ՀՀ-Թուրքիա 3-րդ հանդիպում՝ թշնամական միջադեպերից հետոՌուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Հայաստան-Թուրքիա հատուկ բանագնացների երրորդ հանդիպումից հետո առաջինը հայտարարություն տարածեց Հայաստանի արտգործնախարարությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը վերահաստատել են, որ գործընթացի նպատակը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորումն է: 3 մայիսի 2022 PanARMENIAN.Net - «Նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար», – նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ ճիշտ նույն բովանդակությունն է, ինչ Հայաստանի արտգործնախարարության տեքստում: Սա նշանակում է, որ հանդիպումից հետո տարածվող հայտարարությունների տեքստերը հայկական և թուրքական կողմերը համաձայնեցնում են: «Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների», – նշված է Թուրքիայի և Հայաստանի ԱԳ նախարարությունների հայտարարություններում։ «Կարգավորման քայլերը շարունակվում են առանց դանդաղելու»՝ Թուրքայի իշխանությունների գլխավոր թերթերից մեկի՝ «Սաբահ»–ի վերնագիրն է երրորդ հանդիպման մասին լուրի համար: Թերթը հայտնում է, որ հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով առավոտյան 10։30-ին և ձգվել է 3.5 ժամ:
«Բանակցությունները շարունակվել են դրական մթնոլորտում», – գրում է «Սաբահ»-ը: Թուրքական մի քանի կարևոր լրատվականներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին գրելիս կարգավորում բառն առել են չակերտների մեջ: Դրանցից մեկը՝ NTV-ն հայտնում է, թե որտեղ է թուրքական կողմը նախատեսում անցկացնել 4-րդ հանդիպումը․ «Չորրորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա երկու երկրից մեկի մայրաքաղաքում»։
Հենց այս հեռուստաալիքին տված հարցազրույցում երկու շաբաթ առաջ Թուրքիայի արտգործնախարարը հայտնեց, որ իրենք պնդում են այս հանդիպումներն անցկացնել Հայաստանի կամ Թուրքիայի տարածքում: Հայկական կողմը մերժում է: Մևլութ Չավուշօղլուն կոչ արեց մի քիչ համարձակ լինել՝ տարակուսելով՝ եթե Երևանում թուրքական պատվիրակության հետ հանդիպելու համարձակություն չունեն, ինչպես են արվելու սպասվող քայլերը:
Ռուբինյան-Քըլըչ այս հանդիպումից առաջ ապրիլն էր, որի ընթացքում թուրքական ժխտողականությունն ընգծվում է միշտ, բայց այս տարի եղան հատկապես թշնամական միջադեպեր։ Հանդիպման մասին երկու երկրի ԱԳ նախարարությունների տեքստերում այս միջադեպերի մասին ոչինչ չի նշվում։ Թշնամական միջադեպերի գլխավոր դերում Թուրքիայի արտգործնախարարն էր, որն Ուրուգվայում Թուրքիայի դեսպանության առաջ հավաքված հայերի վրա ծիծաղեց և ցույց տվեց ազգայնամոլ ծայրահեղական «գորշ գայլեր» խմբավորման նշանը: Թուրքիայում առաջարկեցին Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետն անվանել Թալեաթի անունով: Եվ Թուրքիայի նախագահը Կարո Փայլանին անվանեց անպատկառ դավաճան, որովհետև հայ պատգամավորը մեջլիսում ներկայացրել էր նախագիծ՝ Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Անի Ավետյան Ամենաընթերցվողը բաժնում Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են» Բաժնի այլ նյութերը Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին Երբ Արցախում տանկերն են թխում Թիկունքի կամավորների փորձն ու գործը | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |