// IP Marketing video - START// IP Marketing video - END
Սպառման հայկական պարադոքսը

Սպառման հայկական պարադոքսը

Հեռախոսներ՝ սննդի ու հագուստի փոխարեն

Վիճակագրական տվյալների համաձայն 2016-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում մանրածախ առևտրի ոլորտում անկում է գրանցվել: Սակայն միևնույն ժամանակ աճել է նույն մանրածախի մեջ մտնող տեխնիկայի առևտուրը՝ բջջայիններ, սառնարաններ, հեռուստացույցեր և այլն:

PanARMENIAN.Net - 2016-ի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ-ում կատարվել է 546.011 մլրդ դրամի մանրածախ առևտուր: ՀՀ ԱՎԾ տրամադրած տվյալների համաձայն, ցուցանիշը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.7%-ով:

Մանրածախ առևտրի ցուցանիշի մեջ մտնում է սնունդը, հագուստը, նաև տեխնիկան: Միևնույն ժամանակ ՀՀ մաքսային ծառայության տրամադրած տվյալների համաձայն, նույն ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 238.600 հատ բջջային հեռախոս՝ $32.7 մլն ընդհանուր արժեքով (1 բջջայինի միջինացված արժեքը՝ $137): 2015-ի հաշվետու ժամանակահատվածում ՀՀ էր ներմուծվել 240.000 հատ բջջային՝ $20.6 մլն ընդհանուր արժեքով (1 բջջայինի միջինացված արժեքը՝ $86), այսինքն, ներմուծվող հեռախոսների միայն մաքսային (ոչ շուկայական) արժեքն աճել է $51-ով:

Ավելացել է նաև ներմուծվող համակարգիչների քանակն ու միջին գինը. 2016-ի առաջին կեսում ներմուծվել է 94.800 հատ համակարգիչ՝ $14.8 մլն արժեքով. միջին գինը՝ $156: Նախորդ տարի ներմուծվել էր 68.400 հատ՝ $10.4 մլն. միջին արժեքը՝ $157.9: Կտրուկ ավելացել է նաև մոնիտորների, պրոյեկտորների, հեռուստատեսային կապի ընդունիչ սարքավորումների ներմուծումը. այս տարվա առաջին կեսում ներմուծվել է 168.200 հատ՝ $ 9.5 մլն արժեքով, իսկ 2015-ին՝ 32.300 հատ՝ $3,3 մլն-ով: Միջին գինը նվազել է $47-ով: Այստեղ նվազումը մեծապես պայմանավորված է նրանով, որ հեռուստատեսության՝ անալոգայինից թվայինի անցման հետ պայմանավորված ՀՀ ներմուծվեցին մեծ քանակով ընդունիչներ, որոնք այդքան էլ թանկ չեն:

Կրկնապատկվել է սառնարանների ներմուծումը (25.5 հազար հատ՝ 12.4 հազարի դիմաց), լվացքի մեքենաների ներմուծումն աճել է 65%-ով (12.4 հազար հատ՝ 7.5 հազարի դիմաց):

Միայն ներմուծված բջջայինների, սառնարանների ու լվացքի մեքենաների մաքսային (ոչ շուկայական) արժեքը ավելացել է մոտ $20 մլն-ով:

Ուսումնասիրելով արդեն Կենտրոնական բանկի տվյալները, պարզ է դառնում, որ տեխնիկայի ներմուծման ծավալների աճին զուգահեռ աճում են նաև դրա համար տրամադրվող վարկերի ծավալները: 2015-ի հուլիսին բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները տրամադրել էին մոտ 37.8 մլրդ դրամի կենցաղային տեխնիկայի ձեռքբերման վարկեր, իսկ 2016-ի հուլիսին դրանց ծավալը հատում է 48.5 մլրդ դրամի շեմը՝ մեկ տարում ավելանալով 10.7 մլրդ դրամով կամ մոտ $22.4 մլն-ով:

Այսպիսով, ընդհանուր նվազման ֆոնին տեխնիկայի ներմուծման ու վարկավորման ծավալներն աճում են: Փաստացի ստացվում է, որ ընդհանուր առևտրի նվազման ու բնակչության գնողունակության անկման ֆոնին հայաստանցիները ոչ միայն չեն նվազեցնում բջջայինների ու այլ տեխնիկայի գնման ծախսերն, այլ, ընդհակառակը, ավելացնում են դրանք՝ այն էլ մեծամասամբ կատարելով այդ ծախսերը սպառողական վարկերի հաշվին:

 Ամենաընթերցվողը բաժնում
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո
Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը
 Ուշադրության կենտրոնում
ԱՄՆ պատժամիջոցներ՝ հայկական 2 ընկերության դեմ. Իրանի հետ կապերի համար

ԱՄՆ պատժամիջոցներ՝ հայկական 2 ընկերության դեմ. Իրանի հետ կապերի համար Ընդհանուր առմամբ ցուցակում 17 նոր ընկերություն է ընդգրկվել

 Բաժնի այլ նյութերը
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են
Տնտեսությունը դուրս է գալիս հեղափոխական շոկից ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին