Դինա Մալիշևա. Հայաստանի իշխանությունների առջև քաղաքական ապակայունացումը կանխելու խնդիր է ծառացած

Դինա Մալիշևա. Հայաստանի իշխանությունների առջև քաղաքական ապակայունացումը կանխելու խնդիր է ծառացած

Քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը տարածաշրջանային բնութ է կրում, դա պահանջում է հատուկ մոտեցում Հայաստանի պաշտպանական ներուժի ամրապնդմանը

2014 թվականին ընդառաջ Հարավային Կովկասի երկրները մոտենում են բավականին լավ ցուցանիշներով: Տնտեսական առումով տարածաշրջանի պետություններին հաջողվեց հիմնականում խուսափել խոշոր ցնցումներից: 2014 թ. Համաշխարհային բանկն Ադրբեջանի համար կանխատեսում է մինչև 5 տոկոս տնտեսական աճ, որը հիմնված կլինի նավթի բավականին բարձր գների, ինչպես նաև 18,5 տոկոսով ավելացած ուղիղ օտարերկրյա ներդրումների վրա:

PanARMENIAN.Net - Հայաստանում, ըստ ՀԲ վերլուծաբանների, 2014 թ. սպասվում է տնտեսական աճի դանդաղում՝ մինչև 5 տոկոս, սակայն, Հայաստանը, կառավարության զգուշավոր հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության շնորհիվ, հավանաբար, կկարողանա խուսափել լուրջ տնտեսական ճգնաժամից: Իսկ ահա Վրաստանի տնտեսությունը լավատեսական կանխատեսումների համար հիմք չի տալիս: Թեև ՀԲ-ն կանխատեսում է Վրաստանի ՀՆԱ անկման որոշակի դանդաղում՝ մինչև 6 տոկոս, այդ երկրում շարունակվող դեֆլյացիայի պատճառով շարունակվում է սպառողական պահանջարկի կրճատումը տնտեսական ակտիվության ընդհանուր նվազման, կենսամակարդակի անկման ու գործազրկության աճի ֆոնին: 2008 թ. զինված հակամարտությունից հետո Կովկասում զգալի քաղաքական ցնցումներ չեն դիտվել, թեև պահպանվում է դիմակայությունը վիճահարույց տարածքների համար: Սակայն այն հիմնականում դուրս չի եկել քաղաքական բանավեճի շրջանակից:Զգալի փոփոխություն չի կրել նաև Հարավային Կովկասի պետությունների արտաքին քաղաքականությունը: Ադրբեջանը շարունակում է հետևել գլխավոր համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոններից հավասարաչափ հեռավորության քաղաքականությանը: Հայաստանը, շարունակելով ռազմաքաղաքական գործակցությունն ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի, և տնտեսական՝ ԵՄ ու Իրանի հետ, միակն է հարավկովկասյան երկրներից, որ նախկինի պես իր քաղաքականությունը կապում է մասնակցության հետ ՀԱՊԿ-ին, Եվրասիական տնտեսական ընկերակցությանը, որտեղ Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի 2003 թ.: Հայաստանը նաև հավակնում է անդամակցել Մաքսային միությանը: Հայաստանը դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, որը նրա գլխավոր առևտրատնտեսական գործընկերն է: Վրաստանը 2008 թ. դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ խզելուց հետո, որոնք զգալի բարելավում չեն գրանցել 2012-2013 թթ., շարունակում է դրեյֆը ԱՄՆ, ԵՄ ու ՆԱՏՕ-ի հետ խորացված համագործակցության ուղղությումբ: Այդ մասին Երևանում ընթացող Միջազգային կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի և ՄՊՀ Համաշխարհային քաղաքականության բաժնի Քաղաքական համակարգերի կենտրոնի գլխավոր ավագ գիտաշխատող Դինա Մալիշևան:

Մանրամասն անդրադառնալով Ադրբեջանին ու Վրաստանին՝ Մալիշևան նշեց, որ Հայաստանի իշխանությունների առջև քաղաքական իրավիճակի ապակայունացումը կանխելու խնդիր է ծառացած. հարկավոր է ներքաղաքական փոխհամաձայնության գալ ու գտնել բալանսն ազդեցության հիմնական խմբերի միջև իշխանական կառույցներում: «Դրա համար նախագահն ու նրա շրջապատը, հավանաբար, պետք է շփումների գնան ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնց մի մասը հարում է արտաքին ուժերին՝ ԱՄՆ-ին կամ ԵՄ-ին: Դա պոտենցիալ սպառնալիք է երկրի ինքնիշխանության ու կայունության պահպանման համար, ինչն ակնհայտորեն երևում է այսօր Ուկրաինայում, որտեղ ընդդիմության առաջնորդները, որոնք ղեկավարում են Մայդանի գործողությունները, բացահայտ կերպով համակարգում են իրենց գործողություններն արտաքին ուժերի ու ազդեցության կենտրոնների հետ:

Քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը դուրս է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակից և տարածաշրջանային բնութ է կրում, դա պահանջում է հատուկ մոտեցում Հայաստանի պաշտպանական ներուժի ամրապնդմանը: Ուստի պահպանելով ռազմաքաղաքական համագործակցությունն ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի հետ, և տնտեսական հարաբերություններն ԵՄ ու Իրանի հետ, հիմնական շեշտը Հայաստանը դնելու է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների երկարացման, ՀԱՊԿ մասնակցությամբ, և ԱՊՀ շրջանակներում ինտեգրման այլ նախագծերի, այդ թվում Մաքսային միության հետ ինտեգրման վրա:

«Մասնակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանն, ինչպես նախկինում, կօգտագործի արտոնյալ հիմքերով ժամանակակից ռազմատեխնիկա ու սպառազինություն ձեռք բերելու ու արդիականացնելու համար: Պակաս նշանակություն չեն ունենա Երևանի համար ՀԱՊԿ ռազմաքաղաքական ներուժի առավելությունները: ՌԴ 102-րդ ռազմակայանը Գյումրիում կպահպանի Հարավային Կովկասում ռուսական աշխարհաքաղաքական ներկայության կարևորագույն օբեյկտներից մեկի կարգավիճակը և կհանդիսանա ռուս-հայկական հարաբերությունների հիմնական բաղադրիչը: Պահպանելով համագործակցության բարձր մակարդակը ՀԱՊԿ ու Ռուսաստանի հետ՝ Հայաստանը հուսով է կանխել իր համար անցանկալի պատերազմն ինքնահռչակ ԼՂՀ համար, որի անվտանգության երաշխավորը Հայաստանը կլինի նաև ապագայում»,-ասել է Մալիշևան:

Ռուս փորձագետը գտնում է, որ այդ համատեքստում Հայաստանը կարող է թուրքական ուղղությամբ եթե ոչ դիվանագիտական բեկում ակնկալել, ապա, առնվազն, երկկողմ հարաբերությունների որոշակի կայունացում, քանի որ Թուրքիան, ակտիվորեն ներքաշված լինելով Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ, գալիք տարում անխուսափելիորեն լուրջ խնդիրներ կունենա սեփական անվտանգության հարցում: Եվ թեև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնային չի դառնա թուրքական արտաքին քաղաքականության համար, նոր հանգամանքները, կապված արևելյան սահմանի մոտ անվտանգ գոտու ստեղծման անհրաժեշտության հետ, կստիպեն Թուրքիային կանխատեսելի շրջանի վերջում, իսկ գուցե, նաև ավելի շուտ, խմբագրել իր արտաքին քաղաքական շահերը հօգուտ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---