007 գործակալ. Բոնդի մասին ֆիլմերի լավագույն 5-յակը

007 գործակալ. Բոնդի մասին ֆիլմերի լավագույն 5-յակը

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերն իրենց առանձնահատկություններն ունեն. հակվածություն կոնֆլիկտների ուժային լուծմանը, արկածախնդրություն և վճռականություն`զուգորդված փլեյբոյին հատուկ կնամոլությամբ, հակվածությամբ ազարտային խաղերին և ալկոհոլին

1961-ին պրոդյուսերներ Ալբերտ Բրոքքոլին և Հարրի Զալցմանը ձեռք բերեցին անգլիացի գրող Յան Ֆլեմինգի բրիտանական հետախուզության գաղտնի գործակալ սըր Ջեյմս Բոնդի մասին պատմող վեպերի էկրանավորման իրավունքը: Հավատարիմ մնալով գրական ստեղծագործությունների ոգուն` բեմադրիչները տարեցտարի պարբերաբար հանդիսատեսին են մատուցում համաշխարհային չարիքի դեմ պայքարող անպարտելի և անվախ հերոսի մասին հերթական չափաբաժինը: 24 լիամետրաժ կինոֆիլմի ընթացքում 007 գործակալին հաջողվել է բազում անգամ փրկել աշխարհը, բայց դա չէ գլխավորը: Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերն իրենց առանձնահատկություններն ունեն. հակվածություն կոնֆլիկտների ուժային լուծմանը, արկածախնդրություն և վճռականություն`զուգորդված փլեյբոյին հատուկ կնամոլությամբ, հակվածությամբ ազարտային խաղերին և ալկոհոլին:

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ից Երևանի կինոթատրոններում ցուցադրվում է Ջեյմս Բոնդի մասին 24-րդ` «007. Սպեկտր» ֆիլմը, որը միանշանակ չընդունվեց կինոսիրողների կողմից` ոմանք այն իսկական բեկում համարեցին, մինչդեռ մեծամասնությունը դժգոհեց բզկտված սյուժեից և անլուրջ մատուցումից: Աչքի անցկացնելով Բոնդի մասին ֆիլմաշարը` PanARMENIAN.Net ն ընտրել է Ֆլեմինգի վեպերի էկրանավորումներից 5 լավագույնը:

«Դոկտոր Նոու», 1962 թ.

Կինոհերոսի նոր տեսակը` «հումորի զգացումով օժտված անվախ ասպետը», առաջին անգամ հայտնվեց էկրաններին հեռավոր 1962 թ.: Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նաև երկրորդ և չորրորդ մասերի հեղինակ ռեժիսոր Թերենս Յանգի «Դոկտոր Նոուն» մերօրյա հանդիսատեսին կարող է մի փոքր պարզամիտ թվալ: Սակայն հենց այդ կինոնկարը մշակեց և ներմուծեց քրեական մարտաֆիլմերի միանգամայն նոր ոճը, որը հետագայում հիմք կհանդիսանա կինոպատումների մի ամբողջ սերնդի համար: Մարտաֆիլմերի նոր հերոսը սիրվեց հանդիսատեսի կողմից բացառիկ հաջողակ լինելու, ցանկացած իրավիճակից դուրս գալու ունակության և նույնիսկ ամենաբարդ, թվում է թե, անելանելի վիճակում երբեք չխամրող հումորի զգացողության համար: Անշուշտ, դրան նպաստեց նաև երիտասարդ, այն ժամանակ դեռ 32-ամյա Շոն Քոններիի հմայքը, որ 007 գործակալի առաջին դերակատարն էր և մինչ օրս համարվում է «Բոնդերից ամենաճիշտը»:

«Ռուսաստանից` սիրով», 1963 թ.

Ոգեշնչվելով առաջին ֆիլմի հաջողությամբ` պրոդյուսերները որոշեցին շարունակել 007 գործակալի և «Սպեկտր» համաշխարհային ահաբեկչական կազմակերպության միջև չհայտարարված պատերազմը: Բոնդի երկրորդ առաջադրանքը ռուս գործակալին`«Լեկտոր» գերգաղտնի ծածկագրման սարքի գաղտնիքն իմացող գեղեցկուհուն, ինչպես նաև բուն սարքը, Ստամբուլից փրկելն ու տարհանելն էր: Բավականին հարթ անցնող գործողությանը միջամտում է «Սպեկտրի» մինչ այդ անհայտ թիվ 1 գործակալ Էռնեստ Ստավրո Բլյուֆելդը: Թերենս Յանգը նույն բաղադրատոմսից օգտվեց, ինչ և առաջին ֆիլմում, և չսխալվեց: Չնայած բուն պատմության որոշ պարզամտությանը, հանդիսատեսին գրավեց հերոսի թեթև, անկաշկանդ պահվածքը, որն ամենաբարդ իրավիճակներից վարպետորեն է դուրս գալիս, կարծես ինքն էլ զարմանալով սեփական խելքի և հմտության վրա: Սրամիտ երկխոսությունները, և, անշուշտ, Քոներիի կատարմամբ Բոնդի կերպարի գրավչությունը, նպաստեցին ֆիլմի հաջողությանը, որն համաշխարհային մասշտաբով գերազանցեց սեփական համեստ բյուջեն գրեթե 40 անգամ:

«Գոլդֆինգեր», 1964 թ.

Մեկ տարի անց էկրան բարձրացավ քաջարի հատուկ գործակալի հերթական արկածը, որն այս անգամ մարտնչում էր չարիքի դեմ ի դեմս միջազգային հանցագործ Գոլդֆինգերի, որը մտադիր էր ոչնչացնել ԱՄՆ ոսկե պաշարը և այդպիսով քաոս առաջացնել ամբողջ կապիտալիստական աշխարհում: Գայ Հեմիլթոնի ֆիլմն իրավամբ համարվում է լավագույններից մեկը այդ ֆիլմաշարում, որտեղ հաջողությամբ համադրված են լարված գործողությունները, սրամիտ երկխոսությունները և հեղինակի թեթև հեգնանքն այն ամենի հանդեպ, ինչ նա պատկերում է: Հազվագյուտ դեպքերից մեկը, երբ երրորդ ֆիլմը կարողացավ գերազանցել առաջին երկուսին ինչպես գեղարվեստական, այնպես էլ ֆինանսական տեսակետից: Կինոքննադատներից շատերը համարում են, որ «Գոլդֆինգերը» գերազանցեց նույնիսկ Ֆլեմիգնի վեպը:

«Կազինո Ռոյալ», 2006 թ.

Սա Բոնդի մասին 21-րդ ֆիլմն է, որը հիմնված է սուպերլրտեսի մասին գրողի առաջին վեպի վրա: Ֆիլմը բրիտանացի դերասան Դենիել Քրեյգի դեբյուտն էր 007 գործակալի դերում: ֆիլմը պատմում է անգլիական հետախուզությունում Բոնդի ծառայության սկզբնական շրջանի մասին: Կինոպատումի «վերբեռնումը» Պիրս Բրոսնանի դերակատարմամբ խայտաբղետ ֆիլմերից հետո օգտակար եղավ: Ռեժիսոր Մարտին Քեմփբելը որոշեց օգտագործել 2000-ականների կեսերին նորաձև դարձած «ավելի մռայլ ու իրատեսական» ոճը` զրկելով գլխավոր հերոսին Բրոսնանի դերակատարմամբ Բոնդի դիմակահանդեսային անլրջությունից և վերածելով անպարտելի հերոսին թեև ուժեղ, բայց` մարդու: Հատկապես հիշարժան էին պոկերի լարված տեսարաններն ու անզուգական չարագործը դանիացի Մեդս Միկկելսենի («Հանիբալ») կատարմամբ: Ամբողջ 2006-ի ընթացքում Դենիել Քրեյգի հասցեին բացասական արձագանքների ալիքից, հերոսին «նորացնելու» փորձերի համար ֆիլմերի հեղինակների հասցեագրված քննադատությունից հետո, նոյեմբերին կայացած համաշխարհային պրեմիերայից հետո բոլոր ԶԼՄ-ները փոխեցին տեսակետը և հիացական արձագանքեցին նրա դերակատարմանն ու մարզավիճակին: Կինոքննադատները օվկիանոսի երկու կողմերում գործնականում միակարծիք էին, որ Դենիել Քրեյգն իդեալական թեկնածու է 007 գործակալի համար:

«007. Կոորդինատները «Սքայֆոլ», 2012 թ.

Մարկ Ֆորսթերի «Գթասրտության քվանտի» (22-րդ ֆիլմը) ձախողումից հետո պրոդյուսերները բացառիկ քայլի դիմեցին և հրավիրեցին հայտնի ռեժիսոր Սեմ Մենդեսին: Օսկարակիր բեմադրիչը հայտնի է իր եզակի հեղինակային մոտեցմամբ, ուստի կինոստուդիայի համար սա բավականին ռիսկային քայլ էր: Կինոնկարում զգացվում է Մենդեսին հատուկ գործելաոճը, ինչը բարենպաստ ազդեցություն ունեցավ վերջնական արդյունքի վրա: Անսովոր էր սյուժեի շրջադարձը, երբ առաջին պլան մղվեց «երկրորդ պլանի հավերժ պերսոնաժ» Մ-ը (Ջուդի Դենչ): Մեկնաբաններից շատերը համեմատեցին Քրեյգի գլխավոր դերակատարմամբ երրորդ ֆիլմը Նոլանի «Մութ ասպետի» հետ, որը չափանիշ դարձավ ժամանակակից մարտաֆիլմերի համար: Առանձին հարկ է նշել Խավիեր Բարդեմի հիասքանչ խաղը, որը մարմնավորեց ֆիլմաշարի ամենատպավորիչ չարագործներից մ

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---