«Նիկոլի թվի» 10 օրըԻնչ է արել ու հայտարարել նոր կառավարությունը Մայիսի 8-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման և ՀՀԿ-ի իշխանության դեմ պայքարող շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի 16-րդ վարչապետը: Արդեն նախկին ընդդիմադիր գործիչը 10 օր է, ինչ ղեկավարում է Հայաստանը: Ինչ որոշումներ են կայացրել և գործողություններ են նախաձեռնել նորընտիր վարչապետն ու իր կառավարությունն այս ընթացում՝ ամփոփում է PanARMENIAN.Net ը: 26 ապրիլի 2024 PanARMENIAN.Net - Բաղրամյան 26-ը՝ ներսից Փաշինյանը Բաղրամյան 26-ում իր առաջին աշխատանքային օրը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հանրությանը ներկայացրեց արդեն նախկին նախագահականի սենյակները, վարչապետի աշխատասենյակը՝ այն, ինչ տարիներ շարունակ անհասանելի ու փակ էր և լրագրողների, և քաղաքացիների համար: Հետագա օրերին Փաշինյանը ուղիղ եթերով ցուցադրեց նաև կառավարության աշխատասենյակը, նախագահի ուղղաթիռն, ինքնաթիռի մի մասը, ինչպես նաև կառավարական առանձնատունը: Մաքսազերծում «ռեկորդային արագությամբ» Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին հանձանրարականը վերաբերվում էր սահմանին ներկրվող ապրանքների մասքազերծման գործընթացի տևողության էական կրճատմանը, մաքսային ձևակերպումների պարզեցմանը: «Ներկրում ենք՝ ինչ ուզում ենք, երբ ուզում ենք» Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարական տվեց նաև ներկրվող ապրանքների վերաբերյալ։ Նա ասաց, որ «որևէ ապրանքատեսակի մուտք Հայաստան չի կարող սահմանափակվել»: Փաշինյանի՝ ԼՂ խնդրի «նոր մոտեցումը» ՀՀ նորընտիր վարչապետը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում առաջարկեց: Նրա խոսքով, ՀՀ-ն ղարաբաղյան հակամարտության կողմ է, և երկրի անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի։ Այս հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում հեռակա բանավեճերի տեղիք տվեց, որին ներքաշվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Չուգասզյանն ազատ արձակվեց Մայիսի 11-ին ազատ արձակվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը: Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց երաշխավորությամբ: Դրանից 1 օր առաջ ազատ էր արձակվել նաև Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ իրադարձությունների ժամանակ ձերբակալված Անդրիաս Ղուկասյանը։ Գործի՝ ոտքով և ուսապարկով Փաշինյանը գործադիրի մայիսի 10-ի՝ իր գլխավորությամբ գումարվող առաջին նիստին գնաց ոտքով: Երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո էլ նա չի հրաժարվել իր ուսապարկից, որը, սակայն, այժմ թիկնապահն է կրում։ Հանդիպում Պուտինի հետ Վարչապետն իր առաջին աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Սոչի քաղաք՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագրագույն տնտեսական խորհրդի նիստին: Այստեղ նրան առանձնակի ջերմությամբ դիմավորեց հայ համայնքը: Մայիսի 14-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կողմերը ընդգծեցին հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և հույս հայտնեցին, որ դրանք «նույնքան դրական կլինեն, որքան մինչև օրս էին»: Փաշինյանն ակնարկեց նաև ռուսական նոր զինատեսակների վերաբերյալ հայակական կողմի հետաքրքրության մասին։ Ամենաերիտասարդ գործադիրը, հայ առաջին աթեիստ նախարարն ու Օսիպյանը Իր պաշտոնավարման առաջին շաբաթում Նիկոլ Փաշինյանը հիմնովին փոխեց կառավարության կազմը: Նրա որոշ նշանակումներ՝ մասնավորապես առողջապահության նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակումը, հանրային դժգոհություն առաջացրեց. պատճառը սոցիալական ցանցերում Թորոսյանի որոշ գրառումներն ու մեկնաբանություններ էին պատվաստումների մասին։ Նա, ի դեպ, աթեիստ է։ Փաշինյանն ու Երևանի նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք շարժման ողջ ընթացքում փշալարերի հակառակ կողմերում էին, այժմ նույն թիմում են: Օսիպյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում Փաշինյանի՝ հանրության կողմից ոչ միանշանակ ընդունված որոշումներից էր: Նորընտիր վարչապետի կառավարության կազմում է ՀՀ երբևէ ամենաերիտասարդ նախարարը՝ Մխիթար Հայրապետյանը. նա զբաղեցնում է Սփյուռքի նախարարի պաշտոնը: Հայրապետյանն առաջարկում է խորհրդարանում սփյուռքի գործիչներից կազմված երկրորդ պալատ ստեղծել: Նա նաև Գյումրիից Երևան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախձեռնած քայլարշավի գաղափարի հեղինակն է: Վարչապետը մտադիր է փոխել նաև ՀՀ բոլոր մարզպետներին: Դարոն Աճեմօղլուն հրավիրվեց ՀՀ Փաշինյանը ՀՀ հրավիրեց հայազգի աշխահահռչակ տնտեսագետ,Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) հիմնարար աշխատության հեղինակ Դարոն (Տարոն) Աճեմօղլուին: Նա էլ պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու գործում: Հետաձգված քննություններ, ՀԵՀ, «ռազմահայրենասիրական հայեցակարգ» ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հետ կանչեց նախորդ կառավարության մշակած Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը: Նրա որոշմամբ, հետաձգվեցին նաև ավարտական և միասնական քննությունները՝ պատճառաբանությամբ, որ շարժմանը մասանակցած աշակերտներն ու ուսանողները դրանց պատրաստվելու համար լրացուցիչ ժամանակի կարիք ունեն: Նախարարը հրաանգեց դադարեցնել դրամահավաքները դպրոցներում, սակայն ոչ բոլորը հետևեցին այդ հրահանգին. Հարությունն ահազանգի հիման վրա անսպասելիորեն հայտնվեց Երևանի դպրոցներից մեկում և դրամահավաքի դեպք բացահայտեց: Միջադեպից հետո էլ հայտարարեց, որ հրահանգի չենթարկվողները կպատժվեն: Հարությունյանը նաև հայտարարեց, որ բուհերն այսուհետ պարտադրված չեն լինի գումար վճարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Դեղատոմսեր, կասկածելի հատկացումներ ՀՀ առողջապահության նախարարն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ նախարարությունում քննարկվում է դեղատոմսով դուրս գրվող դեղամիջոցների կարգի ներդնումը մեկ տարով հետաձգելու հարցը: Նա նաև ուշագրավ տվայլներ հրապարակեց, որոնց համաձայն առողջապահության նախարարությունը տարեկան խոշոր գումարներ է հատկացրել մասնավոր մի շարք ընկերությունների՝ չարդարցված կամ կասկածելի նպատակներով: Օրինակ՝ տուբերկուլոզով և այլ հիվանդություններով տառապող երեխաներին սանատոր-կուրորտային ծառայություններ է մատուցող ընկերությանը ավելի քան 270 մլն. դրամ է հատկացվել: 150.000 դրամ նպաստ՝ 3-րդ երեխային ՀՀ նորանշանակ սոցապ նախարար Մանե Թանդիլյանն առաջարկեց 2018թ. հուլիսի 1-ից 2-րդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանելով 150.000 դրամ: Նախկինում Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարոց Թանդիլյանը հայտարարեց, որ համակարգը «Հայաստանին պետք է, ինչն ամենևին չի նշանակում կողմ լինել պարտադիր բաղադրիչին»: Նանե Մանասյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |