// IP Marketing video - START// IP Marketing video - END
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին

Բյուջեն լցվում է խոշորների հաշվին

Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են

Թավշա հեղափոխությունից հետո զգալի փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հավաքագրած հարկերի կառուցվածքում․ ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին՝ 2-րդ եռամսյակում, Հայաստանի 1000 խոշոր հարկատուներից հավաքվող հարկերի ծավալը կտրուկ աճել է թե 1-ին եռամսյակի, և թե նախորդ տարիների համադրելի ժամանակաշրջանում հավաքվող հարկերի ծավալների համեմատ, ինչը պետական բյուջե եկամուտների զգալի աճ է ապահովել։ Փոխարենը, զգալիորեն նվազել է մյուս հարկատուներից գանձվող հարկերի ծավալը։

PanARMENIAN.Net - 2018-ի՝ հետհեղափոխական 2-րդ եռամսյակում՝ 1-ինի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճրարումներն աճել են 50%-ով՝ 178,6 մլրդ դրամից հասնելով 268 մլրդ դրամի։ Իսկ համադրելի՝ 2017-ի 2-րդ եռամսյակի համեմատ, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է 64,5 մլրդ դրամով կամ 31,6%-ով:

2016-2017 թվականներին խոշորներից գանձվող հարկերի աճի տեմպերն անհամեմատ ավելի դանդաղ էին․ նախորդ տարվա 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ հավաքագրված հարկերի աճը կազմել էր 16%, իսկ համադրելի՝ 2016-ի 2-րդ եռամսյակի համեմատ՝ 7%: Համադրելով 2016-2018 թվականների 2-րդ եռամսյակների ցուցանիշները, կարելի է եզրակացնել, որ Թավշյա հեղափոխությունից հետո խոշոր տնտեսվարողներից գանձվող հարկերի աճի տեմպն արագացել է 4,5 անգամ։

Մյուս տնտեսվարողներից գանձվող հարկային վճարները, ընդհակառակը, կտրուկ անկում են գրանցել․ հետհեղափոխական եռամսյակում դրանք կազմել են 63,1 մլրդ դրամ, ինչը 30-32%-ով պակաս է 1-ին եռամսյակի ու 2017-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշներից։

Ստորև ներկայացնում ենք վերջին 3 տարիների համադրելի՝ 2-րդ եռամսյակների ընթացքում 1000 խոշոր հարկատուներից ու մյուս բոլոր տնտեսվարողներից հավաքված հարկերի ծավալի վայրիվերումները:

Արդյունքում, 2018 թվականի առաջին կիսամյակում 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների պետական բյուջե վճարած հարկերն աճել են մոտ 18%-ով, կազմելով 446,6 մլրդ դրամ՝ 378,5 մլրդ-ի դիմաց։

Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է մուտքագրվել 602,1 մլրդ դրամ հարկ, ինչը 9,5%-ով գերազանցում է 2017 թվականի 549,6 մլրդ դրամն և 17,5%-ով` 2016-ի 512 մլրդ դրամը:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Պաշտոնական թվերի և իրականության հակասությունը
ՀՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքն ապրիլին ու մայիսին
Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
«Երազ իմ երկիր Հոնդուրաս» Որ երկրներին են հավասար ՀՀ մարզերի ՀՆԱ ցուցանիշները
Գները հիմա և 10 տարի առաջ Որքան է թանկացել կյանքը ՀՀ-ում
Ճամպրուկային տրամադրություն Ով ինչքան է ծախսում բյուջեից գործուղումների վրա