// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Երազ իմ երկիր Հոնդուրաս»

«Երազ իմ երկիր Հոնդուրաս»

Որ երկրներին են հավասար ՀՀ մարզերի ՀՆԱ ցուցանիշները

2016 թվականին Հայաստանում համախառն ներքին արդյունքը կազմել է 5,079 տրիլիոն դրամ՝ $3540 մեկ շնչի կտրվածքով։ Ազգային վիճակագրական ծառայությունը 2018 թվականից սկսել է հրապարակել երկրի ՀՆԱ ցուցանիշները՝ ըստ մարզերի։ Փորձնական հաշվարկն արտացոլում է մայրաքաղաքի ու մարզերի մակրոտնտեսական ցուցանիշների աղաղակող տարբերությունը:

PanARMENIAN.Net - 2016-ին Երևանում 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ամենաբարձրն է եղել հանրապետությունում. այն 63%-ով գերազանցել է ամբողջ երկրի ՀՆԱ-ն՝ կազմելով $5742: Ցուցանիշը մոտավորապես հավասար է զարգացող երկրների՝ Բելառուսի՝ $5787, Էկվադորի՝ $5803, և Հորդանանի՝ $5680 ՀՆԱ ցուցանիշին:

Պատկերը շատ ավելի վատ է հանրապետության մյուս բնակավայրերում, որոնց հիմնական մասը ՀՆԱ ցուցանիշով զիջում է մայրաքաղաքին 50 և ավելի տոկոսով: Գրեթե բոլոր մարզերի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով հավասար է ասիական, աֆրիկյան և լատինամերիկյան մի շարք հետամնաց երկրների ցուցանիշներին: PanARMENIAN.Net ը ներկայացնում է, թե 2016-ին որ երկրների ՀՆԱ-ի հետ են համընկել ՀՀ տարբեր մարզերի համապատասխան ցուցանիշները:

2016-ին Հայաստանի մարզերից ամենաբարձր ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով գրանցվել է Սյունիքում՝ $4034, ինչը գրեթե հավասար է Ադրբեջանի՝ $4032, Տոնգայի՝ $4027 և Պարագվայի՝ $4134, ՀՆԱ ցուցանիշներին:Վայոց ձորի մարզի ՀՆԱ ցուցանիշը՝ $2828, համընկնում է Բութանի՝ $2871, Սուդանի՝ $2841, և Վանուատուի՝ $2949, ցուցանիշներին:

Արարատի մարզում մեկն շնչի բաժին է ընկնում ՀՆԱ $2672, գրեթե նույնքան, որքան Պապուա Նոր Գվինեայում՝ $2613, և Հոնդուրասում՝ $2623: Կենսամակարդակը գրեթե նույնն է Արագածոտնում՝ $2569, և Վիետնամում $2306: Կոտայքում (մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ $2283) ապրում են ինչպես Ուկրաինայում ($2262) և Թիմորում ($2254):

Գրեթե նույն կենսամակարդակն ունեն նաև արմավիրցիները՝ $2239, նիկարագուացիներ՝ $2208, և ուզբեկները՝ $2154: Լոռու մարզում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016 թվականին կազմել է $2143, գրեթե նույնքան, որքան Նիգերիայում՝ $2123, և Մոլդովայում՝ $2089:

Գեղարքունիքում (մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ $1707) ապրում են ինչպես Կոնգոյում ($1831), Շիրակում ($1810)՝ ինչպես Հնդկաստանում ($1850), իսկ Տավուշում, որտեղ ՀՀ-ում ՀՆԱ ամենացածր ցուցանիշն է, ինչպես Քենիայում ($1607) և Գանայում ($1512):

Ընդ որում, ըստ ԱՎԾ փորձնական հաշվարկի, եթե 2016-ին գրեթե զրոյական ՀՆԱ աճի պայմաններում երևանցիների կյանքն աննշան բարելավել էր, ապա մարզերում հակառակ գործընթացն էր։ 2015-16 թվականներին մայրաքաղաքում 1 շնչին ՀՆԱ-ն աճել է 10%-ով, մնացած բոլոր մարզերում՝ բացառությամբ Վայոց Ձորի, նկատվել է ցուցանիշի անկում։ Արդյունքում, եթե 2015-ին Երևանը գերազանցում էր հանրապետական միջինը 45%-ով, 2016-ին ցուցանիշը հասավ մինչև 62,4%-ի:

Նշենք, որ կառավարության ծրագրերով, մինչև 2025 թվականը յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն պիտի գերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60%-ը։

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Պաշտոնական թվերի և իրականության հակասությունը
ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին
Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են
Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
 Ուշադրության կենտրոնում
Polymetal-ը վաճառել է Կապանի ոսկու հանքը $55 միլիոնով

Polymetal-ը վաճառել է Կապանի ոսկու հանքը $55 միլիոնով Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով

 Բաժնի այլ նյութերը
Ինչպես է ֆուտբոլն օգնել Փաշինյանին Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
Գները հիմա և 10 տարի առաջ Որքան է թանկացել կյանքը ՀՀ-ում
Ճամպրուկային տրամադրություն Ով ինչքան է ծախսում բյուջեից գործուղումների վրա