդրողներին

Հայաստանի ազատ տնտեսական գոտիներն առավելագույն արտոնություններն են տրամադրում ներդրողներին

Շահագործող ընկերությունն ազատվում է շահութահարկից, մաքսային տուրքերից, ԱԱՀ-ից ու գույքահարկից

Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ձևավորման նպատակն է օտարերկրյա ներդրումների խթանումը Հայաստանում, արտահանման ծավալների աճը, նոր աշխատատեղերի ստեղծումն և նախադրյալները կայուն տնտեսական զարգացման համար:

PanARMENIAN.Net - Կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի որոշմամբ առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը դարձավ «Սիտրոնիկս Հայաստան» ՓԲԸ-ն, իսկ 2013 թ. օգոստոսին արդեն բացվեց Հայաստանում առաջին Ազատ տնտեսական գոտին՝ ԱՏԳ-ն: Այն ունի 55799 քմ արտադրատնտեսական և 37908 քմ գրասենյակային տարածք, կազմակերպվել է «ՌԱՕ Մարս» եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում: ԱՏԳ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում:

Անդրադառնալով առաջին ԱՏԳ գրավչությանն ու առանձնահատկություններին՝ պետք է նշել, որ ներդրողները ստանում են այնպիսի արտոնություններ, որոնք չկան գործնականում աշխարհի ոչ մի ԱՏԳ-ում: Շահագործող ընկերությունն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Սակայն սոցվճարումները կատարվում են ըստ Հայաստանում գործող կարգի, այդ թվում, հաշվի առնելով, որ 2013 թ. հունվարի 1-ից գործատուն մեկ միասնական եկամտահարկ է մուծելու, որտեղ ներառվելու են նաև սոցվճարումները: Բացի այդ, չկան արժութային սահմանափակումներ, առկա է կապիտալի շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ միասին մտադիր է զարգացնել ԱՏԳ-ները, նեգրավել ներդրողների ու կատարելագործել օրենսդրական բազան՝ ստեղծելով լայն օրենսդրական հնարավորություններ ԱՏԳ գործունեության համար հանրապետության տարածքում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:

Քանի որ Հայաստանում դեռևս մեկ ԱՏԳ է գործում, և նախկինում մենք չենք ունեցել ազատ տնտեսական գոտիների զարգացման փորձ, ապա էկոնոմիկայի նախարարությունն այս փուլում վերլուծում է ու տեղեկատվություն է հավաքում ԱՏԳ վերաբերյալ օրենսդրության հնարավոր բարելավման միտումով: Օրինակ, «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում ԱՏԳ-ների դասակարգում կամ ԱՏԳ-ներ առանց հստակ սահմանների, և հնարավոր է, առաջիկայում, փոփոխություններ կատարվեն օրենքում և ԱՏԳ հնարավոր լինի ստեղծել տարածաշրջանի կամ քաղաքի մասշտաբով: Կամ կլինի ԱՏԳ-ների որոշակի դասակարգում, օրինակ՝ արդյունաբերական, օդանավակայանային և լոգիստիկ: Սակայն, դա չի նշանակում, որ բոլոր այդ տեսակները պետք է գործեն կամ դրանց առկայությունը նպատակահարմար է՝ ամեն ինչ կախված է տնտեսական իրավիճակից ու գործունեության պահանջարկից:

ԱՏԳ-ների աշխատանքը պետք է դիտարկել երկու տեսակետից՝ բուն ԱՏԳ-ների և երկրի ներդրումայի կլիմայի առումով: Եթե դիտարկենք բուն ԱՏԳ տեսակետից, ապա, ըստ մեր օրենսդրության, այն եզակի է, քանի որ առավելագույն արտոնություններն է տալիս ներդրողին: Համեմատության համար՝ Չինաստանում գործող մի շարք ԱՏԳ-ները առաջարկում են միայն երկու անգամ նվազեցնել շահութահարկը՝ հասնցնելով 15 տոկոսի նախատեսված 30-ի փոխարեն: Այստեղ պետք է հաշվի առնել Չինաստանի հսկայական շուկան և ազդեցության ծավալը, որը կարող են ստանալ ընկերություններն, աշխատելով նման ԱՏԳ-ներում: Իսկ հայկական Ազատ տնտեսական գոտում ներդրողը ազատվում է բոլոր հնարավոր հարկերից, ինչպես արդեն նշվել է:

Իսկ եթե դիտարկելու լինենք երկրի տեսակետից, ապա այստեղ ներդրողը հաշվի է առնում մի շարք գործոններ՝ աշխարհագրական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլն, այսինքն ներդրողն, ըստ էության, ընտրում է երկիրը, որտեղ ցանկանում է աշխատել: «Արտոնությունների ընտրության մասին, այսինքն այլ երկրների ԱՏԳ արտոնությունների հետ համեմատության մասին, այստեղ խոսք լինել չի կարող, քանի որ մեր մոտ նախատեսված են գործնկանաում բոլոր հնարավոր արտոնությունները»,-ասաց Լալայանը: Նույնիսկ կարելի է ավելին ասել. ՏՏ հատվածը հանդես է գալիս նույնիսկ սոցվճարումներից հրաժարվելու նախաձեռնությամբ, քանի որ դրանք կազմում են աշխատակիցների աշխատավարձերի զգալի մասը, և մենք մտադիր ենք քննարկել այդ առաջարկը՝ ելնելով այդ հատվածի յուրահատկությունից: Այսինքն, ունենալ զրոյական ԱԱՀ այդ ոլորտում աշխատող ընկերությունների համար այնքան կարևոր չէ, որքան ունենալ զրոյական սոցվճարումներ:

Ինչ վերաբերում է կառավարող ընկերությանը, ապա այն պետք է առաջին հերթին շահագրգռված լինի բարձրացնելու ԱՏԳ կառավարման արդյունավետությունը և ներդրողներ ներգրավի: Ըստ օրենքի, լիազոր ընկերությունը պարտավորվում է հաշվետվություն ներկայացնել իր գործունեության մասին, որից հետո նրա աշխատանքը կգնահատվի: Եվ կառավարությունը, մասնավորապես ի դեմս էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության, Արդյունաբերական հիմնադրամի, և բուն կառավարող ընկերությունը ջանքեր են գործադրում ներդրողներ ներգրավելու համար՝ եզակի հնարավորություն տալով դրա համար միջազգային խորհրդաժողովներում, միջկառավարական հանձնաժողովների նիստերում, գործարար համաժողովներում:

Ըստ օրենսդրության, ԱՏԳ-ում կարող է աշխատել ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու համար ստեղծված ու Հայաստանում գրանցված ընկերությունը: Շահագրգիռ ընկերությունը պետք է հայտ ներկայացնի ՀՀ կառավարությանը կամ էկոնոմիկայի նախարարությանը, բիզնես ծրագիրն ու տեղեկանք, որ նա ստացել է կառավարող ընկերությունից, այս դեպքում ի դեմս «Սիտրոնիկս Հայաստանի», որտեղ նշված է , որ ընկերությունը ծանոթ է ԱՏԳ-ում աշխատելու պայմաններին:

Բիզնես-պլանը ներառում է 6 հիմնական կետ, որոնք ամրագրված են համապատասխան կառավարական որոշմամբ: Առաջինը՝ պետք է ներկայացված լինի ընկերության արտահանման միտված ռազմավարությունը, արտադրվող արտադրանքի ծավալները: Երկրորդը՝ բիզնես-ծրագիրը պետք է համապատասխանի ԱՏԳ նպատակներին ու ուղղություններին, մեր դեպքում բարձր և հեռահաղորդակցությունների տեխնոլգիային: Ավելին, տեխնոլոգիաները պետք է լինեն նորարարական, քանի որ գնահատվելու է հենց նորարարության մակարդակը: Չորրորդը՝ուշադրություն է հատկացվում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու միջին աշխատավարձին, ընդհանուր ներդրումների ծավալին: Ընկերության ներդրումների ծավալը չի նշվում, քանի որ յուրաքանչյուր ուղղությունն իր առանձնահատկություններն ունի, և համապատասխանաբար, ներդրումների իր ծավալն է պահանջում: Օրինակ, ծրագրային ապահովման մշակումներով զբաղվող ընկերությունների համար բավարար կլինի ներդրումների մի ծավալը, քանի որ աշխատանքի համար նրան հարկավոր կլինի ոչ այնքան մեծ գրասենյակ և մի քանի ծրագրավորողներ, իսկ արտադրող ընկերության համար նման ներդրումը բավարար չի լինի: Միևնույն ժամանակ, կգնահատվի ներկայացված բիզնես-պլանի իրատեսության աստիճանը (բարձր արդյունքներ փոքր ներդրումների դեպքում և հակառակը՝ շատ խոշոր ներդրումների խոստումներ առանց համապատասխան հնարավորությունների):

Բիզնես-ծրագրի գնահատմամբ կզբաղվի միջգերատեսչական հանձնաժողովը, որը ստեղծվել է վարչապետի կարգադրությամբ 2011 թվականի դեկտեմբերին: Հանձնաժողովի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու առաջին տեղակալը, հանձաժողովի քարտուղարը, որը զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարության ներդրումների բաժնի պետի պաշտոնը, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենը, կառավարության ներկայացուցիչն ու ՊԵԿ ներկայացուցիչը:

Այսպիսով ընկերության կողմից հայտը և բիզնես-պլանը ներկայացնելուց հետո, Հանձնաժողովը 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է գնահատի ներդրումային ծրագիրն ու իր եզրակացությունը ներկայացնի կառավարությանը: Իր հերթին գործադիրը 21 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում՝ թույլ տալ կամ թույլ չտալ ընկերությանն աշխատել ԱՏԳ-ում: Կառավարության որոշման հիման վրա է ընկերությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ստանում ռեզիդենտի կարգավիճակ վկայականի տեսքով, որը ձևակերպվում է էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարների համատեղ հրամանագրի հիման վրա: Դրական պատասխանի դեպքում հայտը ներկայացրած ընկերությունն 3 ամսում պարտավոր է պայմանագիր կնքել կառավարող ընկերության հետ, որից հետո արդեն կարող է սկսել անմիջական գործունեությունն ԱՏԳ-ում:

2009 թ. սեպտեմբերի 23-ին «Սիտրոնիկս» ԲԲԸ-ն, որը գտնվում է «ԱՖԿ «Սիստեմա» ընկերության հսկողության ներքո, հանդիսանում է հեռուստահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում լուծումների առաջատար մատակարարող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում և անընդհատ ընդլայնում է իր ներկայացչությունը Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկյան երկրների շուկաներում, ստեղծեց 100 տոկոսանոց դուստր ձեռնարկություն` «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն` նպատակ ունենալով կենտրոնացված կարգով կառավարել իր Հայաստանյան ակտիվները, որոնք ընկերությանն են փոխանցվել Ռուսաստանի գույքի կառավարման կոմիտեի (Росимущество) կողմից: Նորաստեղծ ընկերության հիմնական խնդիրներն են այն ակտիվների կենտրոնացված կառավարումը, որոնք 2008 թ. Росимущество-ի կողմից հանձնվել են «Սիտրոնիկս» ԲԲԸ-ն կառավարմանը, այդ թվում «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ն, «Ավտոմատ կառավարման համակարգերի Երևանի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Հաշվիչ մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Նյութագիտություն գիտաարտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ն, ինչպես նաև այդ ձեռնարկությունների տարածքներում ստեղծվող ազատ տնտեսական գոտու կառավարումը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են
 Ուշադրության կենտրոնում
Ryanair լոուքոսթերը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա

Ryanair լոուքոսթերը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում ավիատոմսերի գները դեպի Եվրոպա կնվազեն

 Բաժնի այլ նյութերը
Նվազել են արդյոք Ալեքսանյանի հարկերը Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո
Ինչպես են «խոշորները» գրավում Երևանի առևտուրը Պաշտոնական թվերի և իրականության հակասությունը
«Երազ իմ երկիր Հոնդուրաս» Որ երկրներին են հավասար ՀՀ մարզերի ՀՆԱ ցուցանիշները