Մի՛ արի տուն

Մի՛ արի տուն

5 մեջբերում հայերին Սիրիայում մնալ կոչ անող գործիչներից

Սիրիայում պատերազմ է, Հայաստանում բնակչության թվաքանակը նվազում է: Թվում է՝ փոխշահավետ կլիներ սիրիահայերին վերաբնակեցնել Հայաստանում՝ միանգամից 2 խնդիր լուծելով: Սակայն, իրականում, ՀՀ իշխանության, եկեղեցու, հայաստանցիների, սիրիահայերի ու սփյուռքի կառույցների տեսակետներն այս հարցի շուրջ կարող են միանգամայն հակասող լինել:

PanARMENIAN.Net - Հալեպում իրավիճակի հերթական թեժացման ֆոնին սիրիահայերին Հայաստան տեղափոխելու կոչերը կրկին ակտիվացել են: Սակայն օգտակար կլինի հիշել նաև, որ սիրիահայերի՝ երկրից չհեռանալու մեջ որոշակի դեր են խաղացել բազմաթիվ գործիչներ, որոնք, տարբեր շարժառիթներով, պատերազմի թե՛ սկզբնական փուլում, թե՛ ընդհուպ մինչև վերջին զարգացումները, կոչ են անում հայերին չհեռանալ Սիրիայից:

Որպես հիշողության թարմացում, մեջբերում ենք նման հայտարարություններից մի քանիսը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյան, 27.07.2012, հատված «Հայոց աշխարհ» թերթին տված հարցազրույցից.

Հայ առաքելական եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո Կաթոկոսության Բերիո Թեմի առաջնորդ Շահան Սրբազան Սարգիսյան, 06.08.2012

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, 23.07.2012, հատված «Ա1+»-ին տված հարցազրույցից

Հալեպի Հայոց առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյան, 16.04.2015, հատված «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, 28.07.2016, հատված Հալեպի «Գանձասար» օրաթերթից

2011-ի մարտին սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիայում արդեն հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ ավելի քան 14.700 երեխա, 11 միլիոն մարդ տեղահանվել է՝ դառնալով աշխարհի մարդասիրական ամենամեծ ճգնաժամը։

Մինչև հակամարտության սկիզբը Սիրիայում, տարբեր գնահատականներով, ապրում էր մոտ 140-150 հազար հայ, որոնց մեծ մասը (մոտ 70 հազարը) Հալեպում: Տեղացիների փոխանցմամբ՝ միայն Հալեպից վերջին 5 տարվա ընթացքում մոտ 60.000 հայ է արտագաղթել։ Սակայն սիրիահայերը գերադասում են Լիբանան կամ Արևմուտք արտագաղթել, քան հայրենադարձվել. ամբողջ պատերազմի ընթացքում Հայաստան եկել է մոտ 20 հազար սիրիահայ:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---