5 փաստ, որ պետք է իմանալ Sepultura խմբի մասին

5 փաստ, որ պետք է իմանալ Sepultura խմբի մասին

Բրազիլական խումբը դեռ թինեյջեր հասակում հիմնադրել են եղբայրներ Մաքս ու Իգոր Կավալերաները

Նոյեմբերի 28-ին բրազիլական լեգենդար Sepultura թրեշ-մետալ խումբը համերգ կտա Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետթատրոնում` ժամը 19:00-ին: PanARMENIAN.Net-ը հավաքել է 5 հետաքրքիր և կարևոր փաստ, որոնք պետք է իմանալ բրազիլական խմբի մասին՝ մինչ համերգ գնալը:

PanARMENIAN.Net - [...] Sepultura խումբը Բրազիլիայի Բելու Հորիզոնտի քաղաքում թինեյջեր հասակում հիմնադրել են եղբայրներ Մաքս ու Իգոր Կավալերաները: Նրանք երկուսն էլ մեծանում էին դասական ռոքի ելևեջների տակ, բայց, ծանոթանալով Venom մետալ խմբի երաժշտությանը, Kreator և Exodus խմբերի արագ ռիթմերին, հասկացան՝ սա է հենց այն, ինչ ուզում են նվագել: Մաքսն առաջարկեց խմբի անունը (ինչը պորտուգալերենով «գերեզման» է նշանակում)՝ Motorhead-ի «Քո գերեզմանին պարելով» երգի բառերը թարգմանելուց հետո: Խմբի սկզբնական կազմում էին Կավալերա եղբայրները, բաս կիթառահար Պաուլո Շիստո Պինտո-կրտսերն ու կիթառահար Ջայրո Գուեդեսը:

[...] Պաուլո Շիստո Պինտո-կրտսերը Sepultura-ում է 1984-ի օգոստոսի 17-ից ու դրա ներկայիս կազմի միակ մասնակիցն է, որը մինչ օրս էլ շարունակում է նվագել խմբում: Նա պնդում է՝ խումբ իրեն վերցրին այն ժամանակ, երբ դրա մյուս մասնակիցները տեսան նրա լավ կատարումն ու շատ տպավորվեցին: Sepultura-ի կազմում նրա առաջին ելույթը 1985-ի մարտի 30-ին էր, տեղական Ideal Clube ակումբում:

[...] Sepultura-ի Dead Embryonic Cells երգը Arise ալբոմից հնչում է 2008-ի արտադրության «Մեր դարաշրջանի Բաբելոնը» (Babylon A.D.) ֆիլմում՝ ռինգում (վանդակի մեջ) Toorop*а-ի և Killa-ի մարտի ընթացքում:Խմբի Dead Embryonic Cells երգը ներառված է նաև Grand Theft Auto IV. The Lost and Damned խաղի սաունդթրեքում: Այն կարելի է լսել LCHC ռադիոկայանի եթերում: Ի դեպ, այդ ռադիոկայանում դիջեյը Մաքս Կավալերան է:

[...] 2008-ին Մաքսը եղբոր՝ Իգորի հետ, որը ևս արդյունքում լքեց Sepultura-ն, 10 տարվա մեջ առաջին անգամ միավորվեցին Cavalera Conspiracy նախագտծի շրջանակում ու ձայնագրեցին Inflikted առաջին ալբոմը, որը քննադատների բարձր գնահատականին արժանացավ ու բազմաթիվ երկրների հիթ-շքերթներում բավականին բարձր հորիզոնականներում էր հայտնվում: Դրանից հետո Մաքսը հայտարարեց. «Այժմ մենք ելույթ ենք ունենում Cavalera Conspiracy-ում: Գիտեմ, որ Sepultura-ի բազմաթիվ երկրպագուներ սկսել են լսել նաև մեր նոր խմբի աշխատանքները: Այնպես որ Sepultura-ն զրկվեց իր հոգուց, իր արմատներից»:

[...] Մինչև օրս Sepultura-ն թողարկել է ստուդիայում ձայնագրված 13 ձայնասկավառակ, որոնցից վերջինը 2013-ին թողարկված The Mediator Between Head and Hands Must Be the Heart-ն է: Նրանց ամենահայտնի ձայնագրություններն են Arise-ը (1991), Chaos A.D.-ը (1993) ու Roots-ը (1996): Sepultura-ն ԱՄՆ-ում միայն այս տարիների ընթացքում վաճառել է ավելի քան 3 մլն ձայնասկավառակ, աշխարհում՝ մոտ 30 մլն: Այժմ խումբն աշխատում է նոր ալբոմի վրա, որը կթողարկվի 2016-ի վերջին:

Հղումներ թեմայով.
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---