Հաշվելով փողերըPAN-ի 2016-ի ամենակարևոր տնտեսական հոդվածները Գարեջրագործների ձախողումներից մինչև ծխախոտագործների հաջողություններ, նոր հարկային օրենսգրքի խնդիրներից մինչև ՏՏ-ոլորտի ու սուպերմարկետների հարկերի համեմատություն: Ներկայացնում ենք 2016 թվականի ընթացքում PAN-ի հրապարակած ամենակարևոր տնտեսական հոդվածները: 29 դեկտեմբերի 2016 PanARMENIAN.Net - Նավթի գնանկման պայմաններում թանկ բենզինի թեման հայ սպառողների մշտական դժգոհության պատճառ է դարձել: Հատկապես հաճախ են բենզինի գները համեմատվում հարևան Վրաստանի հետ, որտեղ այն գրեթե մեկ քառորդով էժան է, քան Հայաստանում:
PAN-ը որոշել է պարզել, թե ինչով է պայմանավորված բենզինի գինն այս կամ այն երկրում և որքան է բիզնեսի ու պետության մասնաբաժինը: ՊԵԿ-ն ամեն տարի հրապարակում է 1000 խոշոր հարկատուների ցանկը` դասավորելով դրանց հերթականությունն ըստ մուծած հարկերի ծավալի: Ցանկը, սակայն, մի առանձնահատկություն ունի. ընկերությունների մուծումների զգալի մաս են անուղղակի հարկերը` ԱԱՀ-ն ու ակցիզը, մաքսատուրքը, տարատեսակ այլ տուրքեր:
Դրանք, վերջին հաշվով, իրականում վճարում է գնորդը, քանի որ դրանք ներառվում են ապրանքի վերջնական գնի մեջ: PAN-ը պարզել է՝ որքան ուղղակի հարկեր են մուծում ՏՏ-ոլորտի ու մանրածախ առևտրի խոշոր ընկերությունները: Վերջին տարիներին բնակարանների գները Երևանում ոչ միայն չեն էժանանում, այլև աճում են` ցածր պահանջարկի ֆոնին:
PAN-ը ուսումնասիրել է անշարժ գույքի շուկայի գներն ու պարզել, որ Կենտրոնում և Արաբկիրում որոշ բնակարանների գնով կարելի է անշարժ գույք գնել եվրոպական որոշ երկրներում: Հայկական ծխախոտագործների լրջագույն հաջողությունները դարձրեցին Իրաքը ՀՀ-ից արտահանման կարևորագույն ուղղություններից մեկը:
PAN-ը պատմում է, ինչպես հայազգի գործարարները 5 տարում «գրավեցին» Իրաքյան Քրդստանի շուկան: ԵՏՄ մտնելուց հետո հայ գարեջրագործները կորցնում են թե ներքին շուկան, որը գրավում են ՌԴ ու Ուկրաինայի արտադրողները, թե արտաքինը:
PAN-ը պատմում է գարեջրագործների անհաջողությունների պատճառների մասին: Հայաստանում տնտեսական դժվարությունների ֆոնին ընկնում է մանրածախ առևտրի շրջանառությունը, սակայն բջջայինների ու այլ տեխնիկայի վաճառքի ծավալներն աճում են:
PAN-ն ուսումնասիրել է՝ ինչպես են Հայաստանում տնտեսում սննդի վրա՝ փոխարենը հեռախոսներ գնելու համար: Կառավարության փոփոխության ու հայտարարված ծախսերի կրճատման մասին հայտարարությունների ֆոնին կրկին հաճախ սկսեցին խոսել պետական ապարատի, այս կամ այն ծառայության ուռճացված լինելու մասին:
Այս համատեքստում PAN-ը որոշել է համեմատել, թե որքան հարկային ու մաքսային տեսուչ կա Հայաստանում և Վրաստանում և որքան աշխատանք են նրանք կատարում: Հարկային նոր օրենսգիրքը քննադատում են բիզնեսի, հասարակության, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչներ:
Դրա հիմնական թիրախներից մեկը եկամտահարկի նոր դրույքաչափերն են: PAN-ը համեմատել է՝ որքան հարկ են մուծելու ՀՀ քաղաքացիները, և որքան են մուծում եվրոպական ու հետխորհրդային մի շարք երկրներում:
Երկար քննարկումներից հետո արևային էներգետիկայի վերաբերյալ ՀՀ-ում վերջապես մի շարք կարևոր որոշումներ ու օրենքներ ընդունվեցին, որոնք թույլ կտան սովորական քաղաքացուն վաճառել իր արտադրած էներգիան: PAN-ը պատմում է՝ ինչ կտա նոր օրենքը սպառողին: Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |