Հայտնիները

Հայտնիները

Բուրլեսկի արքան՝ Ֆրեդի Մերկուրի

Սեպտեմբերի 5-ին Ֆրեդի Մերկուրին կդառնար 70 տարեկան, չնայած մինչև այս տարիքը հասնելու ցանկություն նա չուներ: Երաժիշտն ասում էր՝ «մինչև խոր ծերություն ապրելու հույս չունեմ: Ինձ դա բացարձակ չի մտահոգում: Բնավ ցանկություն չունեմ դառնալու 70 տարեկան»: Ֆրեդի Մերկուրին փարսական ծագում ուներ: Նա The Queen ռոք-խմբի վոկալիստն էր, որը այնպիսի հիթային երգերի հեղինակ է, ինչպիսիք են Seven Seas of Rhye-ը, Killer Queen-ը, Bohemian Rhapsody-ն, Somebody to Love-ը, We Are the Champions-ը, Crazy Little Thing Called Love-ը և այլ։ ֆրեդին համարվում է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներից ու ամբողջ երաժշտական աշխարհի ամենամեծ կորուստներից մեկը։ Մերկուրին մահացավ 1991-ի նոյեմբերի 24-ին՝ բրոնխային թոքաբորբից, որն առաջացել էր ՁԻԱՀ-ից։ Ծննդյան 70-ամյակի առթիվ PanARMENIAN.Net-ը մի քանի հետաքրքիր փաստ է հավաքել Մերկուրիի մասին:

PanARMENIAN.Net - […] Ֆրեդի Մերկուրիի իսկական անունը Ֆարրուխ Բուլսարա է. «Ֆարրուխ» բառը թարգմանվում է որպես «հիասքանչ», «երջանիկ»: Պաշտոնապես Ֆրեդին անունը փոխել է 1970-ին: Երբ նրան դիմելիս ասում էին Ֆարրուխ, Մերկուրին հունից դուրս էր գալիս, նույնիսկ կռիվ անում: Ֆրեդի կեղծանունը Բուլսարան վերցրել էր մինչև Անգլիա տեղափոխվելը, իսկ Մերկուրի մականունը հայտնվեց արդեն Queen-ի առաջին ձայնագրությունների դուրս գալուց հետո:

[…] Ֆրեդին իրեն լավ դաշնակահար չէր համարում ու շատ էր անհանգստանում, երբ Bohemian Rhapsody-ի կատարման ժամանակ ստիպված էր բեմ դուրս գալ ու նստել երաժշտական գործիքի առջև: Նա մեծ հաճույքով դադարեց ստեղնաշարայինների վրա նվագել՝ այդ գործը վստահելով հրավիրված երաժշտի, ու ուշադրությունն ուղղեց բեմական շոուներին:

[…] Ֆրեդի Մերկուրին այնքան էր սիրում իր կատուներին, որ շրջագայությունների ժամանակ զանգահարում էր Լոնդոն՝ նրանց հետ խոսելու համար: Ֆրեդիի ընկերուհին՝ Մերի Օսթինը, երգչի խնդրանքով հեռախոսին էր մոտեցնում այս կամ այն կատվին: Նրա տանը միաժամանակ 10-ից ոչ պակաս կենդանի էր բնակվում: Երգիչը պոչավորներին նույնիսկ առանձին սոլո-ձայնասկավառակ է նվիրել՝ Mr Bad Guy-ը, իսկ իր սիրած կատվին The Queen-ի (Innuendo) վերջին ալբոմի Delilah երգը:

[…] Ինքը՝ Մերկուրին Queen-ի լավագույն ալբոմն է համարում 1980-ին թողարկված The Game-ը: Դրանում են ընդգրկված Play the Game ու Another One Bites the Dust-ը:

[…]Լոնդոնի Իլինգ քոլեջն ավարտելուց հետո Ֆրեդին գրաֆիկական դիզայների դիպլոմ ստացավ: The Queen-ի խորհրդանշանը, որը կազմված էր կենդանակերպի նշաններից, Մերկուրին ինքն է հնարել ու նկարել:

[…] Հայտարարությունը, թե Ֆրեդին ՁԻԱՀ-ով է վարակված, երգիչն արեց մահվանից մեկ օր առաջ: ՁԻԱՀ-ի դրական պատասխանի մասին Մերկուրին իմացել էր դրանից չորս տարի առաջ, 1987-ի գարնանը:

[…] Ֆրեդին ահավոր վախենում էր ինքնաթիռներից: Մի անգամ DC10 նստելուց հետո, որը Տոկիոյից ուղևորվում էր Նյու Յորք, Մերկուրին պարզեց, որ այդ մոդելը ոչ շատ վաղ անցյալում բազմաթիվ տեխնիկական խնդիրներ է ունեցել: Նա պահանջեց, որ իր իրերը դատարկեն ինքնաթիռից, դուրս եկավ ու գնեց այլ արտադրողի թռիչքի վերջին չվաճառված տոմսը: Նա ստիպված էր թռչել 14 ժամ ուշացումով, ու ոչ առաջին կարգով, ինչպես միշտ էր, այլ էկոնոմ-դասով:

[…] Մերկուրիի անձնական օգնականներն իրենց մոտ միշտ պետք է պարտադիր թուղթ ու գրիչ ունենային, եթե հանկարծ երաժիշտը պատահաբար ոգեշնչվեր: Life is Real երգի տեքստը, օրինակ, նա գրել էր Նյու Յորքից Լոնդոն թռիչքի ընթացքում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---