// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ով որքան է վաստակում բենզինի վաճառքից Հայաստանում և Վրաստանում

Ով որքան է վաստակում բենզինի վաճառքից Հայաստանում և Վրաստանում

Նավթի գնանկման պայմաններում թանկ բենզինի թեման հայ սպառողների մշտական դժգոհության պատճառ է դարձել:

Հատկապես հաճախ են բենզինի գները համեմատվում հարևան Վրաստանի հետ, որտեղ բենզինը գրեթե մեկ քառորդով էժան է, քան Հայաստանում:

PanARMENIAN.Net - ը որոշել է պարզել, թե ինչով է պայմանավորված բենզինի գինն այս կամ այն երկրում և որքան է բիզնեսի ու պետության մասնաբաժինը:

Հարկավոր է հաշվի առնել, որ ձեռքբերման, փոխադրման և հարկման ժամանակ բենզինը հաշվում են տոննայով, իսկ մանրածախ վաճառքի ժամանակ` լիտրով: Մեկ տոննան տարբեր ցուցանիշներից կախված, պարունակում է 1282-ից ավելի քան 1400 լիտր բենզին: Խմբագրությանը տրամադրված տվյալները վկայում են, որ Հայաստան ներմուծվող բենզինի մեկ տոննան պարունակում է միջինը մոտ 1330 լիտր վառելիք: Համեմատական հաշվարկները կատարվել են Premium տեսակի բենզինի համար` հունվարի 27-ին 1 լիտրը 410 դրամ Հայաստանում ու 1,64-1,70 լարի Վրաստանում գները հաշվի առնելով և $1 դիմաց 485 դրամ , 200 դրամ` 1 լարիի համար և 79 ռուբլի մեկ դոլարի համար միջին փոխարժեքներից ելնելով: Ծախսերի հաշվարկների դեպքում որպես հիմք են վերցվել առավելագույն ցուցանիշները` չնվազեցնելու համար ներմուծողների և վաճառողների ծախսերը:

ՌԴ-ում, որտեղից հիմնականում ներմուծվում է բենզինը, բենզինի մեծածախ գինը հունվարի վերջի տվյալներով կազմում է 33700 ռուբլի կամ $426 մեկ տոննայի համար: Համաշխարհային գները դեկտեմբերին-հունվարին տատանվում են մեկ տոննայի համար $400 սահմանում: Առաքումը վրացական նավահանգիստներ, ըստ վրացական ԶԼՄ-ների, պահանջում է մոտ $40: Տրամաբանական է ենթադրել, որ ռուսական վառելիքի գնումն ու առաքումը Վրաստան առնվազն թանկ չէ համաշխարհային գներից` հակառակ դեպքում ռուսական վառելիքը գրավիչ չէր լինի և խոշոր վաճառողները կսկսեին բենզինը Հայաստան ներմուծել Ռումինիայից և Բուլղարիայից, ինչպես նախկինում:

Վրաստանի տարածքով փոխադրումն իրականացվում է ըստ վրացական երկաթուղու սակագնային քաղաքականության: Առանց հաշվի առնելու խոշոր հաճախորդներին տրամադրվող զեղջերը, մեկ տոննա բենզինի փոխադրումը կազմում է մինչև Սադախլո կազմում է մոտ $24 առանց ԱԱՀ Փոթիից և ` $27 առանց ԱԱՀ` Բաթումիից, կամ $28-32` ԱԱՀ-ն ներառյալ: Այսպիսով, բենզինը Հայաստանի սահման է հասնում մեկ տոննայի դիմաց $468 - $472 գնով: Այսինքն, վառելիքի մեկ տոննայի գինը սահմանին կազմում է մոտ 229 հազար դրամ` 172 դրամ/լ:

Հետագայում ցիստերնը շարունակում է ընթացքը Հարավկովկասյան երկաթուղու սակագներով: Վերոնշյալ արժեքին ավելանում է 10290 դրամ (առանց ԱԱՀ): Արդյունքում ստացվում է մոտ 239300 դրամ մեկ տոննայի կամ 7,7 դրամ մեկ լիտրի համար: Այդպիսով, բենզինի գնումն ու փոխադրումը Հայաստան նստում է մոտ 180 դրամ մեկ լիտրի համար:

Այդ գումարին ավելանում է ԱԱՀ-ն և ակցիզային հարկը, որոնց հանրագումարն, ըստ գործող կարգի, պետք է լինի առնվազն 112 հազար դրամ մեկ տոննայի համար, ինչը, փաստացի, բարդացնում է բենզինի էժանացումը նույնիսկ նվազող գների դեպքում: Այդ հարկերը մեկ լիտրի հաշվարկով կազմում են մոտ 84,2 դրամ:

Այսպիսով, Հայաստանում վաճառվող մեկ լիտր PREMIUM բենզինի գնագոյացման մեխանիզմը մոտավորապես հետևյալն է.

արժեքը սահմանին + փոխադրումը Հայաստանի ներսում- 180 դրամ կամ 43,9%,

ակցիզ և ԱԱՀ` 84,2 դրամ կամ 20.5%,

պահեստավորում, դիստրիբուցիա, մարժա` 146 դրամ կամ 35.6%:

Հայ-վրացական սահմանից սպառողին հասնելով բենզինը, փաստացի, թանկանում է 2.3 անգամ: Իսկ դիստրիբուցիայի, պահեստավորման ծախսերը և մարժան կազմում են սահմանին ձևավորված գնի մոտ 81%-ը:

Համեմատենք իրավիճակը Վրաստանի հետ` հաշվարկները հեշտացնելու համար գումարները ներկայացնելով դրամով: Ինչպես նշվեց, բենզինի գինը և նավահանգիստներ առաքումը մեկ տոննայի հաշվարկով կազմում է - $ 440 կամ 213400 դրամ: Գումարում ենք ակցիզային հարկը` 250 լարի (50 հազար դրամ), ԱԱՀ-ն` (18%) կամ մոտ 38,5 հազար դրամ, բաժանում ենք գումարը 1330 (տոննայի ծավալը) և ստանում ենք 227 դրամ մեկ լիտրի համար: PREMIUM բենզինի գինը Lukoil և Wissol լցակայաններում 1,64-1,70 լարի է կամ մոտ 328-340 դրամ` այսինքն, պահեստավորման, դիստրիբուցիայի ծախսերը և մարժան վրացական ընկերությունների դեպքում կազմում է մոտ 101-113 դրամ: Մինչև վրաստանցի սպառողին հասնելը բենզինի գինն աճում է երկու անգամ, իսկ դիստրիբուցիայի, պահեստավորման ծախսերը և մարժան կազմում են սահմանին ձևավորված գնի մոտ 63%-ը: հայկական ընկերությունների 81%-ի դիմաց: Երկու թիվն էլ զգալիորեն մեծ են. Ռուսաստանում տարբերությունը մեծածախ և մանրածախ գների միջև հունվարի վերջին կազմել է մոտ 45% (25.8 ռ.`մեծածախ, 36.8 ռ. մանրածախ):

Այսպիսով, Premium բենզինի գնագոյացման մեխանիզմը Վրաստանում հետևյալն է.

Բենզինի գնումն ու փոխադրումը` 160.5 դրամ, 48,9%

ակցիզ և ԱԱՀ` 66,5 դրամ, 20,3%

պահեստավորման, դիստրիբուցիա յի ծախսեր և մարժա` 101 դրամ, 30,8%

Հետևություններ

Premium-ի 1 լիտրը Վրաստանում մոտ 82 դրամով էժան է, քան Հայաստանում: Այս տարբերության 20 դրամը կազմում են լրացուցիչ տրանսպորտային ծախսերը` մոտ 12 դրամ Վրաստանի տարածքում և մոտ 8 դրամ ՀՀ տարածքում: Եվս 18 դրամով բենզինի գինն աճում է ավելի բարձր ակցիզային հարկի և ԱԱՀ պատճառով: Մնացած 44-45 դրամի տարբերությունը բիզնեսի «խղճին» են` դա կամ բարձր մարժան է, կան Վրաստանի համեմատ ավելի մեծ կորուստները, ծախսերը պահեստավորման, դիստրիբուցիայի ընթացքում: Եթե այդ կորուստներն ու մարժայի տարբերությունը բացառվեր, բիզնեսի 1 լ Premium բենզինը Հայաստանում կարժենար 366 դրամ` ներկայից 410 դրամի ու Վրաստանի 328 դրամի դիմաց:

Ընդ որում, վառելիքի ապագա էժանացումը կհանգեցնի բենզինի գնագոյացման ժամանակ հարկային բեռի թեթևացմանը Վրաստանու, ` սակայն ոչ Հայաստանում, որտեղ, գործող օրենսդրությամբ, ակցիզի և ԱԱՀ հանրագումարը մեկ լիտրի համար պիտի կազմի առնվազն 84 դրամ: Ավելին` հարկային բեռը հայ վարորդների համար էլ ավելի կծանրանա 2016-ի մայիսից , երբ, «հուրախություն հարկատուների», ուժի մեջ կմտնեն փոփոխություններն ակցիզային հարկի մասին օրենքում, ու դրույքաչափը բենզինի համար մեկ տոննայի դիմաց 112 հազար դրամից կհասնի 120 հազարի` կամ հավելյալ 6 դրամի հարկ մեկ լիտր բենզինի համար:

 Ամենաընթերցվողը բաժնում
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո
Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը
 Բաժնի այլ նյութերը
ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում
100 օրվա տնտեսություն Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են