Ինչպես է ֆուտբոլն օգնել Փաշինյանին

Ինչպես է ֆուտբոլն օգնել Փաշինյանին

Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը

2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին կայացած ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը սպասվածի պես մեծ ակտիվություն ապահովեց Հայաստանի տնտեսության մի շարք՝ առևտրի, ծառայությունների, և այլ ոլորտներում: Տնտեսական ակտիվության ցուցանիշը նշված ամիսներին աճել է 9,6%-ով ու 11,1%-ով։ PanARMENIAN.Net–ը վերլուծել է, թե ինչպես է ֆուտբոլային տոնն ազդել հայրենական տնտեսության վրա:

PanARMENIAN.Net - Հունիս-հուլիս ամիսներին կտրուկ աճել է ծառայության ոլորտը՝ 21,2%-ով և 21,8%-ով, 2017-ի նույն ամիսների ցուցանիշների համեմատ։ Ոլորտը միատարր չէ․ ԱՎԾ-ն տալիս է բացվածքն ըստ որոշ ճյուղերի։

Ակնհայտ է, որ ծառայությունների աճը հիմնականում պայմանավորված է հանրային սննդի օբյեկտների ու բուքմեյքերական գործունեության աճով։ 2018-ի հունիսին օբյեկտներն ունեցել են մոտ 9,77 մլրդ դրամ շրջանառություն (աճը՝ 27%), բուքմեյքերները՝ 27,1 մլրդ (+59%), երկնիշ աճ են գրանցել նաև խաղատներն ու հյուրանոցները՝ համապատասխանաբար մինչև 6,1 ու 3,5 մլրդ դրամ։ Նշված 4 ոլորտը հունիսին 47,8 մլրդ դրամ շրջանառություն են ունեցել, որից 36,9 մլրդը կամ 77%-ը բաժին է ընկնում բուքմեյքերներին ու սննդի օբյեկտներին։

Հուլիսի վիճակագրության համաձայն, նշված ոլորտները մոտ 49 մլրդ դրամի շրջանառություն են ունեցել ( ԱՎԾ-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-հուլիսին» հրապարակման մեջ ավելի մանրամասն բացվածք չկա,սակայն ենթադրելի է, որ բուքմեյքերների ու օբյեկտների բաժինը շատ չի շեղվի հունիսի 77%-ից)։

Հունիս-հուլիսին 12% աճել է նաև ավանդական «ֆուտբոլային» ալկոհոլի՝ գարեջրի արտադրությունը։ 2 ամսում այն կազմել է մոտ 7,14 մլն լիտր՝ 2017-ի հունիս-հուլիսի 6,35 լիտրի դիմաց։ Կոպիտ հաշվարկով, երկրում նշված 2 ամսում մոտ 1,6 մլն-ով ավել կեսլիտրանոց գարեջրի շիշ է արտադրվել։

Համեմատության համար նշենք, որ հունվար-հունիսին մեծածախ, մանրածախ և ավտոմեքենաների ու պահեստամասերի առևտուրը կազմել է մոտ 484 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 2 ամիսների համեմատ աճելով 5,5%-ով կամ 25.3 մլրդ դրամով, իսկ սննդի արտադրությունը՝ 7,9 մլրդ դրամով կամ 15%-ով։ Երկու ցուցանիշներն էլ ավելի ցածր են, քան բուքմեյքերների շրջանառությունը միայն հունիսի ընթացքում։

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---