// IP Marketing video - START// IP Marketing video - END
Երկրներ ու ապրանքներ, որոնք ձևավորել են ՀՀ արտահանումը   2016-ին

Երկրներ ու ապրանքներ, որոնք ձևավորել են ՀՀ արտահանումը 2016-ին

Ինչի շնորհիվ է ռեկորդ գրանցվել

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-ի հունվար-դեկտեմբերի ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները: 12 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.783 մլրդ` 2015-ի $1.485-ի դիմաց. աճը՝ 20%: ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $3.292 մլրդ՝ 2015-ի $3.239-ի դիմաց (աճ՝ 1.6%):

PanARMENIAN.Net - 2016-ի արտահանման ցուցանիշը ռեկորդային է: Ամենացածր ցուցանիշը վերջին տասը տարվա ընթացքում գրանցվել է 2009-ին՝ ընդամենը $697 մլն, ամենաբարձրը՝ 2014-ին՝ $1.547 մլրդ: ՀՀ-ն հիմնականում արտահանում է հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդամթերք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր, ծխախոտ և ալկոհոլ:

PanARMENIAN.Net - ը ներկայացնում է, թե որ երկրներն ու ապրանքներն են «ձևավորել» ՀՀ տնտեսությունը 2016-ին՝ ապահովելով արտահանման աճը:

ԱՊՀ. արտահանում

ԱՊՀ երկրներ արտահանումը 2016-ի 12 ամսում աճել է 43.5%-ով. $411 մլն՝ 2015-ի $286-ի փոխարեն: Այդ թվում՝ դեպի ՌԴ արտահանման ծավալը կազմել է $371 մլն՝ 2015-ի $245-ի փոխարեն. աճը կազմել է 51.5%: Ուկրաինա $8.43 մլն-ի ապրանք է արտահանվել՝ 2015-ի $6.2 մլն-ի փոխարեն (աճ՝ 29.7%): Ղազախստան արտահանումը կազմել է $5.9 մլն՝ 2015-ի $4.1-ի դիմաց (աճ 42.9%): Դեպի Բելառուս արտահումն աճել է 2.1 անգամ. 2016-ին կազմել է $14 մլն, 2015-ին $6.8 էր:

ԱՊՀ երկրներից ներմուծումը կազմել է $870 մլն` 2015-ի 790-ի դիմաց (աճ մոտ 10%): Ռուսաստանից ներմուծվել է $740.9 մլն-ի ապրանք` 2015-ի $647 մլն-ի փոխարեն, աճ՝ 14.4%: Ուկրաինայից արտահանումը կրճատվել է 16.5%-ով՝ 2015-ի մոտ $119 մլն-ից դառնալով $100 մլն:

ԵՄ. արտահանում

ԵՄ երկրներ արտահանումը կազմել է մոտ $478 մլն՝ 2015-ի $413-ի դիմաց, աճը կազմել է 15.9%: Գերմանիա արտահանումը կամել է $138.9 մլն` կրճատվելով 0.9%-ով: Բուլղարիա արտահանվել է մոտ $152 մլն-ի ապրանք` 2015-ի $78.9 մլն-ի դիմաց. աճը՝ մոտ 93%:

Նիդերլանդներ արտահանումն աճել է 7.4%-ով՝ 2016-ին կազմելով $50.836.000: Իտալիա արտահանումը կրճատվել է 2%-ով՝ կազմելով $31.882.200:

ԵՄ երկրներից ներմուծումը 2016-ի 12 ամսում կազմել է $791 մլն՝ 2015-ի $819-ի փոխարեն. նվազում՝ 3.5%:

Արտահանումն` ըստ ապրանքների

2016-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ-ից արտահանվել է $418 մլն-ի պատրաստի սննդի արտադրանք` 2015-ի հունվար-դեկտեմբերի $325 մլն-ի դիմաց. աճի տեմպը՝ 28.6%:

Հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը կրճատվել է 1.3%-ով. $470 մլն-ի՝ $476. 9-ի փոխարեն: ՀՀ-ից թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանումը 2016-ին աճել է 73.9%-ով՝ կազմելով $337 մլն՝ 2015-ի $193.9-ի փոխարեն:

Կենդանական և բուսական ծագման յուղեր և ճարպերի արտահանումն աճել է 11.2 անգամ՝ կազմելով ընդամենը $625.000` 2015-ի $55.900-ի պոխարեն: Բուսական ծագման արտադրանքի արտահանման ծավալը կազմել է $69.3 մլն՝ $37.8-ի փոխարեն(աճ 83.2%): ՀՀ-ից նաև արվեստի ստեղծագործություններ են արտահանվել՝ $1.2 մլն-ի (աճ՝ 82.5%):

 Ամենաընթերցվողը բաժնում
Պաշտոնական թվերի և իրականության հակասությունը
ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին
Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են
Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
 Ուշադրության կենտրոնում
ՀՀ նախագահը հայտնի հնդիկ գործարարի հետ քննարկել է ՀՀ-ում հնարավոր ներդրումները

ՀՀ նախագահը հայտնի հնդիկ գործարարի հետ քննարկել է ՀՀ-ում հնարավոր ներդրումները Մուկեշ Ամբանին համարվում է Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, նրա կարողությունը գնահատվում է 44.3 մլրդ դոլար

 Բաժնի այլ նյութերը
Ինչպես է ֆուտբոլն օգնել Փաշինյանին Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
«Երազ իմ երկիր Հոնդուրաս» Որ երկրներին են հավասար ՀՀ մարզերի ՀՆԱ ցուցանիշները
Գները հիմա և 10 տարի առաջ Որքան է թանկացել կյանքը ՀՀ-ում